TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Հաստատվել է քաղցկեղածին մթերքների  ցանկը

23:30 01.12.2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը մահանում է քաղցկեղից: 2018 թվականին այդ  հիվանդությունից մահացել է 9.6 միլիոն մարդ: Քաղցկեղով հիվանդանալու դեպքերի մոտ մեկ երրորդը, ըստ բժիշկների, սխալ սնվելու հետևանք է: Ահա այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը:  «Քաղցր մահ» Առաջին տեղում, իհարկե, շաքարն է և շաքարի արհեստական փոխարինիչները: Շաքարի չարաշահումը […]

̰
Աննախադեպ դեպք Արագածոտնի մարզում. տղամարդն ու կինը միմյանց վրա աղաթթու են լցրել

23:23 01.12.2018

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, […]

̰
Air New Zeland-ի անմեղ կատակը՝ ԱՄՆ նախագահի մասին

23:14 01.12.2018

Air New Zeland ավիաընկերությունը ամանորյա կատակային բովանդակությամբ գովազդային հոլովակ է թողարկել ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Indipendent-ը: Ըստ սյուժեի՝ Սանտա Կլաուսը չարաճճի երեխաների ցուցակը սխալմամբ ուղարկում է նորզելանդացի դպրոցականի: Ցուցակում, տեսնելով իր ու իր ընկերների ազգանունները, տղան որոշում է ամբողջ աշխարհի երեխաներին կանչել «Չարաճճի երեխաների միջազգային գագաթնաժողովի»: ԱՄՆ ներկայացուցիչը գագաթնաժողովին է ներկայանում […]

̰
Յուրաքանչյուր կամավորի կենսագրությունը մանրադիտակով ստուգել չենք կարող. Տ. Ավինյանի շտաբի պետ

23:01 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Տիգրան Ավինյանը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցում է․ «Սիրելի՛ ընկերներ, «Հրապարակ» թերթը հոդված է հրապարակել, որտեղ գրում է, թե «ՀՀԿ երբեմնի տասովշչիկներն աջակցում են Տիգրան Ավինյանին»: Այս առումով նշեմ հետևյալը. • Առաջին, […]

̰
Հրազենը նետած անձը կամավոր ներկայացել է բաժին

22:54 01.12.2018

Դիմապակին ու կողային ապակիներից մի քանիսը կոտրված, մետաղե մահակն էլ հետևի ձախ լուսարձակի մեջ խրված <<Մերսեդեսը>> ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները նկատել են նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում։ Ոստիկաններն, արագ կողմնորոշվելով, կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Նրանց տեսնելով՝ վարորդն իջել է <<Մերսեդեսից>> ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել […]

̰
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող ցանկացած շահարկում․ ԱՀ նախագահի խորհրդական

22:37 01.12.2018

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև: Հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը․ «Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող […]

̰
Արամ Սարգսյան

22:28 01.12.2018

̰
Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին․ Արմեն Աշոտյան

22:24 01.12.2018

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը․ «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ […]

̰
Տնակը հրդեհվելուց հետո մայրը երեխաների հետ հայտնվել է գյուղերից մեկի լքված շինությունում

22:07 01.12.2018

Քարե շինություն, որի պայմանները, տնակից ոչնչով չեն տարբերվում։ Մի կիսաքանդ ու վթարային շենքում է ապրում  Կատյա Խաչատրյանն իր վեց անչափահաս երեխաների հետ: Քարաշեն կացարանը գտնվում է Շիրակավան գյուղում: Երիտասարդ մայրն իր 6 երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Մեծ Մանթաշ գյուղից, երբ հրդեհվել է իրենց տնակը: Ընտանեկան իրավիճակը մորն ու երեխաներին թույլ չի տալիս վերադառնալ Մեծ […]

̰
Ավազակային հարձակում կատարողը բռնվել է հենց դեպքի վայրում

21:53 01.12.2018

Նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր… Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել: Փախուստի դիմած կասկածյալի մոտ ինքնաձիգ կար, չէր բացառվում, որ […]

̰
«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Գիտաժողով Շիրակի մարզում

21:37 01.12.2018

«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքն այս թեմայով գիտաժողով է անցկացրել: 30 տարում իշխանություններին չհաջողվեց Գյումրիում արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, թեև դրա համար հնարավորություններ կային,համոզված են գիտաժողովի մասնակիցները: Բայց սխալ ու թալանի միտված մասնավորեցումը, պետական աջակցության բացակայությունը, հարկային ծանր բեռը մարզում տնտեսության առաջխաղացումը դարձրին անհնարին: Ըստ ներկաների՝ արտադրական ձեռնարկությունների մասնավորեցումից […]

̰
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

21:23 01.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին բախվել են «Ford Explorer» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ա.) և «ՎԱԶ-2114» մակնիշի (վարորդը՝ Կ. […]

̰
Կտեսնեք, թե գողության ճանապարհով Հայաստանում հարստացածների վերջը ինչ է լինելու. Փաշինյան

21:10 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գորիսում հանդիպել է քաղաքացիներին: «Մենք աշխատելու ենք վարկերի մատչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրել ենք: Նրանք ուզեցել են, որ ժողովուրդը աղքատ լինի, որ աղքատության վրա կառուցեն իրենց իշխանությունը: Հարուստ լինել հնարավոր է միայն […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Դրմբոնում քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը

20:57 01.12.2018

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել <<Բեյզ Մեթըլս>> ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը, նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Ժիրայր Սեֆիլյանի կոչը ջավախահայությանը

20:43 01.12.2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է ջավախահայությանը․ «Սիրելի ջավախահայեր, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ ունի համայն հայության նպատակներն իրականացնելու և ազգային խնդիրները լուծելու ծրագիր, այդ ծրագիրն իրականացնելու անսասան կամք և վճռականություն։ Ջավախքի և Ջավախքի հայության ներկան և ապագան մեր գերակայություններից մեկն է։ Մենք կարողանալու ենք […]

̰
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա իր ընտանիքի անդամներին ուղարկեց Հայաստան. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան առթիվ

20:29 01.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

20:14 01.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

̰
ԵԱՀԿ նախաձեռնությամբ Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է Հայաստանի ՄԻՊ-ի փորձը

20:00 01.12.2018

Արման Թաթոյանն  ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով: Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր […]

̰
Ռուսաստանի հակահրթիռային նոր զինատեսակի փորձարկումը հաջող է անցել

19:50 01.12.2018

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերը հաջողությամբ իրականացրել են ռուսական հակահրթիռային համալիրի արդիականացված հրթիռը։ Փորձարկումները կատարվել են ոչ թե Ռուսաստանում, այլ Ղազախստանի զորավարժարաններից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Օդատիեզերական ուժերի միավորման ղեկավարը հայտնել է, որ մի քանի փորձարկումներից հետո հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռը հաստատել է նախատեսված մարտավարատեխնիկական բնութագրերը։ Հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախները՝ […]

̰
Ոստիկանները բացահայտել են ծաղկավաճառի նկատմամբ կատարած ավազակային հարձակումը

19:44 01.12.2018

Նոյեմբերի 30-ին, ժամը 06.12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա․ Ս․-ն և հայտնել, որ ծաղկի խանութներից մեկի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում են կատարել՝ դանակով սպառնացել և գումար տարել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները խանութի վաճառողուհուց հաղորդում են ընդունել։ Ըստ նրա՝ նույն օրը, ժամը […]

