00:14 08.12.2018
Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։ Տիգրան Բալայանը Ռոն Թոնին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց դրական ազդեցությունը միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման վրա։ Այս համատեքստում անդրադարձ արվեց դեկտեմբերի […]
23:59 07.12.2018
Սպիտակի երկրաշարժն աշխարհում ամենաքննարկվածներից է: Ըստ պաշտոնական տվյալների` Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց շուրջ 25 հազար մարդ, որոնցից 17 հազարը` Գյումրիում: Լրիվ կամ մասնակի ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ: Անօթևան դարձավ 514 հազար մարդ: Հայաստանը ուզենք, թե չուզենք համարվում է սեյսմոակտիվ գոտի:Աշխարհում նման երկրներ շատ կան, որտեղ երկրաշարժեր եղել են ու կլինեն, միայն թե այդ երկրներից […]
23:48 07.12.2018
Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում։ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է հղել` դիմելով նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին․ […]
23:38 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր հավատարմագիրը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին (Fernando Arias)։ Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` ՔԶԱԿ գլխավոր տնօրենը կարևորեց անդամ-պետությունների և տեխնիկական քարտուղարության միջև համագործակությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն […]
23:26 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող […]
23:19 07.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մենք նախատեսում ենք փոքր և միջին բիզնեսին տրամադրել 3 տարվա հարկային արձակուրդ, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այն հարկերը, որոնք բարձրացվել են նախորդ օրենսգրքով, իջեցվեն: Ես կարծում եմ՝ որքան մեր հնարaվորությունները թույլ են տալիս, մենք […]
23:05 07.12.2018
«Բնականաբար, շատ վճռական և հաղթող տրամադրությամբ ենք տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն՝ ամփոփելով քարոզարշավը: «Խնդրում ենք մեր քաղաքացիներին և իրենց քվեն ենք հայցում: Կուզենայի կոչ անել, որ ցանկացած քաղաքացի քվեախցիկ մտնելիս քվեարկի հանուն ապագային պատրաստ, ավելի ինքնավստահ, սոցիալապես կայուն ու զարգացող Հայաստանի համար»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք» […]
22:59 07.12.2018
«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ […]
22:48 07.12.2018
Ամփոփելով քարոզարշավը՝ ՕԵԿ-ը նաև գրություն-պաստառների միջոցով է ասել, թե ինչ փոփոխություններ կիրականացնի, եթե ներկայացված լինի խորհրդարանում: Բանն այն է, որ ամփոփիչ միջոցառումը սկսելուց րոպեներ հետո դահլիճ են մտել երիտասարդներ՝ ձեռքներին անելիքների մասին գրությունները: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ այս ընտրություններին գնում են մի նոր տեսլականով ու ծրագրով. «Մենք պնդում ենք, որ պետք […]
22:47 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կոսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Լոռու մարզում, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է վերջին հեռուստաբանավեճին: Լրագրողներից մեկը Մարուքյանին հիշեցրել է նրա այն միտքը, ըստ որի՝ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների ժամանակ, ընտրապայքարի մեջ մտնելով, ԵԼՔ-ին դուրս թողեց երկրորդ քաղաքական ուժը լինելուց: «Այդ մտահոգությունը այս խորհրդարանական ընտրություններին էլ կա՞»,- հարցրել են Մարուքյանին։ «Այո, կա, և ես […]
22:41 07.12.2018
Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը։ «Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի […]
22:33 07.12.2018
Քաղաքացու որոշում կուսակցությունը, որտեղից որ սկսել էր քարոզարշավը, այնտեղ էլ ամփոփեց: Կուսակցության անդամները Մաշտոցի պուրակում հավաքվեցին: Քարոզարշավի վերջին օրն էլ քաղաքացիներին մանդարին ու թռուցիկներ բաժանեցին: «Մեր ունեցած ռեսուրսի սահմաններում փորձեցինք ծածկել նաև մարզերը, գոնե խոշոր քաղաքները, չկարողացանք հասնել բոլոր բնակավայրեր, իսկ Երևան քաղաքը հուսով ենք՝ ամբողջությամբ ծածկել ենք և բոլորին հասել է մեր համերաշխության մանդարինը»,- դեկտեմբերի […]
22:24 07.12.2018
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հոգեհանգիստը: Հուղարկավորությունը դեկտեմբերի 8-ին է՝«Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կար երկու խնդիր՝ եղանակային պայմանը և մարդկային […]
22:22 07.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]
22:14 07.12.2018
Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ […]
21:58 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապով ասմունքել է«Քաղաքացու երգը»։ Այսօր ես անում եմ իմ քայլը, Ես անում եմ իմ քայլը այսօր, Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր։ Այո, ես պարտվել եմ քանիցս, Եվ տեսել քմծիծաղը ստի, Բայց իմ կամքը ամուր է քարից էլ, Իմ ոգին հանձնվել չգիտի։ Երբ տեսնում եմ […]
21:53 07.12.2018
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում են. զրուցում են կենտրոնի սաների հետ, կիսվում երազանքներով։ Նրանք երազում են վերադառնալ և ապրել Հայաստանում: Այս մասին գրառում է կատարվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
21:37 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ […]
21:27 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. […]
21:10 07.12.2018
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]
20:55 07.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Ձյան և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝ 20-30 մետր) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սիսիանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]
20:44 07.12.2018
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]
20:40 07.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: Այս հայտարարությունը շուտով հերքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը` նշելով, որ հարցը դեռ լուծված չէ: Նմանատիպ հայտարարությամբ այսօր հանդես եկավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է: Քաղաքագետ Արմեն […]
20:22 07.12.2018
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանն ավարտվեց: Վաղը լռության օր է: SHANTNEWS.am-ն ընտրություններին ընդառաջ ի մի է բերել դրանց վերաբերող որոշ տվյալներ: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալներով` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 575 հազար 939 է: Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Քվեաթերթիկում այդ ուժերի հերթական համարներն են. ՀՀԿ, «Քաղաքացու որոշում» […]
20:17 07.12.2018
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու […]
20:09 07.12.2018
2019 թվականին ամենամոդայիկ գույնը լինելու է «կենսախինդ» կորալը: Մասնագետները պնդում են, որ ոսկեգույն երանգով կենսուրախ կորալը մի տեսակ հանգիստ, անհոգ կյանքի ու գործունեության խորհրդանիշ է, ասոցացվում է նաև լավատեսության և ուրախության ձգտման հետ: Սա պնդում է Pantone լաբորատորիան, որն արդեն 20 տարի շարունակ որոշում է տարվա ամենանորաձև գույները և ուղղորդում դիզայներներին ու ոճաբաններին:
20:07 07.12.2018
Տարիներ շարունակ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին միավորում են ընկերական հարաբերությունները: Չնայած այժմ Մեգան Մարքլը դարձել է թագավորական ընտանիքի անդամ, այդուհանդերձ, ըստ Ուիլյամսի, նա չի փոխվել: Հին ընկերները մինչ օրս էլ հաճախ են շփվում: «Ես նրան հարցնում եմ՝ ինչպե՞ս ես, իսկ նա ինձ պատասխանում է՝ չէ, սպասի՛ր, ասա տեսնեմ, դու ինչպե՞ս ես: Ես […]
20:04 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատրաստվում էին դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, իրենց թույլ չտրվեց: Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տարվա փետրվարին պատրաստվում էին քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չեն կարող պլանավորել հասկանալի պատճառներով: «Ռոբերտ […]