TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Վթարային ջրանջատում Լոռու մարզում

10:00 30.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:00-18։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի անհատական տնատիրությունների և «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի, Երևանյան խճուղու՝ «Արվետ» ՍՊԸ-ի, «Իմ թերթը» ՍՊԸ-ի, Սպիտակի բժշկական կենտրոնի,  Երևանյան խճուղի, Ց-5, Ուզբեկական, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Տաշիր թաղամասերի, Գ. Լուսավորիչ փողոցի, […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

09:48 30.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Լուկաշին փ. 3, 4, 5, 6 շենքերը, Լենինգրադյան փ. 23/11, 32, 34, 36 շենքերը, Սիսակյան փ. 6, 10 շենքերը, Շինարարների փ. 3, 5, 7, շենքերը, Արզումանյան 13 շենքը, Ռոստոմյան, Բաշինջաղյան, […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է, սահել դեպի գետը և բռնկվել․ կան տուժածներ

09:37 30.11.2018

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, մոտ 15 մ սահել դեպի գետը […]

̰
Ողբերգական ավտովթար Ագարակ գյուղում․ վարորդի դին հայտնաբերել են ձորակում

09:28 30.11.2018

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 52-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ս., ծնված 1985 թ.) բախվել է […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

09:14 30.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը։ Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 26-32, Քաջազնունի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11 […]

̰
Մտահոգ «վախեցածները». ինչու են թեկնածուները լքում ՀՀԿ ցուցակը․ «Ժամանակ»

08:53 30.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասն այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում՝ այլապես սպառնալով բացահայտել […]

̰
Նաիրա Զոհրաբյանին «բռնի կերպով» են տարել իմիջ-կենտրոն. «Հրապարակ»

08:46 30.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է և ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն […]

̰
Զորամասի հրամանատարներին և տեղակալներին նոր հրահանգ է իջեցվել․ «Ժողովուրդ»

08:35 30.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին և տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու […]

̰
Աղավնիները խափանել են բրիտանական թոք-շոուի ուղիղ եթերը

08:20 30.11.2018

Բրիտանական Good Morning Britain թոք-շոուի հաղորդավար Փիրս Մորգանն ուղիղ եթերում իր ուսերին է նստեցրել երկու աղավնիների։ Շուտով թռչունները դուրս են եկել վերահսկողությունից և ստուդիայում քաոս ստեղծել։ Միջադեպից մի քանի շաբաթ առաջ Մորգանի որդին համեմատել էր հորը «Տանը միայնակ-2» ֆիլմի անօթևան հերոսի հետ, որն այգում աղավնիների է կերակրում։ Հանդիսատեսը միացել էր տղայի դիտարկմանը, որ Մորգանը շատ նման […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են Կերչի նեղուցում միջազգային օպերացիաներ անցկացնել

08:04 30.11.2018

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը հայտարարել է Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային օպերացիաների և զորավարժությունների անցկացման անհրաժեշտության մասին։ «Ես կցանկանայի տեսնել միջազգային գործողություններ՝ ուղղված ազատ նավարկության ապահովմանը։ Մենք պետք է այնտեղ ներկայություն հաստատենք, ըստ երևույթին, պետք է այնտեղ ավելի շատ զորավարժություններ անցկացնել»,- ասել է Ջոնսոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Ջոնսոնը, որը հանդիսանում է Սենատի ազգային […]

̰
Բողոքի ցույցերի պատճառով Փարիզի հյուրանոցները մի քանի միլիոն եվրոյի վնաս են կրել

07:47 30.11.2018

Փարիզի հյուրանոցները մոտ 11 մլն եվրոյի կորուստ են կրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցույցերի մեկնարկից հետո հյուրանոցային մեծաթիվ ամրագրումներ չեղարկվել են։ Այցերը հիմնականում չեղարկել են զբոսաշրջիկները, որոնք ծրագրել էին հանգստյան օրերը կամ տոնական սեզոնն անցկացնել Փարիզում։ Հյուրանոցայի և ռեստորանային ոլորտները ներկայացնող GNI միավորումը հայտարարել է, որ հաստատությունների եկամուտներն […]

