16:51 06.12.2018
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:
16:49 06.12.2018
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ […]
16:39 06.12.2018
Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսել է երիտասարդ, թարմ ուժերով խորհրդարան ունենալու անհրաժեշտության մասին, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք երիտասարդ ուժերն իսկապես, հակակշիռ են, թե՞ իշխանությանը սերտաճած ուժեր են, որոնք իրենց հայացքներով հարում են իշխանություններին: «Եթե մենք խոսում ենք Հայաստանի նոր ընդդիմության մասին, պետք է հստակ հասկանալ, որ հին ռեժիմը ներկայացնող ուժերն […]
16:23 06.12.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը այսօր խոսել է լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Ըստ Շիրինյանի՝ պետք է լյուստրացիա լինի և հստակեցվի, թե, ի վերջո, ինչպես են սեփականաշնորհվել ու ում են պատկանում Հայաստանի խոշոր ստրատեգիական օբյեկտները։ «Հանքերը, հումքերն ո՞ւմ են ծառայում և արդյո՞ք դրանք ԱԺ որոշումներով են հանձնվել, եթե ԱԺ որոշումներով չեն հանձնվել, կառավարության հատուկ որոշումներով չեն […]
16:16 06.12.2018
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին՝ նշելով, որ ներքին շուկայում խնդիրների լուծման գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչի համար մեղավոր է Ռուսաստանը: «2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր […]
16:14 06.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5- 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 4-ական, կաշառակերության ու ծեծի 3-ական, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության […]
16:12 06.12.2018
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: 29-ամյա Գոգոչուրին ձերբակալվել է անցած գիշեր, սեփական տանը: Նրա հետ միասին ձերբակալվել է բնակարանում գտնվող ոմն Գ․ Գ-ն, որը հետախուզվում էր ոստիկանության կողմից: Գոգոչուրիի բնակարանի խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են զրահաբաճկոն: Տնամերձ հողատարածքում իրավապահները հայտնաբերել էին նաև բնակարանից նետված 2 ատրճանակ: […]
16:04 06.12.2018
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձել համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և դրանց փոխադարձ սատարմանը: Զոհրաբ […]
16:03 06.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
15:59 06.12.2018
Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։ «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են […]
15:58 06.12.2018
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը հայտնաբերել են մեկ ժամ առաջ: Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995թ. Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել […]
15:49 06.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասին: Ալումյանը նշել է, որ իրենք որոշել են ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը: «Այդ ձայնագրությունն ինքն իրենով իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ կարիք չկա մեկնաբանելու: Սա հենց […]
15:48 06.12.2018
Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր կայացավ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ անդամ պետությունների նախագահները հանդես եկան իրենց ելույթներում։ Իր ելույթի վերջում նիստը նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Հայաստանին։ «Հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահությամբ հանդես է գալու Հայաստանը։ Մեր հայաստանյան գործընկերներին մաղթում եմ հաջողություն»,- ասաց Պուտինը՝ խոսքը փոխանցելով Հայաստանի վարչապետի […]
15:35 06.12.2018
2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արդարադատության […]
15:31 06.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման […]
15:29 06.12.2018
ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը։ Այս համատեքստում հայկական կողմն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ համագործակցությունը ԵՄ-ի ու այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն անմիջականորեն գործընկերային հարաբերություններ ունի։ Այս մասին Ռուսաստանում անցկացվող ԵԱՏՄ նիստի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստ է իր ջանքերը ներդնել […]
15:20 06.12.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու որակումներ տվել։ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակցությունն իր ընկերներին փողոցում մենակ թողեց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Իրենք միշտ տատանվող ուժ են եղել»,- ասել է Գարեգին Չուգասզյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե «Լուսավոր Հայաստան» […]
15:14 06.12.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի […]
15:13 06.12.2018
Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, ու թեև հայկական կողմը չի պնդում, որ դա հրատապ լուծելի հարց է, սակայն առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդեմ այս խոսքերին՝ ձեռքի փոքրիկ նյարդային շարժումով […]
15:06 06.12.2018
«Հին օրենսգրքով նոր խորհրդարանն ընտրելը որոշակի բարդություններ է ծնում, և մենք գիտենք այդ ռեյտինգային ընտրության ողջ անհեթեթությունը, բայց որոշեցինք, այնուամենայնիվ, մասնակցել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: Ըստ բանախոսի՝ ընտրապայքարին մասնակցող ուծերի մեջ է նաև «Մարտի մեկի կոալիցիան»: Չուգասզյանն ասել է, որ ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին: «Էս ուժերը որոշակիորեն […]
15:02 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Էլեն Շ.-ն, 2014 թ. ծնված Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 1995 թ. ծնված Հասմիկ Վ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 15։00-ին, բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից գազի […]
14:59 06.12.2018
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, և այս միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունները դառնում են Հայաստանի տնտեսության պոտենցիալի զարգացման կարևորագույն դրական գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա թվեր մեջբերեց այն մասին, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ պետությունների հետ ու արտահանումը […]
14:52 06.12.2018
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը չի կիսում շրջանառվող այն լուրերը, որ Հանրապետականը քարոզարշավն իրականացնում է միայն համացանցային տիրույթում: Ըստ նրա՝ Հանրապետականը քարոզարշավ իրականացրել է բոլոր այն վայրերում և մեխանիզմներով, ինչ թույլատրված է եղել Ընտրական օրենսգրքով ու օրենքի որևէ խախտում, Աշոտյանի պնդմամբ, թույլ չի տվել: Աշոտյանի ներկայացմամբ` Հանրապետականը տարբեր համայնքներում հանդիպումներ է […]
14:51 06.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ: Նշելով, որ […]
14:44 06.12.2018
ԵԱՏՄ պետությունների համատեղ ՀՆԱ-ն այս տարվա միայն առաջին կիսամյակում աճել է 2 տոկոսով։ Կան հեռանկարներ ու նախապայմաններ հետագա ինտեգրացիան շարունակելու համար։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասաց ընդունող երկրի ղեկավարը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակեց մյուս տնտեսական ցուցանիշները, որոնք բոլորը աճել են։ Դրանից բացի, Միությունը բարձրացել է նաև Doing Business ռեյտինգային […]
14:43 06.12.2018
ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա: Այս տեսակետին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Իշխանության որևէ ճյուղ`լինի օրենսդիր, թե գործադիր, չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ և դատավորի նկատմամբ, ինչքան էլ որ կարևոր գործ քննվելուց լինի, ինչքան էլ որ ցանկություն լինի այդ իշխանության մոտ, որպեսզի գործը լուծվի որոշակի ձևով և […]
14:41 06.12.2018
Միլանում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան միկրոբլոգից: Acting Foreign Minister of #Armenia Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) participates in #OSCE Ministerial Council (#OSCEMC18) in #Milan. pic.twitter.com/aWqwiLWUmD — Anna A. Naghdalyan (@naghdalyan) December 6, 2018
14:41 06.12.2018
«Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարևոր էին ու օգտակար՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու տեսանկյունից: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակելու բանակցությունները նույն ձևաչափով նաև մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս»,- Հայաստանի արտաքին գործերի նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Հիշեցնենք, որ […]
14:35 06.12.2018
Այն մարդիկ, ովքեր ապրում են քրիստոնեական արժեհամակարգով, դեկտեմբերի 9-ին իրենց ձայնը կտան «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը. այս մասին այսօր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար զբաղեցնող Լևոն Շիրինյանը. «Մեր օգտին քվեարկողը լինելու է առաջին հերթին Հայաստանի արդյունաբերող դասակարգը, նրանք, ովքեր արտադրողական ուժեր են զարգացնելու: Սա վաշխառուական կապիտալ չի, սա ֆինանսական սպեկուլյանտների կազմակերպություն […]
14:34 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ-ում ԱԱԾ բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Նա նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, իսկ ստուգումները լինելու են շարունակական, և ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում որոշ խնդիրներ հայտնաբերվեցին, լինելու են ստուգումներ նաև Ատոմակայանում և մնացած պետական ընկերություններում: Բաղրամյանն […]