17:45 29.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է շարունակել:
«Մեր խնդիրները, ըստ էության, նույնական են»,- ասել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքերով՝ բոլոր համայնքներում կա գործազրկություն, արտագաղթ, սոցիալապես անապահով խավ, աղքատություն, անհավասարություն: Ըստ նրա՝ հաճախ խոսելով այդ թեմաների մասին, մոռանում են նաև իրենց ծրագրերը ներկայացնել: Դրա համար էլ Գավառում «Լուսավոր Հայաստան»-ը ծրագրային մի դրույթին է մասնավորապես անդրադարձել: Խոսքը աշխատանքի պետական տեսչություն ունենալու մասին է, որը կպաշտպանի աշխատող մարդկանց շահերը:
«Այսօր մարդիկ, որոնք աշխատում են, շատ ծանր պայմաններում են աշխատում, գիշեր-ցերեկ են աշխատում՝ չեն ստանում համապատասխան աշխատավարձ հավելյալ աշխատաժամերի համար: Դրան գումարած, շատ տեղերում հրամանագրված էլ չեն, և գործատուն ի՞նչ է ասում՝ չե՞ս ուզում, գնա՛, հորեղբորդ տղան կգա, կաշխատի: Բայց ինչի՞ է դա էդպես, որովհետև պետությունն իր գործառույթը չի իրականացրել. պետությունը չի կանգնել քաղաքացու կողքին: Հասկացանք, որ ազատ շուկայական հարաբերություններում մարդը գնում, պայմանագիր է կնքում, աշխատում, բա դու ո՞ւր պետություն, աշխատանքային պայմանները ստուգո՞ւմ ես էս մարդկանց, տեսնո՞ւմ ես, թե ոնց են քո քաղաքացուն աշխատանքի ընդունում, ինչ ստրկական պայմաններում են նրանց աշխատեցնում»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով՝ պետք է դառնալ այնպիսի հասարակություն, որն ամուր ու իրար կողքի կանգնած լինի, աջակցի մեկը մյուսին, որ օր օրի մարդկանց կյանքն ավելի երջանիկ լինի:
«Քաղաքականությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար արիստոտելյան սկզբունքով իրականացվող գործողություն է»,- ասել է կուսակցության առաջնորդն ու մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:
«Քաղաքականությունը միջոց է մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու համար: Մենք դրա համար կանք քաղաքականության մեջ: Ուրիշ այլ մոտիվ մենք չունենք քաղաքականության մեջ լինելու համար»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...