̰
Թրամփը չեղարկել է G20-ի շրջանակում հանդիպումները Հարավային Կորեայի և Թուրքիայի ղեկավարների հետ

07:32 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք պաշտոնական բանակցությունները Թուրքիայի և Հարավային Կորեաի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուն Չժե Ինի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ ծրագրված հանդիպումների փոխարեն Թրամփը մտադիր է «ոչ պաշտոնապես» շփվել այդ երկու երկրների ղեկավարների հետ։ Նման որոշման պատճառների […]

̰
Ինքնաթիռի անսարքության պատճառով Մերկելը բաց կթողնի G20 գագաթնաժողովի առաջին օրը

07:17 30.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։ Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել […]

̰
Սիրիայի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է իսրայելական ինքնաթիռ և 4 հրթիռ

01:08 30.11.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Քիսվա բնակավայրի օդային տարածքում իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել` նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին»,- հայտնել է աղբյուրը։ Սիրիայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է Սիրիայի […]

̰
«Միջնորդության կարիք չենք տեսնում»․ Պեսկովի պատասխանը Էրդողանին

00:54 30.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում […]

̰
Վիգեն Չալդրանյանը շնորհքով ռեժիսոր է, բայց թատրոնը չգիտի. Նելլի Սարգսյան

00:40 30.11.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կազմի անդամները կոչով դիմել են թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանին` պահանջելով հեռանալ այդ պաշտոնից: Նրանց կոչին է միացել նաև Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը: Վերջինս նշեց, որ Համազգային թատրոնը Սոս Սարգսյանի երկրորդ տունն է, ու հենց Սոս Սարգսյանն է սերնդափոխություն արել թատրոնում, բերել երիտասարդ դերասաններին: Նելլի Սարգսյանն ասաց, որ Վիգեն […]

̰
«Արսենալ»-ի հերթական հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում

00:25 30.11.2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում  կայացավ «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: «Արսենալ»-ին հաջողվեց հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել: Գոլի հեղինակն էր Սմիթ-Ռոուն: Խաղի 27-րդ րոպեին Ռեմսին կրկնապատկեց հաշիվը՝ 11 մետրանոցն իրացնելով: Խաղի 41-րդ րոպեին Ուիլկոկը խփեց երրորդ գոլը: Այսպիսով՝ խաղն ավարտվեց 0:3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես […]

̰
Եվրախորհդարանը կոչ է արել հրատապ արդիականացնել ԱՀԿ-ի աշխատանքը

00:13 30.11.2018

Եվրախորհդարանը կոչ է արել հրատապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության աշխատանքը, գրում է  РИА Новости-ին: Համապատասխան փաստաթուղթը ընդունվել է հինգշաբթի՝ հերթական նիստի ընթացքում: Բանաձևի քվեարկությանը եղել է 471 կողմ, 80 դեմ ձայնով: «Եվրապատգամավորները խնդրում են շտապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Կազմակերպության կանոնները և գործընթացները արդիականության և արդյունավետության տեսանկյունից պետք է արագ վերանայվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Հայաստանում այսօր ենթակառուցվածքների դաշտը շատ թերի է. ՔՈ ներկայացուցիչ

23:59 29.11.2018

Այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավ իրականացնելու ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ռեյտինգային թեկնածու Հովհաննես Կարապետյանը հիշեցրել է, որ մասնագիտությամբ էներգետիկ է և շուրջ 10 տարի աշխատել է հենց Ավան վարչական շրջանում: Կարապետյանն այս հիշեցումն արել է որոշակի խնդիրների անդրադառնալու համար: «Բացի դրանից՝ աշխատել եմ էներգետիկ տարբեր օբյեկտներում՝ գիտահետազոտականից մինչև էլեկտրական ցանցեր: Ինձ տենսում եմ […]

̰
Կա դատավճիռ, որը կատարման ենթակա է․ Զեյնալյանը՝ 10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին

23:53 29.11.2018

Նախօրեին պաստառներով Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, որոնց կոչերը հետևյալ բովանդակությամբ էին՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ…», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ» և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում ենք […]

̰
Չի կարող հայ մարդը վատը լինել. ՀՅԴ-ն դեմ է «սևի ու սպիտակի», լավի ու վատի բաժանելուն

23:43 29.11.2018

Այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ ՀՅԴ պատգամավորի թեկնածուներն իրենց հավատարմությունն են հայտնել  հողին ու հային. «Սիրելի զեյթունցիներ, ձեզանից շատերը Զեյթունից Հայաստան տեղափոխվածների ժառանգներն են, մեզ համար հողը, հայրենի հողն իրական զեյթունից մինչև նոր՝ այս Զեյթունն է: Մեզ համար հայը մեր բոլոր հայրենակիցներն են, անկախ բոլոր տարբերություններից՝ քաղաքական, գաղափարական, և դրա համար մեր բոլոր հայրենակիցները […]

̰
Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցին

23:30 29.11.2018

Կրեմլն արձանագրել է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և սպասում է Վրաստանի՝ ռուսական կողմի հետ համագործակցության հնարավորությունների ներկայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, մենք հետևել ենք Վրաստանից ստացված տեղեկատվական հաղորդագրություններին: Մենք արձանագրում ենք թեկնածուի հաղթանակի փաստը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան հետևել […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:15 29.11.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, […]

̰
Մեկ օրում ենք հասցրել ցուցակները վերջնական տեսքի բերել, և բնական է այդ ոչ հայտնիությունը. Սուրեն Սահակյան

23:00 29.11.2018

«Զուտ օբյեկտիվորեն, կուսակցության պետական գրանցումը եղել է ցուցակները ԿԸՀ տալու նախորդ օրը: Մի օրում ենք հասցրել ցուցակները վերջնական տեսքի բերել, և բնական է այդ ոչ հայտնիությունը: Բայց ես ուրիշ կողմից եմ այդ հարցին նայում: Երեկ մեդիամոնիթորինգի խումբը տրամադրել է տվյալներ, համաձայն որոնց՝ «Իմ քայլը» դաշինքը հիշատակվել է 650 անգամ, ՀՀԿ-ն՝ 500-ից ավելի անգամ, մյուս ուժերը […]

̰
Սամվել Մայրապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

22:51 29.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, ավարտվեց Սամվել Մայրապետյանի կալանքի հարցով միջնորդության քննությունը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Դատարանը միջնորդությունը բավարարել է։ Կալանքը երկարաձգվել է մինչև փետրվարի 6-ը։ Փաստաբան Կարեն Բատիկյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխելու […]

̰
Տարիքի հետ կապված մազաթափությունը շուտով հնարավոր կլինի բուժել. գիտնականներ

22:37 29.11.2018

Հետազոտողների թիմը ակտիվացրել է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մազարմատի պարկիկների ձևավորման համար:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

22:24 29.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի տեղակալին

22:13 29.11.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և  ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև […]

̰
Մի շարք մարզերի հատկացվել է շուրջ 190 մլն դրամ ` ուղղված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին

21:59 29.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին հատկացվել է 187 մլն 783.9 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից: Կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է

21:47 29.11.2018

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը Կիևում կհյուրընկալի «Վորսկլա»-ին: «Արսենալ»-ի մեկնարկային կազմում են՝ Չեխ, Լիխտշտայներ, Ջենկինսոն, Հոլդինգ, Մեյթլենդ-Նայլս, Գենդուզի, Էլնենի, Ուիլկոկ, Ռեմսի,Սմիթ-Ռոու, Նկետիա: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Պոլտավա քաղաքում պետք է կայանար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: Հաշվի առնելով, որ Պոլտավան հայտնվել […]

̰
BACK_TO_TOP