19:04 06.12.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 56 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 18 «Վարդաշեն» ՔԿՀ – 56 «Գորիս» ՔԿՀ – 16 «Հրազդան» ՔԿՀ […]
18:58 06.12.2018
Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսակցության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Հայաստանում տնտեսության, գյուղատնտեսության զարգացման, Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում կուսակցությունը կարևորում է համերաշխ հասարակության դերը: Տնտեսական հեղափոխությունից խոսելիս բանախոսը շեշտում է, որ միայն մասնավորից մեծաթիվ աշխատատեղեր ակնկալելն անիմաստ է, պետական աջակցությունը դրանում մեծ […]
18:57 06.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, և այս հարցում հայկական դիրքորոշման մեջ որևիցե […]
18:47 06.12.2018
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը: Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է […]
18:43 06.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը: Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է […]
18:41 06.12.2018
Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը […]
18:31 06.12.2018
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այսօր ուղևորվելու է Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի Վրաստան ՀՕՊ համակարգերի հաջորդ խմբաքանակի առաքման շուրջ: Այս մասին Իզորիան հայտնել է Վրաստանի ՊՆ գործունեության մեկամյակի ամփոփման ժամանակ: Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ Իզորիան հայտնել է, որ այսօր երեկոյան կուղևորվի Ֆրանսիա, որպեսզի ևս մեկ համաձայնագիր ստորագրի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: 2019թ. բյուջեում […]
18:20 06.12.2018
Նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աշխատանքի խափանում էր տեղի ունեցել, և բազմաթիվ օգտատերեր «դուրս էին գցվել» իրենց ֆեյսբուքյան էջերից: Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե մարդիկ պետք է անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխեն իրենց ֆեյսբուքյան գաղտնաբառերը: SHANTNEWS.am-ն այս առնչությամբ զրուցեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Գաղտնաբառեր փոխելու կարիք չկա, դա ներքին խնդիր է եղել ցանցի մեջ: Եթե «Ֆեյսբուք»-ն անձամբ […]
18:13 06.12.2018
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ու RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: «Ինձ հաճախ են նախատում, որ որևէ տեղ ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում: Դա ճիշտ չէ: Ահա կես տարի առաջ լուսանկարել եմ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին»,- գրել է Մարիա Զախարովան: https://www.facebook.com/photo.php?fbid=10218360320989064&set=a.4365446944032&type=3&theater
18:10 06.12.2018
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող […]
18:08 06.12.2018
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ): Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն […]
18:01 06.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների […]
17:59 06.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասին ընտրողներն իմացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ: Բայց նորաստեղծ քաղաքական թիմը սեփական գաղափարները տարածելու համար նոր չէ, որ սկսել է պայքարի մեջ մտնել: Կուսակցության անդամները նախկին ակտիվիստներ են, որոնք մասնակցել են վերջին տասնամյակի գրեթե բոլոր քաղաքացիական շարժումներին: SHANTNEWS.am-ն այս անգամ անդրադառնում է ՔՈ-ին նախընտրական ծրագրին, որը բաղկացած է […]
17:51 06.12.2018
Համացանցում է հայտնվել մի լուսանկար, որտեղ երևում է եռակի ծիածան: Լուսանկարն արվել է ԱՄՆ-ի Ռոբինսթոն քաղաքում: Այն թվիթերյան էջում հրապարակել է Միգան Կալախան անունով օգտատերը, այնուհետև այն տարածվել է համացանցում: Ըստ մասնագետների՝ վերջին 250 տարվա ընթացքում միայն 3 հիշատակում է եղել եռակի ծիածանի մասին: Երևույթը, որը կոչվում է նաև «արտացոլվող ծիածան», ընդունված է համարել անոմալիա: […]
17:48 06.12.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու [մարդկային] կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։ «Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ […]
17:44 06.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ավարտին է մոտենում: Որքանո՞վ է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցը՝ որպես գործիք, արդյունավետ կիրառվել, ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպես կոչված ֆեյսբուքյան կեղծ (fake) էջերը քարոզարշավի ընթացքում: SHANTNEWS.am-ն այս թեմաների շուրջ զրուցել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ […]
