00:08 22.11.2018
Մեծ Բրիտանիայում մարդիկ, որոնք ցանկանում են Թերեզա Մեյին իշխանության գլխին տեսնել, աճել է նրա՝ Brexit-ի պաշտպանության մասին ելույթից հետո, գրում է Daily Mail -ը՝ հղում անելով YouGo հարցման տվյալներին: Նախորդ շաբաթվա 33%-ի համեմատ, հարցվածների 46 %-ը ցանկանում է, որ Թերեզա Մեյը մնա իր պաշտոնին: Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռանալուն կողմ քվեարկողների թիվը 47% -ից նվզաել է մինչև 34%: Հարցումն անցկացվել […]
00:01 22.11.2018
Այսօր մենք ունենք հարկային մեր համակարգը։ ՏՏ առումով մենք այնքան ենք զարգացրել, որ հնարավորություն ունենք տեխնիկապես իրագործելու այն գաղափարը, որ ավելի քան 20 տարի բոլորով երազում էինք: «Մենք ուզում ենք ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով, ըստ էության, մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ […]
23:54 21.11.2018
Չինական «Hunan Road and Bridge Construction Group» ընկերությունը Վրաստանում կկառուցի Ռիկոտիի Խեվի-Ուբիսա ոլորաններով անցնող «Արևելք-Արևմուտք » արագընթաց ավտոմայրուղու ճանապարհը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության և Bridge Construction Group ընկերության միջև: Նախագծին աջակցում են Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) և Չինաստանի զարգացման բանկը […]
23:44 21.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին մեղադրել է Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Էրդողանը մասնավորապես նշել է 2013թ․ Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել: «Նա շատ փող ունի, […]
23:30 21.11.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել […]
23:19 21.11.2018
«Բազմիցս նշել ենք, որ մենք փոփոխությունների կողմնակից ուժ ենք: Ե՜վ «Հանրապետություն» կուսակցությունը, և՜ «Ազատ Դեմոկրատները», և այժմ էլ «Մենք» դաշինքը փոփոխությունների կողմնակից է, ու այդ փոփոխությունների մեկնարկի ժամանակ էլ հենց այնտեղ ենք եղել ու միայն հայտարարություններով չեն այնտեղ եղել, այլ մեր անմիջական մասնակցությամբ»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց «Մենք» դաշինքի թեկնածու Անժելա […]
23:07 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, […]
22:57 21.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է […]
22:44 21.11.2018
Այն դեպքում, երբ Հայաստանում ապրող քաղաքացին Մոսկվայում ունի անշարժ գույք, և այն վարձով տրամադրում է մեկ ուրիշի՝ երկու երկրում էլ պետք է հարկվի: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում: «Հիմա այս նախադասությունը պարտավոր եմ անպայման բացատրել, որ որևէ շահարկումների առարկա չդառնա: Ռուսաստանի օրենսդրութամբ դա […]
22:30 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր: Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, […]
22:18 21.11.2018
Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։ ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի […]
22:04 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ […]
21:57 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով: Անդրադառնալով Հայաստանում […]
21:46 21.11.2018
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի […]
21:33 21.11.2018
Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին՝ ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:28 21.11.2018
Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայտնեց Խորվաթիային հաջող նախագահության անկացման համար: Անդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության […]
21:18 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը […]
20:59 21.11.2018
Եվրամիությունը սպառնացել է Իտալիային, որ երկրին կտուգանի, եթե Իտալիան իր պետական բյուջեում որոշ փոփոխություններ չկատարի, հաղորդում է CNBC-ն: Տուգանքի գումարի չափն առայժմ չի հրապարակվում: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Իտալիայի բյուջեն ապագայում ծանր ազդեցություն կունենա առաջին հերթին իտալացիների վրա: «Մենք ռիսկեր ենք տեսնում, որ այդ երկրում կարող է անկայունություն առաջանալ»,- ասել է Դոմբրովսկիսը: […]
20:45 21.11.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական evrensel.net-ին: Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցվել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի կողմից, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը: «Դպրոցի […]
20:34 21.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները: Այսպիսով, թեկնածուների գրանցումն ավարտված է, և խորհրդարանական մանդատների համար կպայքարեն քաղաքական 11 ուժեր: Ովքե՞ր են այդ ուժերի առաջին դեմքերը: Քվեաթերթիկներում կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են ոչ թե ըստ այբբենական կարգի, այլ վիճակահանությամբ: Ճիշտ […]
20:16 21.11.2018
«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոյին: «Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի […]
20:09 21.11.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը […]
20:00 21.11.2018
«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է մոսկովյան այցի արդյունքները: Ըստ այդմ` հիմնադրամին եղել է մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում և հանձնառություն, կայացել են մի շարք օգտակար հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-13-ը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Արձանագրված արդյունքներից առանձնացվում է հետևյալը՝ այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, կան […]
19:59 21.11.2018
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի 17-հարկանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել և մեկ չափահաս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Երեք մարդ զոհվել է»,- հայտնել է գերատեսչությունը: Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ հրդեհի հետևանքով տուժել է: Նշվում է, որ նախնական տեղեկատվությամբ հրդեհը բռնկվել է 13-րդ […]
19:49 21.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը: 2018 թվականի մայիսի 16-ին Երևանում գործող բանկից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին առ այն, որ բանկը ՍՊ ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին և […]
19:43 21.11.2018
ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով փոխնախագահ Սունդրա Ռաջուն ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով, գրում է «Советский спорт»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաջուն բերման է ենթարկվել Մալազիայի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից Ցյուրիխից վերադառնալուց հետո, սակայն շուտով դատարանը ազատ է արձակել նրան, քանի որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: Սունդրա Ռաջուն ՖԻՖԱ-ի էթիկայի հարցով կոմիտեի փոխնախագահ է նշանակվել անցած տարի:
19:33 21.11.2018
Լրագրությունն այսօր մնում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը. այս մասին ասվում է Հաղորդակցման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում, հաղորդում է ТАСС-ը: Փաստաթղթի համաձայն՝ 2016-2017թթ. մասնագիտական պարտականությունները կատարելիս աշխարհում զոհվել է 182 լրագրող: Ամենաշատ զոհերը եղել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. այնտեղ զոհվել է 54 լրագրող, այնուհետև Մերձավոր Արևելքում՝ 50, և Լատինական Ամերիկայում՝ […]
19:26 21.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 509 դատապարտյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2. «Արթիկ» ՔԿՀ – 40 3. […]
19:19 21.11.2018
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի […]