TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09:33 01.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով: Երևան […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:20 01.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

09:10 01.12.2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վրացական կողմում կա կուտակված 82 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

̰
Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, խստագույնս կպատժվեն. Վալերիյ Օսիպյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

08:57 01.12.2018

Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։ Վալերիյ Օսիպյանը ներկաներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած համակարգը տիրապետում է իրավիճակին և արդեն բավական փորձ ունի՝ […]

̰
«Ես ասֆալտին պառկող տղա չեմ». Ծառուկյանի թիկնազորի պետ.«Հրապարակ»

08:43 01.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, […]

̰
Հաքերները «կոտրել են» Marriott International-ի հյուրերի տվյալների բազան

08:29 01.12.2018

Marriott International-ը հայտարարել է՝ հյուրանոցի 500 մլն հյուրերի տվյալների արտահոսք է եղել իրենց բազայից: Հյուրանոցային ցանցի սերվերը կոտրել են դեռևս 4 տարի առաջ: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ինֆորմացիայի արտահոսքը նկատել են նոյեմբերի 19-ին: Արտահոսքը եղել է Starwood պաշտպանության համակարգի չարտոնված մուտքագրման պատճառով: Արդյունքում՝ հաքերներին հաջողվել է ձեռք բերել հյուրանոցային ցանցի ավելի քան կես միլիարդ հյուրերի անձնական տվյալները: […]

̰
Աննա Հակոբյանի նոր լուսանկարիչը զինհաշմանդամ է

08:15 01.12.2018

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայրենիքի պաշտպանի տան զինհաշմանդամ երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի մասին՝ հայտնելով, որ նա Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչն է: «Աննա Հակոբյանն ունի նոր լուսանկարիչ. Գառնիկը ծանոթացավ իր նոր Գործատուի՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ Հայրենիքի պաշտպանի տանը: Երբ Գառնիկը սկսեց լուսանկարել «աջ ու ձախ»՝ պարզ […]

̰
G20-ի հանդիպումներից մեկի ժամանակ Թրամփը վայր է գցել թարգմանության սարքը

01:00 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգենտինացի կոլեգայի՝ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքի ժամանակ սինքրոն թարգմանության սարքը միացնելու մի քանի անհաջող փորձից հետո վայր է գցել այն: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Մակրիի իսպաներեն ելույթը ավելի լավ է հասկանում, քան սինքրոն թարգմանությունը: «Ինձ թվում է՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ էիր ասում քո մայրենի լեզվով, քան […]

̰
Խորամանկ որսի հնարքներ՝ կետերից

00:50 01.12.2018

Կանադայի Վանկուվերի շրջանում տեսախցիկն արձանագրել է մի կետի, որը որս է անում շատ անսովոր ձևով, գրում է  Sciencemag ամսագիրը: Կաթնասունը բացում է երախը, որը լողավազան է հիշեցնում: Ձկներին թվում է, թե թաքստոց է՝ թռչուններից թաքնվելու համար, մինչդեռ սահուն հայտնվում են կետի որովայնում: Կետերի այդպիսի  խորամանկ որսն առաջին անգամ նկատվել է 2011 թվականին: Գիտնականները կարծում են, […]

̰
Թրամփի պատկերով ահռելի փուչիկն այս անգամ հայտնվել է Արգենտինայի հրապարակներից մեկում

00:40 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «Մանուկ Թրամփ» անվանումը ստացած փուչիկը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին այս անգամ էլ հայտնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Todo Naticias-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահին խորհրդանշող՝ բջջային հեռախոսով, դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկը բերվել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի մերձակա տարածք: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, նախաձեռնությունը կատարվել […]

̰
Վերջին տասնամյակում առաջին անգամ գնացք է ուղևորվել Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա

00:27 01.12.2018

Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 30-ին Հարավային Կորեայից գնացք է ուղևորվել դեպի Հյուսիսային Կորեա: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ ուղևորությունը առայժմ ուսումնասիրություն կատարելու նպատակով է տեղի ունեցել: Ուղևորությանը մասնակցել են այդ երկրի հատուկ ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ, որոնք ուսումնասիրել են մինչև չինական Սինիյջու քաղաք ձգվող […]

̰
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին․ Armtimes.com

00:23 01.12.2018

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Armtimes.com-ի հաղորդմամբ՝ հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չհաջողվեց: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը […]

̰
Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի անսովոր ողջույնը

00:13 01.12.2018

Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:

̰
BACK_TO_TOP