14:32 06.12.2018
Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Քիչ առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկար արեցին, որից հետո սկսվեց բուն նիստը։ Նախնական հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հետագա զարգացման մասին հռչակագրի, Միության […]
14:20 06.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը: Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։ Հավելենք, որ Արցախի հերոս Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել և հրաժարվել մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
14:18 06.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վառելիքի գները չբարձրացնել ողջ 2019 թվականի ընթացքում: Ֆրանսիայի նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի վերին պալատի կողմից: Այս որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում բարձրացած բողոքի մեծ ալիքով: Հիշեցնենք, որ վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար […]
14:17 06.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին. «Հիմա կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո համապատասխան կառավարության որոշման՝ նախագիծ կմշակվի, կշրջանառվի ինչպես կարգն է, և դրական եզրահանգում ստանալուց հետո կմտնի կառավարություն, և կընդունվի նվիրատվությունն ընդունելու […]
14:14 06.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին: Նա անդրադարձել է Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդրին. «Շատ կոնկրետ օրինակը, որ կարող եմ մատնանշել, վերաբերում է պահակախմբին: Տենդերով շահել է, որ պահակախումբը պետք է 24 հոգուց բաղկացած լինի, բայց փաստացի […]
14:09 06.12.2018
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, որը գլխավորում էր փրկարարական և վերականգնողական աշխատանքների կոմիտեն 1988 թ-ի երկրաշարժից տուժած շրջաններում, պատմել է հայերի հետ բազմամյա շփումների մասին, գրում է Rusarminfo-ն: «Հայերը պատմական զարմանալի հիշողություն ունեն: Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից՝ նրանք ինձ երբեք չեն մոռացել և ես դրա համար շնորհակալ եմ հայ […]
14:08 06.12.2018
«Մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» («Бал-Э») ծովափնյա հրթիռային համալիրի գնման շուրջ, մեզ մոտ նույնիսկ գնելու մտադրություն չի եղել»,- այս բառերով Ադրբեջանի պաշտպանությունը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ցանկացել են հրթիռային զինատեսակ գնել Ռուսաստանից, սակայն մերժում են ստացել։ Բանակցությունների մասին երեկ հայտնել էր ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել […]
14:03 06.12.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման […]
14:02 06.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից», կայացվել է ավելի վաղ, քան հայտարարել է ամերիկյան կողմը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ է, ինչ պլանավորել է այս քայլը, սակայն փնտրում էր մեկին, որի վրա կարող էր […]
13:57 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։00-ին, նշված […]
13:55 06.12.2018
Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վաշաձեն աշխատելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական շտաբում: Այս մասին տեղեկացնում է «Մաեստրո» հեռուստաընկերությունը. փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն: Վաշաձեն հեռուստաընկերությանը հայտնել է, որ թեև իրեն առաջարկում են Ուկրաինա տեղափոխվել, սակայն ինքը մնալու է Վրաստանում և այստեղից է օգնելու Ուկրաինայի նախագահին: Նշենք, որ Պորոշենկոն և […]
13:49 06.12.2018
«Մենք մեր համախոհներով երբեք չենք զբաղվել պոպուլիզմով: Մենք, որպես կազմակերպություն, ներկայացնում ենք մեր ժողովրդի ողնաշարը»,- այսօր ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Լևոն Շիրինյանը համախոհների հետ հանդիպման ժամանակ: «Որ ողնաշարն ենք՝ առաջին անգամ եմ հայտարարում, որովհետև Գրիգոր Լուսավորչից անդին, մինչև մեր օրեր, նրա մշակույթն ու քաղաքակրթությունը ներկայացնողը չի կարող լինել ուրիշ […]
13:48 06.12.2018
Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նիստը կղեկավարի Ռուսաստանի նախագահը, իսկ դրա աշխատանքներին կհետևի Մոլդովայի նախագահը, որովհետև այդ երկիրը ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ։ Կառույցը ներկայացրել է նիստի օրակարգը, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ […]
13:43 06.12.2018
«Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Պոդգորնին հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին: Լրագրողը խոսել է եվրասիական տնտեսական տարածքում Հայաստանի «բաղադրատոմսի» մասին, զրուցել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Լրագրողը տեսանյութում ներկայացրել է հայրենադարձ հայերի նախագծերը, որոնք պետք է իրականացվեն մոտ ապագայում: Անդրադարձ է կատարվում նաև ներդրումային և ինտեգրացիոն ծրագրերին: «ԵԱՏՄ. Հայաստան» ռեպորտաժն այսօր՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք […]
13:34 06.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան […]
13:33 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի պոլիտրավմա» վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գևորգ Ս.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իր տանը, ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են […]