17:35 06.12.2018
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկաների խնդրանքով անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում […]
17:32 06.12.2018
Տավուշի մարզի 4 շրջանների՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Շամշադինի 60-ից ավելի բնակավայրեր այս ընտրությունների ժամանակ պետք է ընտրեն այն ցուցակը, որտեղ ես 6-րդ համարն եմ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Փորձել եմ իրականացնել բովանդակային ընտրարշավ, քան քաղաքական»,- ասել է նա: […]
17:25 06.12.2018
«Հանրապետականներին հանգիստ չենք թողնի, որովհետև իրենք պատասխանատվություն պետք է կրեն էն ամեն ինչի համար, ինչ որ արել են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Պերմանենտ անպատասխանատվություն կծնվի, եթե հանրապետականները պատասխանատվության չենթարկվեն: Պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի, էնպես որ մենք հանգիստ չենք թողնի ՀՀԿ-ին»,- հավելել է «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:22 06.12.2018
Հեղափոխությանը մասնակցել եմ, ինչպես մեր բնակչության մեծ մասը՝ բոլոր երթերի և հանրահավաքների ժամանակ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը: «Կարծում եմ, որ այդ օրերին (նկատի ունի հեղափոխության օրերը- խմբ.) մեր վերջին 25 տարիների ընթացքում ամենաոգեղեն օրերն էին, և առաջին անգամ ընտանյոք հանդերձ […]
17:21 06.12.2018
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանն է անդրադարձել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Ես կարծում եմ՝ փրփուրներից են կախվում հին ուժերը՝ փորձելով ամեն կերպ ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մենք տեսանք, որ անգամ նուրբ պահի հրապարակելով նման նյութեր՝ դա ազդեցություն չունեցավ բուն բանավեճի վրա: Դա խոսում է այն մասին, որ […]
17:10 06.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան»,- ասված է հանրապետության նախագահի նամակում:
17:10 06.12.2018
Ամերիկյան Pew Research վերլուծական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի երկրներում անցկացված երկրի բնակչության կրոնական աստիճանի մասին հետազոտությունների տվյալները, գրում է Rusarminfo-ն: Հարցումների համաձայն՝ հայերի 79%-ը նշել է, որ հավատում է Աստծուն, այդ ցուցիչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջինը Եվրոպայում: Հարցման տվյալները վկայում են, որ հարցված հայերի 45%-ն ամեն օր աղոթում է, իսկ 53%-ի համար կրոնը մեծ նշանակություն ունի, սակայն […]
17:07 06.12.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախ […]
17:06 06.12.2018
Կոլորադո նահանգի Սևերանս քաղաքում այսուհետ ձնագնդի կխաղան. այսպիսով չեղարկվել է 100-ամյա արգելքը: Այս մասին հաղորդել է «CBS» հեռուստաալիքը: Տեղի կանոնների ազատականացման հեղինակն 9-ամյա դպրոցական Դեյն Բեստն է: Ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստում՝ երեխան նշել է, որ ձմռանը Սևերանսի փողոցներում զբաղվելու բան չկա, դրա համար էլ ցանկանում է ձնագնդի խաղալ՝ «չխուսափելով հետևանքներից»: Իր համոզմունքն առաջ տանելու համար […]
17:02 06.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը։ Մինչև նորոգումը 5կմ երկարությամբ այս ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր, ցանցային ճաքերն ու փոսերը կանոնավոր երթևեկության հետ անհամատեղելի էին։ Հիմնանորոգման […]
17:01 06.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 […]
17:00 06.12.2018
«Գևորգն ըմբշամարտիկ տղա է: Ինքն առաջարկել էր ինձ, որ իբրև թե ընտրություններից առաջ հանդիպեմ Գագիկ Ծառուկյանին, որ իմ հարցերը լուծեն, բայց ես մերժել եմ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է նաև, որ իրեն ժամանակին անդամակցելու առաջարկություն են արել, բայց ինքը մերժել է: Խոսելով […]
16:57 06.12.2018
Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի կալանված նավերը և ազատ արձակի դրանց անձնակազմերին՝ առանց պայմանների և հապաղելու: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն: «Ազովի ծովում վերջին իրադարձությունները մտահոգության պատճառ են դարձել: Սա ևս մեկ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ խախտվում են մեր ընդհանուր սկզբունքները»,-ասել է […]
16:54 06.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բեռնատարների համար լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: