TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Նախկին իշխանությունների գործունեության հետևանքով հասարակության բևեռացումը խորացել է. Էլեն Հոխիկյան

20:00 07.12.2018

Սոցիալ-դեմոկրատական ուղղվածությունն ենք որդեգրել, որովհետև կարևորում ենք սոցիալական արդարության կոմպոնենտը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Էլեն Հոխիկյանը: «Մինչ օրս Հայաստանում կառավարել են ավելի աջ լիբերալ ուժեր, և տնտեսությունը՝ որպես այդպիսին, ազատ է եղել, և պետության ներգործությունը տնտեսության վրա […]

̰
Չարժեր անիմաստ աղմուկ բարձրացնել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել News.am այցելելու վերաբերյալ

19:57 07.12.2018

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի ֆեյսբուքյան էջի գրառման կապակցությամբ: Գրառմամբ Արմենիկա Կիվիրյանը հայտնել էր, որ «ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է գնացել»: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն…»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է […]

̰
Հանրապետական կուսակցությունն այլևս անցյալում է. Անի Սամսոնյան

19:50 07.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին։ «Քարոզարշավի մասին տպավորություններս շատ դրական են: Քարոզարշավը ընթացել է առանց որևէ ցնցումների, առանց բախումների, սա անկախության տարիների ընթացքում, երևի թե, միակ ընտրարշավն էր, որտեղ քաղաքական ուժերը միմյանց նկատմամբ տրամադրված էին խաղաղասիրաբար, և […]

̰
Ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերով վերականգնվել է 35 մլն 609 հազար 352 դրամ

19:48 07.12.2018

ՀՀ  քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ուսումնասիրությամբ  պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից […]

̰
Դա ի՞նչ հրաման է, որ չունի ամիս-ամսաթիվ. Հայկ Ալումյանը` հայտնի 0038 հրամանի մասին

19:46 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին` եթե հայտնի 0038 հրամանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, կալանքի հիմքում կարո՞ղ էր դրվել մասնակի գաղտնազերծված որոշում, ասաց. «Մեր կարծիքով՝ չէր կարող դրվել, ընդհանրապես մենք ուրիշ փաստարկներ ունեինք` կապված այդ հրամանի հետ. այն չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում, որովհետև այդ հրամանը, այդ թուղթը, որ այսօր […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ պարգևատրել է վրացի բժշկի

19:42 07.12.2018

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի  կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց բժիշկ Թեյմուրազ Գոգիձեին պարգևատրել է Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով՝աղետից  տուժած տասնյակ մարդկանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկ Գոգիձեն Թբիլիսիում վիրահատել է երկրաշարժից տուժած տասնյակ վիրավորների։ Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից, ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած […]

̰
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

19:40 07.12.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքը ձևավորվել է նախընտրական քարոզարշավից առաջ: Այս քաղաքական ուժի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախորդ ընտրություններին առանձին է մասնակցել, իսկ «Մենք»-ի մյուս ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 2017թ. ընտրություններին «Ելք» դաշինքի կազմում էր: SHANTNEWS.am-ն այս անգամ ներկայացնում է «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի թվային պատկերը: «Մենք»-ի ծրագիրը 30 էջ է: Դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին հանրապետությունում

19:39 07.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 8-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում […]

̰
Թե դա ինչ հետևանքներ է ունենալու, կարող ենք միայն կռահել. Վիկտոր Սողոմոնյան

19:36 07.12.2018

«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. հարկավոր է պարզել՝ արդյո՞ք Քրեական օրենսգրքում 2008թ. եղել է մի նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի»,- ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ցանկանում է մի […]

̰
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերի հետ

19:28 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ձեռնարկելու գործնական քայլեր քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և երկկողմ օրակարգի առավել […]

̰
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

19:26 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող […]

̰
Կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կլինի ազատության մեջ. Վիկտոր Սողոմոնյան

19:12 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: «Ես որևէ կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կլինի ազատության մեջ, նա դեռ շատ անելիքներ ունի Հայաստանում և Ղարաբաղում: Եթե դուք մտածում եք, որ մեր հասարակությանը միավորում է դատարանի վրա գոռալը, ի՞նչ ասեմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ […]

̰
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնման աշխատանքները շարունակվում են

19:03 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին` ժամը 09:42-ին, վերսկսվել են որոնողական աշխատանքները, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացնում կինոլոգը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, […]

̰
Դիմելու ենք ՄԻԵԴ, ընդ որում՝ Վճռաբեկ դատարան դիմելուն զուգահեռ. Հայկ Ալումյան

18:59 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել են նրանց հարցերին: Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին. «Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին, այսօր հրապարակմանը չեկավ այդ տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է, նա մնում է ազատության մեջ, եթե ոչ, նա իր […]

̰
Գյումրիում ավելի քան 3 տարի ուշացումով բացվել է «Սաստեքս» ընկերությունը

18:55 07.12.2018

Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]

̰
Էրդողանը Պուտինին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին

18:50 07.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օրերս ձերբակալված ուկրաինացի ռազմածովայիններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտնում է РИА Новости-ն: Նա նաև հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո զրույց է ունեցել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: […]

̰
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում. Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ

18:47 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ասուլիսի ընթացքում կարդաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և […]

̰
Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին․ պաշտպան

18:37 07.12.2018

«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Եվ տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ հենց էս պահին սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ […]

