17:55 29.11.2018
Էր Ռիադն ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin Corporation կորպորացիայից 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Պայմանագրի ձևակերպումն ուղեկցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հեռախոսազրույցներով: ԱՄՆ պետդեպարտամենտից հաղորդել են, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերից: Պայմանագրի համաձայն՝ Էր […]
17:45 29.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է շարունակել: «Մեր խնդիրները, ըստ էության, նույնական են»,- ասել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ բոլոր համայնքներում կա գործազրկություն, արտագաղթ, սոցիալապես անապահով խավ, աղքատություն, անհավասարություն: Ըստ նրա՝ հաճախ խոսելով այդ թեմաների մասին, մոռանում են նաև իրենց ծրագրերը ներկայացնել: Դրա համար էլ Գավառում «Լուսավոր Հայաստան»-ը ծրագրային մի դրույթին […]
17:34 29.11.2018
Ընդդիմության ու իշխանության կողքին պետք է այլընտրանքային քաղաքական ուժ լինի խորհրդարանում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը: Կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շիրակի մարզում: Իրեն այլընտրանքային ուժ համարող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը բացառում է համագործակցությունը նախկին իշխանության հետ: «Մեր այլընտրանք լինելն այն այլընտրանքը չէ, ինչին սովոր են ՀՀ-ում, այսինքն՝ իշխանությունը […]
17:27 29.11.2018
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Հովհաննես Մ.-ն: Նշանակվել էր ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, 16-րդ թաղամասի թիվ 17 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին դանակով հարվածել և […]
17:23 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր բացառեց Հայաստանի երկրորդ նախագահի մերձավորների կողմից դատավորի վրա ճնշումը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննության ընդմիջման ժամանակ։ «Եթե մի հատ թեթևակի այդպիսի բան եղած լիներ, ինձ թվում է՝ հիմա դա մեր քննչական մարմինները և հատուկ ծառայությունները պարզած ու բացահայտած կլինեին, և հիմա հանրությունը կոնկրետ փաստերով այդ […]
17:18 29.11.2018
Անվճար պոլիկլինիկական ծառայություն, անվճար ծննդօգնություն, մանկապարտեզ, ավանդների վերադարձ… Անվճար այս ծառայությունների ներդրման հեղինակը «Օրինաց երկիր» կուսակցությունն էր: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ժամանակ հիշեցրեց արդեն արված գործերն ու խոսեց նախընտրական ծրագրով նախատեսված նոր փոփոխությունների մասին: Դրանցից մեկն առողջապահական համակարգին էր վերաբերում: Կուսակցության նախընտրական ծրագրում ներառված են նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի […]
17:15 29.11.2018
Ստորև ներկայացնում ենք aliq.ge-ում Գիտա Էլիբեկյանի հրապարակված «Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը» վերտառությամբ հոդվածը՝ կրճատումներով: Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլումի առաջատար Սալոմե Զուրաբիշվիլին, ծննդավայր Փարիզում հայերի մասին իմացել է դեռ մանկության տարիներին։ «Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն […]
17:08 29.11.2018
Վարչապետի հարուցած հանրային ճնշումը դատարանների վրա իր տեսակով շատ է տարբերվում Բաղրամյան 26-ից հնչող զանգերից, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում դատավորների նկատմամբ։ Այս տեսակետն այսօր հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնում է, որ դատավորը սխալ է արել և ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, պարզ […]
17:05 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր դատավարության ընթացքում դատավորին է ներկայացրել մամուլի հրապարակումը, ըստ որի՝ Քոչարյանին կալանավորելու են դեկտեմբերի 1-ին։ Դատավարության ընդմիջման ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ինքը՝ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ ինքը իրավունք չունի հարցերով դիմել դատավորին։ Բայց քանի որ նախկինում այդպիսի հրապարակումներն ի վերջո իրականություն են դարձել, Ալումյանը ներկայացրել է […]
17:03 29.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով: Հանձնելով պարգևը և գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: […]
16:56 29.11.2018
Մարվել և շրջանառության մեջ է դրվել չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և […]
16:55 29.11.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի […]
16:52 29.11.2018
«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ, բայց չեն լինի արդար մի քանի պատճառով, քանի որ ռեյտինգային համակարգը վեր է հանում հասարակության այն վատագույն, արատավոր տարրերը: Այս դեպքում չափորոշիչները ամբողջությամբ ապաքաղաքական են, և այս ընտրություններով ձևավորված ԱԺ-ն էլ չի ունենա այն որակը, որը մենք պայքարում էինք ունենալ հեղափոխության օրերին»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում […]
