TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

11:46 20.12.2018

Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]

̰
Հրապարակվել է Թուրքիայի ափերի մոտ ծանծաղուտում հայտնված նավից անձնակազմի տարհանման տեսանյութը

11:43 20.12.2018

«Նատալյա» անունը կրող նավը նավարկում էր Կոմորյան կղզիների դրոշի ներքո:

̰
SHANTNEWS

11:42 20.12.2018

̰
Գողություն՝ լեզուների ուսուցման կենտրոնից

11:30 20.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 6-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 7-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող […]

̰
Կորյուն Աթոյանն ազատվել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից. նոր ռեկտորը Ռուբեն Հայրապետյանն է

11:15 20.12.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից: Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, […]

̰
Արման Թաթոյանը մասնակցել է Պետդումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին

11:12 20.12.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների […]

̰
Սուրեն Պապիկյանը կնախընտրի աշխատել օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիրում

11:08 20.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք նա պատգամավորի մանդատը կվերցնի ու կգնա խորհրդարան, թե կշարունակի պաշտոնավարել: Սուրեն Պապիկյանն ասել է, որ տրամադրված է աշխատել կառավարությունում, բայցև չի մերժի օրենսդիրում աշխատելու իր գործընկերների որոշումը, եթե այն կայացվի: Պարզ չէ նաև, թե որ մարզպետները պատգամավորի մանդատ կվերցնեն և ովքեր […]

̰
Կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել. Սուրեն Պապիկյան

11:05 20.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին: Նա նշել է, որ կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել, ինչը կլինի միայն մեկ  բանի արդյունքում, երբ չենք ունենա երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևաններ: «Պիտի տարանջատենք երկրաշարժին բնակարան կորցրածների և չկորցրածների խնդիրները: Դրա համար էլ երկրի վարչապետի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը դժվարանցանելի են

10:59 20.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
«Սպիտակցի Հայկոն» կրկնակի վրաերթի գործով հարցաքննվել է որպես վկա

10:55 20.12.2018

Դեկտեբերի 14-ին Երևանի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու փաստով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է որպես վկա: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]

̰
SHANTNEWS

10:43 20.12.2018

̰
ՊԵԿ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը

10:37 20.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված  պատասխանատվությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է. «Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար […]

̰
«Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից

10:33 20.12.2018

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից: Լիգայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «զինագործները» սեփական հարկի տակ մրցում էին «Տոտենհեմ»-ի հետ: Խաղի 20-րդ րոպեին Սոն Հյոն Մինի, ապա 60-րդ րոպեին Դելե Ալիի խփած գոլերի շնորհիվ «Տոտենհեմ»-ը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբին:

̰
Այսօր Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրվել է ռեկորդային թվով լրագրող

10:19 20.12.2018

Վլադիմիր Պուտինի համար ռեկորդային է եղել 2008թ. ասուլիսը. այն տևել է 4 ժամ 40 րոպե:

̰
Խոշոր վթար Տավուշում. կա 6 վիրավոր

10:07 20.12.2018

Դեկտեմբերի 20-ին` ժամը 00:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Ք., ծնված 1991 թ.) և «Ուազ» […]

̰
Կապանում 24 ժամ ջուր չի լինի

09:55 20.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 20-ին`ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը` ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Լևոն Հայրապետյանի կտակը կբացվի հունվարին․ «Ժողովուրդ»

09:42 20.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, 68 […]

̰
ԼՀԿ-ն երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին

09:41 20.12.2018

Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը։

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում 

09:31 20.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի, Շահումյան, Ալավերդյան, Մյասնիկյան, 26 կոմիսարների, Կամոյի, Տերյան, Արշավիր Մելիքյան փողոցների, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53, 61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:15 20.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Նար-Դոսի փ. 1 շենքը և 2-րդ նրբ. 43 սեփական տունը, Տիգրան Մեծի պող. 32/1 շենքը, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական […]

̰
Ինչով է պատրաստվում զբաղվել Վահրամ Բաղդասարյանը․ «Ժամանակ»

09:07 20.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես՝ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս տարբերակը կարող է ողջունվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»:

̰
«Մարիոթ»-ի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Փաշինյանին․ «Հրապարակ»

09:00 20.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, և դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ»-ը հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգ»-ի կողքին։ Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթ»-ում կարևոր փակ հանդիպումներ անող […]

̰
Գեներալ Մանվելի ԱԺ աշխատասենյակից թանկարժեք խմիչքների տեսականին անհետացել է․ «Հրապարակ»

08:53 20.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետևելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ […]

̰
Պետք է մի կողմ թողնել մեր ներքին տարաձայնությունները և միասնաբար դիմակայել արտաքին ճնշումներին․ Շանթ Հարությունյան

08:41 20.12.2018

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին։ Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենն անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենն […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է ժամանակավոր բյուջե՝ կառավարության աշխատանքի կանգից խուսափելու համար

08:34 20.12.2018

ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]

̰
Բրազիլիայի նախագահին մեղադրել են կոռուպցիայի և փողերի լվացման մեջ

08:18 20.12.2018

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել նախագահ Միշել Թեմերին՝ տարեսկզբից իրականացվող հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը։ Հետաքննությունն իրականացվում է՝ կապված նախագահական հրամանի հետ, որը դյուրացնում է երկրի նավահանգիստների կառավարման նորմերը։ Քննության վարկածով՝ Թեմերը կարող էր այդ հրամանը ստորագրել՝ ի շահ Rodrimar SA լոգիստիկ ընկերության։ Թեմերին կասկածում […]

̰
Լոնդոնը կոչ է արել շարունակել կոալիցիայի պայքարն «Իսլամական պետության» դեմ

08:02 20.12.2018

Նույնիսկ առանց տարածքի «Իսլամական պետությունը» սպառնալիք է մնում։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է շարունակել՝ չնայած այն բանին, որ Սիրիայում միջազգային կոալիցիան մեծ հաջողությունների է հասել։ Այս մասին գերատեսչությունը հայտարարել է՝ ի պատասխան Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման։ Այս մասին հայտնում է «Interfax»-ը։ ԱԳՆ-ում նշել են, որ […]

̰
«Դաշույնի հարված»․ քրդերը դատապարտել են Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը

07:43 20.12.2018

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր […]

̰
Լեյբորիստների առաջնորդը Թերեզա Մեյին «հիմար կին» է անվանել

07:33 20.12.2018

Բրիտանական խորհրդարանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը վարչապետ Թերեզա Մեյի հետ վեճի ժամանակ նրան անվանել է «հիմար կին»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համայնքների պալատի նիստի ժամանակ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը թեժ բանավեճ է ունեցել կառավարության ղեկավարի հետ՝ նրան ուղղելով հարցեր ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ քվեարկությունը հետաձգելու նրա որոշման մասին։ Այն բանից հետո, […]

̰
Թրամփն ամերիկացի զինծառայողներին անվանել է «ողջ աշխարհի հերոսներ»

07:16 20.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկյան զորքերը հայրենիք վերադառնան, քանի որ երկիրը պատմական հաղթանակ է տարել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան տեսաուղերձը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Սիրիայում գործողության ժամանակ ԱՄՆ զորքերն իսկապես բարձրացրել են մարտական հմտությունների մակարդակը, որի շնորհիվ հաղթանակ է ձեռք բերվել ։ […]

̰
BACK_TO_TOP