̰
Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն. Մանուկյան

18:36 07.12.2018

Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը […]

̰
Մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչը փորձում է ինձ մեղավոր նշանակել․ Քոչարյանի հայտարարությունը

18:30 07.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահն իր կալանավորումից առաջ հայտարարություն է կազմել, որում ասվում է, որ իր միջազգային հեղինակությունը ու հեռանկարները «ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին»։ Հայտարարությունը քիչ առաջ ասուլիսի ժամանակ ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Բացի այդ՝ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ […]

̰
Քոչարյանն իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք՝ իշխանությունների բիրտ ճնշման տակ

18:27 07.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված […]

̰
Երևանում ստորագրվել է ԱլԳ երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր

18:13 07.12.2018

ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին շարունակվել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը: Հանդիպման սկզբում, նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը: Երևանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արևելյան գործընկերության երկրների […]

̰
Հարավային Կորեայում սկսել են պատրաստվել Կին Չեն Ինի այցին․ ԶԼՄ-ներ

18:10 07.12.2018

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը մյուս շաբաթ՝ դեկտեմբերի 12-14-ը հատվածում, կարող է այցելել Հարավային Կորեա՝ այնտեղի իր գործընկերոջ՝ Մուն Չժե Ինի հրավերով։ Այս մասին հայտնի է դարձել կորեական լրատվամիջոցներից մեկից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ թեև պաշտոնապես այս տեղեկությունները գաղտնի են պահվում, բայց Հարավային Կորեայի ղեկավարն արդեն ուղարկել է հրավերը, իսկ օրերս չնախատեսված […]

̰
Ոստիկանությունը News.am-ի խմբագրություն է այցելել

18:06 07.12.2018

Իրավապահները գնացել են News.am լրատվական կայքի խմբագրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը: «Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է գնացել»,- գրել է նա: Թե ինչո՞ւ են ոստիկանները գնացել այնտեղ, տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

̰
Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:05 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ Միլանում, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում […]

̰
2400 նոր համակարգիչ կբաժանվի բուժհիմնարկներին. Արսեն Թորոսյան

17:53 07.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ նոր՝ դյուրակիր համակարգիչները բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին։ «Էլեկտրոնային առողջապահության հայկական արտադրության 2.400 դյուրակիր համակարգիչներն արդեն պատրաստ են։ Դրանք բաշխվելու են երկրի բոլոր բուժհիմնարկներին»,- գրել է Արսեն Թորոսյանը:

̰
Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել, չի անցել նաև լռության ձայնը. հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից

17:42 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:40-ին, սկիզբ առավ հայոց մեծ վիշտը, և անչափելի է այն, քանզի նախկին ծնողներն այլևս չեն մեծացնի իրենց նախկին զավակներին, իսկ զավակներն էլ երեխաներ չեն ծնի ապագայում … Այս տողերը հնչում են 1989թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Մեր տագնապի ձմեռը» վավերագրական կինոնկարում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ներսես Մատինյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ Կինոնկարը […]

̰
«Մենք»-ը աղետի գոտու մասին օրենք է նախաձեռնելու. «Լուսավոր Հայաստանը» դեմ է

17:35 07.12.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքն այսօր Երևանում քարոզարշավ է իրականացրել՝ առանց կոչեր հնչեցնելու, բարձրախոս օգտագործելու: Դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ ԱԺ-ում «Մենք» դաշինքի առաջին նախաձեռնություններից մեկն է լինելու «Աղետի գոտու մասին» օրենքի ընդունումը: «Մինչև այս պահն այդ աղետալի հետևանքները չվերացնելն ուղղակի անթույլատրելի է: Դա մեր նորանկախ պատմության ամենամեծ բացթողումն է եղել, մենք փլատակներից դեռ չենք […]

̰
«Մենք»-ը գոհ է ընտրարշավից

17:30 07.12.2018

«Պատասխանատու ասում եմ, որ քարոզարշավը շատ լավ ընթացավ: Բոլոր մարզերում խանդավառություն կար, երբեմն շատ հակընդդեմ հարցեր էին բարձրացնում, որն ավելի հետաքրքիր էր դարձնում»,- այսօր, ամփոփելով, քարոզարշավն ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ Քոքոբելյանի՝ այս քարոզարշավն Էապես տարբերվում է բոլոր ժամանակների և՛ քարոզչությունից, և՛ ընդհանրապես ընտրապայքարից: «Ամենակարևորը նա է, որ հանդարտ պայմաններում գնաց, ոչ […]

̰
Վրացի կամավորի հուշերը Սպիտակի երկրաշարժի մասին

17:26 07.12.2018

Վրաստանը ԽՍՀՄ երկրներից առաջիններից էր, որ ձեռք մեկնեց ավերված Սպիտակին: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր կամավորներ օգնության էին շտապել ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: Թբիլիսին ու Վրաստանի այլ քաղաքներ ապաստանեցին աղետից տուժած հայերին: «Sputnik-Georgian»-ի թղթակիցը հանդիպել է Վրաստանից Սպիտակ մեկնած փրկարարներից մեկին, գրառել այդ սարսափելի օրերի մասին վկաներից մեկի հուշերերն ու ներկայացրել դրանք. «Խարխլված աշխարհ. վրացի […]

̰
BACK_TO_TOP