13:31 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին: Նա հայտնեց, որ ներկայացված են տեղեկանքներ, և երբ հայտնի կլինեն գազի ներմուծման սակագները, պետք է ուսումնասիրել նաև ներքին գնագոյացման խնդիրները: Բաղրամյանը կարծում է, որ սակագինը նվազեցնելու տեղ կա: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ տեղեկանքն ամբողջ հիմնավորումներով ներկայացված […]
13:25 06.12.2018
Գործադիրն այսօր «ԳԻՆԱՓ» ընկերությանը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց: «Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի համար նախատեսված տոպրակների, սուրճի և այլ տարբեր տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ և մինչև […]
13:22 06.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «ՀՀ կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Առաջարկվում է նախընտրական փուլում պարտավորեցնել ԿԸՀ-ին իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը այդպիսի ցանկ կներկայացնի: «Մյուս առաջարկությունը հետևյալն […]
13:19 06.12.2018
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան: Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը: Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական […]
13:14 06.12.2018
«Օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բնակելի շենքերի կառուցումը։ Չեմ ասում՝ ձրի։ Բայց պետք է երկու սիրող, իրար համար տանջվող, իրար մասին մտածող երիտասարդներին ամուսնանալու հնարավորություն տալ։ Եթե յուրաքանչյուրը 120, 150, 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա 65 հազարը մեծ ուրախությամբ վճարեն տան գումար, երջանիկ ապրեն»,- Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ […]
13:04 06.12.2018
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի նորընտիր տնօրենն այսօր կներկայացվի աշխատակազմին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կհաստատեն նաև հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակիցների կրճատում: Վերջիններս, Բաղրամյանի խոսքերով, կարելի է ասել՝ այնքան էլ զբաղված չէին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հիմնական […]
13:02 06.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Սահմանվում են ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի կազմակերպում անցկացնելու, ինչպես նաև սահմանված ժամկետում Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած բժշկական […]
13:00 06.12.2018
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում հրապարակել է, իր կարծիքով, 2018թ. լավագույն 5 գրքերի անվանումները: Գործարարը խորհուրդ է տվել ընթերցել Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» գիրքը, երկրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյա Հարարին և նրա «21 դաս XXI դարի համար» գիրքը: Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ընթերցել նաև Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցություն գիրքը»: Հնգյակը եզրափակել են Պոլ […]
12:57 06.12.2018
Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի «Պատանու գլխի ճեպանկարը» Sotheby’s աճուրդի ընթացքում վաճառվել է 12․1 միլիոն դոլարով, հաղորդում է ТАСС-ը: Այն դարձել է աճուրդի ամենաթանկ լոտը: Նշվում է, որ գնորդն անհայտ է: Կտավի ներկի առաջնային շերտում հայտնաբերել են մատնահետքեր, որոնք ենթադրաբար հեղինակինն են: Այդ պատճառով էլ նկարը վաճառվել է սպասված գնից 1․5 անգամ ավելի թանկ: Կաղնու տախտակի վրա յուղաներկով արված […]
12:45 06.12.2018
Ջավախքի Փոկա գյուղում տեղի ունեցած սպանության ու դրան հետևած վրեժխնդրության գործողությունների հետևանքով առաջացած լարված վիճակը շարունակվում է: Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայինները մոբիլիզացվել են շրջանում: Սպանվածի ընտանիքի անդամներն ասում են, որ սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվելուց հետո պարբերաբար վիրավորել է սպանվածին, և հենց այդ պատճաոով է գյուղի բնակչությունը դուրս եկել նրա […]
12:38 06.12.2018
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվեց 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու որոշման նախագիծը: Այն մշակվել է՝ ելնելով ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքներից: Նախագծի ընդունմամբ՝ հնարավոր է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թվականի մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները ՀՀ […]
12:37 06.12.2018
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի կուլուարներում աշխատանքային նախաճաշ է ունեցել նույն նիստի համար Իտալիա մեկնած ՀԱՊԿ իր գործընկերների հետ, որոնց թվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումից։ Acting FM @ZMnatsakanyan participates in the working breakfast of #CSTO Foreign Ministers […]
12:36 06.12.2018
Տնտեսագետ Բաբկեն Թունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղադրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ներդրումային ցուցանիշները: Ըստ այդ մշակած ցուցանիշների՝ հետհեղափոխական շրջանում՝ 2018 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) գծով ստացումները կազմել են 96․5 մլրդ դրամ։ 2017 թվականի ապրիլ-սեպտեմբերի համեմատ կա նվազում 37․1 մլրդ դրամով կամ 27․8%-ով։ Ըստ տնտեսագետի՝ այստեղ կա մի […]