̰
Պակիստանում սպանել են «Թալիբանի» առաջնորդներից մեկին

19:35 01.12.2018

Պակիստանի անվտանգության զորքերը հայտարարել են, որ չեզոքացրել են արմատական «Թալիբան» շարժման տեղական ղեկավարներից մեկին, որը երկրի հյուսիս-արևմուտքում վեց մարդու պատանդ էր վերցրել: Այս մասին փոխանցում է Associates Press-ը: Գործակալության տվյալներով` անվտանգության ուժերը Դերա-Իսմայիլ-Խան շրջանում կարողացել են փրկել բոլոր պատանդներին: Ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ թալիբների թաքնված առաջնորդ Հաքիմ Խանը զինված էր հրացանով, նռնակներով և զինամթերք […]

̰
45 միլիոն դրամ՝ ծնողական խնամքից զրկված երեխաների բնակարանների կահավորման համար

19:30 01.12.2018

2019 թվականի պետական բյուջեի նախագծով ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից «Երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ին պետական աջակցություն կտրամադրվի 56.6 մլն դրամի չափով՝ 2018 թ 59.9 մլն դրամի դիմաց: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների […]

̰
Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան

19:28 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են: Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, […]

̰
Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում

19:24 01.12.2018

Վրաստանը դեկտեմբերի 17-ին Թաիլանդում մեկնարկող «Միսս տիեզերք-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը: Մոդելը, որը զբաղվում է երաժշտությամբ, ցանկանում է պատշաճ կերպով ներկայացնել Վրաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Լարան նոյեմբերի 29-ին արդեն մեկնել է Թաիլանդ: Նա «Միսս տիեզերք-2018»-ին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Վրաստանի Թելավի քաղաքից է, երկար […]

̰
Շատ կարևոր է, որ ունես նպատակ. նախագահը հյուրընկալել է պարալիմպիկ մարզիկ Գևորգ Աֆրիկյանին

19:21 01.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին: Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն […]

̰
Մեգան Մարքլն ամուսնությունից առաջ դժգոհել է Վինձորի ամրոցի ծանր հոտից. Sun

19:15 01.12.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնությունից առաջ գանգատվել է Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի  ժամատանը տիրող ծանր հոտից, գրում է The Sun–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարքլը խնդրել է օդը թարմացնող նյութեր օգտագործել արարողությունից առաջ, սակայն մերժում է ստացել: Ամրոցի անձնակազմը շատ է զարմացել Մեգանի խնդրանքից, քանի որ ժամատունը համարվում է սուրբ վայր: Նշվում է, որ Մեգանին […]

̰
Հնդիկ երիտասարդները ոստիկանություն են բերման ենթարկվել կողոպուտի կասկածանքով

19:07 01.12.2018

Հնդիկ երիտասարդները ոստիկանություն են բերման ենթարկվել կողոպուտի կասկածանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ներդրումները սիրում են անվտանգություն, Ծառուկյանը երաշխավոր է իր հեղինակությամբ, մասշտաբայնությամբ. Մելքումյան

19:01 01.12.2018

ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրված Միքայել Մելքումյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հետ խոսել է տնտեսական քաղաքականության մասին՝ կարևորելով ներդրումների դերը: «Ներդրումները սիրում են անվտանգություն, Գագիկ Ծառուկյանի հիմնական առաքելություններից մեկն այն է, որ ինքը երաշխավոր է իր հեղինակությամբ, մասշտաբայնությամբ, որ գործընկերները գան, կարողանում է  այդ մարդկանց ապացուցել՝ պետք է Հայաստանում ներդրումներ անել»,- ասաց […]

̰
Տնտեսական հեղափոխությունից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում. ի՞նչ է առաջարկում «Իմ քայլը» դաշինքն ընտրողին

19:00 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով: Դաշինքը նախընտրական ծրագրում նշում է ընտրապայքարին մասնակցության նպատակը` 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու և իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն վերադարձնել ժողովրդին։ Ծրագրում շեշտվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորված է ոչ […]

̰
Փարիզում բողոքի ակցիաները դուրս են գալիս վերահսկողությունից

18:57 01.12.2018

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]

̰
BACK_TO_TOP