TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին կհետևի 17813 տեղական դիտորդ

13:16 08.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

13:06 08.12.2018

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]

̰
Դատավորների միությունը կոչ է անում ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող հրապարակային արտահայտություններից

13:00 08.12.2018

Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր […]

̰
Այսօր նկարիչների միջազգային օրն է. զրույց արվեստաբանի հետ

12:55 08.12.2018

Այսօր նկարչի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2007 թվականից «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի առաջարկով: Դժվար կլիներ ասել, թե ինչպիսին կլիներ մարդկության պատմության ընթացքը, եթե չլինեին Պիկասոն, Միքելանջելոն, Տիցիանը, Լեոնարդո դա Վինչին և այլ տաղանդավոր նկարիչներ: Առ այսօր էլ մարդիկ ահռելի գումարներ են վճարում հայտնի նկարիչների կտավները գնելու համար, նրանք չեն խուսափում թանգարանային հերթերից, որպեսզի տեսնեն […]

̰
Արքայազն Հարրին մեղադրել է եղբորը իր կնոջ հետ հարաբերությունները փչացնելու մեջ

12:48 08.12.2018

Արքայազն Հարրին մեղադրել է իր ավագ եղբորը՝ Բրիտանիայի գահաժառանգ Ուիլյամին, իր և Մեգան Մարքլի հարաբերությունները կործանելու մեջ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազն Հարրին խղճի խայթ է զգում, որ ժամանակին չի կարողացել պաշտպանել իր մորը՝ արքայադուստր Դիանային, և հիմա փորձում է խնամել կնոջը: «Նա չի հանդուրժի Մեգանի հանդեպ որևէ քննադատություն, նա այնքան […]

̰
Մինչև տարեվերջ համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի աշխարհի բնակչության կեսը

12:36 08.12.2018

Մինչ 2018 թվականի վերջը մարդկության պատմության մեջ առաջին անգամ համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի Երկիր մոլորակի բնակչության կեսը: Կանխատեսվում է՝  Համաշխարհային սարդոստայնին մուտքի հնարավորություն կունենա Երկիր մոլորակի բնակչության 51,2%-ը,  այլ կերպ ասած՝ 3.9 մլրդ մարդ: Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) գլխավոր քարտուղար Խոուլինիա Չժաոյի խոսքով՝ դա Երկիր մոլորակի կարևոր իրադարձություններից մեկն է: Ըստ ԷՄՄ-ի տվյալների՝ 2005 թվականից […]

̰
Զոհրաբ Մնացականյանն իր սլովակ գործընկերոջն է ներկայացրել Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

12:19 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների […]

̰
Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում հիվանդանոց է ավերվել

12:15 08.12.2018

Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի Դեր Զոր քաղաքում ամբողջովին ավերվել է տեղի բժշկական հաստատություններից մեկը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Դեռևս տվյալներ չկան զոհերի և վիրավորների մասին:  

̰
Մահացել է գեղանկարիչ Նիկօ Մանուկյանը

12:08 08.12.2018

Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով հայտնում է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Նիկօ Մանուկյանի մահվան լուրը: Գեղանկարիչը մահացել է դեկտեմբերի 6-ին: Նիկոլայ Մանուկյանը (Նիկօ) ծնվել է 1946թ. հունվարի 10-ին Թբիլիսիում: Նա Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների (2014 թվականից) միությունների անդամ էր։ 1989 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում՝ ՌԴ, Ճապոնիա (1970 թվականին՝ բրոնզե մեդալ), Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա և այլն։

̰
Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. ՄԻՊ

12:02 08.12.2018

Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով […]

̰
Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. նախագահ

11:55 08.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։ Ընդգծելով ազատ […]

̰
Նոր Նորքի «Հայաթ» հյուրանոցում հայտնաբերվել է հյուրանոցի 33-ամյա կին տնօրենի դին

11:44 08.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում՝ հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է […]

̰
Թալանել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի բնակարանը

11:32 08.12.2018

Թալանել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գրող Համբարձում Համբարձումյանի և արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը: Այս մասին տեղեկացանք Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից: «Էսօր (երեկ-խմբ.), երբ քարոզարշավի էինք, մտել են մեր տուն, գողացել են իմ ու Համբարձումի նոթբուքները, որոնց մեջ մեր ամբողջ գրական ժառանգությունն էր, տեսախցիկը, իմ երեք ոսկե մատանին, Համբարձումի […]

̰
Հայաստանում կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

11:15 08.12.2018

Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]

̰
Ֆրանսիայում բողոքի ալիքը չի լռում

10:58 08.12.2018

Ֆրանսիայում բողոքի ալիքը չի լռում: Հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետւթյան հրապարակում: Նրանք ծնկի են եկել և իրենց բողոքն արտահայտել նախօրեին տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների դեմ. երեկ Մանտե Լա Ջոլի համայնքում ավելի քան 150 մարդ էր ձերբակալվել: Ուսանողները պահանջում են չեղարկել կրթության ոլորտում նախագահ Մակրոնի առաջարկած փոփոխությունները:  Հիշեցնենք, որ նախորդ շաբաթների ընթացքում Ֆրանսիայում […]