16:50 29.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հրավերն ընդունելու համար և նշել, որ Հայաստանի ու Շվեյցարիայի միջև, հատկապես երեխաների միջազգային որդեգրման հարցերում, համագործակցությունն արդյունավետ է և կայացած: «Ցանկալի […]
16:46 29.11.2018
Չկա դատավճիռ, որից հետևում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունն ապօրինի է, և հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած նոր բողոքը չի հիմնվում ապօրինի ապացույցի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա բացատրեց, որ հեռախոսային զրույցների պաշտպանությունն արվում է նրա համար, որ քաղաքացիների անձնական զրույցները պաշտպանված լինեն պետության […]
16:41 29.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած վերք, ներքին արյունահոսություն, երիկամի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գագիկ Դ.-ն, որը հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի թիվ 54 հասցեում իրեն դանակահարել են: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Դ.-ին նույն օրը՝ […]
16:34 29.11.2018
Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին: Այս մասին հայտնում են Աննա […]
16:28 29.11.2018
«Որպեսզի դատարանը կարողանար, իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ՝ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը էս գործով չպիտի օգտվի անձեռնմխելիությունից։ Դա մեկ։ Այսինքն՝ եթե սա չապացուցվի, էլ մնացածը չէր էլ քննարկվելու, պետք է ուղղակի բաց թողնեին։ Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է դրանից հետո քննարկեր՝ առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն […]
16:24 29.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
16:19 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին բողոքների քննարկումն այսօր ընդմիջվել է մինչև 17։00-ն, իսկ մինչ այդ ներկայացվել է Քոչարյանի պաշտպանների երկու բողոքներից միայն մեկը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ դատական նիստի վերսկսումից հետո պետք է ներկայացվի պաշտպանների բողոքներից երկրորդը, որի տակ ստորագրել է միայն ինքը՝ Ալումյանը։ Դրանից հետո էլ դատախազները […]
16:15 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունը քիչ առաջ ընդմիջվեց մինչև ժամը 17։00-ն: Այս մասին դատական նիստի մասնակիցները հայտնեցին դատարանի դահլիճի մուտքի մոտ հավաքված լրագրողներին։ Ապա դուրս եկավ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը և ներկայացրեց, որ երեք պաշտպանների ներկայացրած բողոքը մինչև այս պահը հասցրել են ներկայացնել, իսկ ընդմիջումից հետո կներկայացվի մյուս բողոքը, որը ներկայացվել է միայն իր՝ Հայկ […]
16:11 29.11.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։ Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի […]
16:10 29.11.2018
«Բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ է՝ նաև նոր երևան եկած հանգամանքով եմ բողոք ներկայացրել, որովհետև գիտեք, որ էն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք և Վերաքննիչում արդեն գործը քննվեց, էդ ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք […]
16:08 29.11.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավը միևնույն ժամանակ և՛ մարզերում և՛ Երևանում է անցկացնում: Շրջում են բակ առ բակ, փողոցից փողոց ու քաղաքացիներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնում, իրազեկում՝ իրենք քվեաթերթիկում 8-րդ համարն են, ցուցակն էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է գլխավորում: Ասում են՝ քաղաքացիներն իրենց հետ զրույցում ամենաշատը տնտեսական ու սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում: Իրենք […]
16:05 29.11.2018
«Ի տարբերություն ուրիշների՝ մենք գալիս ենք հստակ ծրագրով: Այն, ինչ պետք է կատարվեր այս 6-7 ամսվա ընթացքում, բայց չկատարվեց, այդ գործառույթն իր վրա պետք է վերցնի նոր ԱԺ-ն»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Սեֆիլյանի՝ բնական է, որ իրենք խորհրդարանում կունենան ներկայություն, իսկ չափը կորոշի […]
15:56 29.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նշված վայր են […]
15:47 29.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ևս շարունակել է քարոզարշավը թե՛ մարզերում և թե՛ Երևանում: Իսկ կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ընթացքն ընդհանուր առմամբ դրական է գնահատում՝ չհաշված այն հանգամանքը, որ ժամանակը սեղմ է. «Բազմաթիվ հարցերում խանգարող հանգամանքներ են ստեղծվում, բայց ընդհանուր դրական է, բողոքելու խնդիր չունենք: Ուզենք-չուզենք՝ պետք է փորձենք հնարավորինս կազմակերպվել: […]