̰
Իտալիայում համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 6 մարդ է մահացել

10:49 08.12.2018

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Անկոն քաղաքի երաժշտական ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ 6 մարդ է մահացել:  Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դահլիճում ինչ-որ գազ է օգտագործվել: Դրանից հետո էլ սկսվել են խուճապն ու հրմշտոցը: Ըստ համերգի կազմակերպիչների՝ ընդհանուր հաշվով տուժել է մոտ 100 մարդ: 12 հոգի ծայրահեղ ծանր […]

̰
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ

10:38 08.12.2018

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Բելառուս հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների […]

̰
Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:19 08.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ […]

̰
Զինվորները նախորդից որակապես տարբերվող նոր ներքնազգեստ են ստանում․ Արծրուն Հովհաննիսյան

10:11 08.12.2018

Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Զորամասերում ստեծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,- ասված […]

̰
Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետը ձերբակալվել է

09:57 08.12.2018

Ոստիկանությունն ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգ է ստացել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հրազդանի բնակիչը հաղորդում է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի պետը դեկտեմբերի 2-ին գումար է խոստացել, եթե ինքն ու կինն ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։

̰
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

09:37 08.12.2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, […]

̰
Հայաստանում այսօր «լռության օր» է

09:23 08.12.2018

Հայաստանում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրատեղամասեր, որտեղ չափահաս քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:14 08.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը՝ 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: «Չայնիի» և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
Պաշտոնից հեռացող Անգելա Մերկելին գործընկերները դիրիժորական փայտիկ են նվիրել

09:00 08.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը լքում է Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, գործընկերների կողմից նվեր է ստացել դիրիժորական փայտիկ, հայտնում է ТАСС-ը: Մերկելին նվերը հանձնել է վարչապետ Հեսսեն Ֆոլկեր Բուքյեն. «Մեր նվերը Ձեզ ինչ-որ յուրահատուկ բան է»,- ասել է նա: Բուֆյեի խոսքով՝ կուսակցության նախագահի պաշտոնը շատ բաներում կարելի է համեմատել դիրիժորի աշխատանքի հետ: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ […]

̰
Ալկոհոլ և «ծիծաղեցնող գազ»` Մխիթարյանի մասնակցությամբ խնջույքին

08:48 08.12.2018

Բրիտանական «The Sun» թերթը սկանդալային տեսանյութ է հրապարակել , որտեղ երևում է, թե ինչպես են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում զվարճանում «Արսենալ» Ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ։ Այդ տեսանյութում են «Արսենալ»-ի թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը,  Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիրթարյանը, ինչպես նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ ինչպիսիք են  Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Շկոդրան Մուստաֆին։ Նշվում է, որ ֆուտբոլիստների խնջույքը մասնավոր է եղել: […]

̰
Կայացել է մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը

08:30 08.12.2018

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մինի ֆուտբոլի միջգերատեսչական առաջնության եզրափակիչը: Մրցում էին ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության թիմերը: Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին օրերս ռազմական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Մովսես Մանուկյանի և ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանի հիշատակը և եզրափակիչի մասնակիցները խաղի դուրս եկան սև թևկապներով: Ֆուտբոլային հանդիպմանը […]

̰
Անտուն ամերիկացին 17 հազար դոլար հատկացրել է բարեգործությանը

08:14 08.12.2018

Ամերիկացի Կեվին Բուտը, որը բնակվում է Սամներ քաղաքի փողոցներում (Վաշինգտոնի նահանգ), գտել է 17 հազար դոլար պարունակությամբ պայուսակ և նվիրել այն քաղաքի բարեգործական ֆոնդին, գրում է РИА Новости-ն: Պայուսակը դրված է եղել գետնին: Տղամարդը, ցանկանալով ստուգել պայուսակի պարունակությունը, այդտեղից 20 դոլարանոց թղթադրամ է հանել: Տղամարդու խոսքով՝ նա ի սկզբանե ցանկացել էր վերցնել 20 դոլար և հեռանալ, […]

̰
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների հայցը

00:58 08.12.2018

Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների` « Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքի հակասահմանադրական դրույթը ճանաչելու մասին հայցը: Պարզաբանել են, որ գործող օրենքի համաձայն, արտոնությունները վերաբերում են լեռնային շրջաններում մշտական ​​բնակություն ունեցող միայն Վրաստանի քաղաքացիներին: Այդ պատճառով  արտոնություններից չեն կարող օգտվել տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Հայցվորներն այս դրույթը համարել են խտրականություն, թեև Սահմանադրական […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից

00:43 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնված 2001 թ.):  

̰
Վալերիյ Օսիպյանը դինամոյական մարզիչների և մարզիկների է պարգևատրել

00:28 08.12.2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց […]

̰
BACK_TO_TOP