TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ն ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում

13:49 20.12.2018

Իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ ՀՀ բնապահպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրականացվող գործողությունների շրջանակներում բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ […]

̰
ՀՀ կառավարության որոշմամբ` 8 մարզերի 10 համայնքի պետբյուջեից գումար կհատկացվի

13:47 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Կոտայքի մարզպետարաններին ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գումարը հատկացվելու է մանկապարտեզների, դպրոցների ջեռուցման, համայնքի տնտեսական և սոցիալական կարիքները հոգալու համար: Նա նշեց, որ ընթացիկ աշխատանքները […]

̰
Ադրբեջանը կրկնօրինակում է Հայաստանի ներկայացրած հայտերը. ԱԳՆ ներկայացուցիչ

13:44 20.12.2018

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին, որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Այսպիսով՝ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է […]

̰
Ինձ վրա ոչ մի ճնշում չի եղել, այդ թվում` քաղաքական. Մարկ Գրիգորյանը՝ հրաժարականի մասին

13:42 20.12.2018

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել, սակայն այն տեղի չունեցավ: Գրիգորյանն ասաց, որ ինքն այն հոգեվիճակում չէ, որ կարող է ասուլիս տալ: Նա չպատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին և խոստացավ ավելի ուշ հանդես գալ ասուլիսով: Գրիգորյանը լրագրողներին առաջարկեց զրուցել off the record ձևաչափով, ինչին ԶԼՄ ներկայացուցիչները համաձայնեցին: Մարկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ […]

̰
Գյումրիում մարդատար Ford-ը հարվածել է ավտոբուսին

13:41 20.12.2018

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: Շրջադարձ կատարելիս փողոցի միջնամասում Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է առաջին համարի երթուղին ավտոբուսին։ Ուժգին հարվածից բացվել էին ոչ թե ղեկի հատվածում գտվող, այլ մեքենայի սրահում տեղակայված անվտանգության բարձիկները, իսկ ձախակողմյան դռներն ամբողջությամբ ճզմվել են: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարված ու փողոցի մեջտեղում մնացած մեքենաների պատճառով խցանում […]

̰
Արդյո՞ք Պուտինը գոհ է Մեդվեդևի աշխատանքից. մեկնարկել է ՌԴ նախագահի մամուլի ասուլիսը

13:41 20.12.2018

Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ կյանքի տևողությունը մի փոքր ավելացել է:

̰
ՀԱՊԿ-ում բոլորը գիտեն, թե ինչ է արգելվում, սակայն միաժամանակ զենք են վաճառում. Նորատ Տեր-Գրիգորյանց

13:31 20.12.2018

ՀԱՊԿ-ի անդամ-երկրներ են Բելառուսն ու Ղազախստանը, որոնք ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցներն են, քան Հայաստանի, համաձա՞յն եք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այսպիսի հարց է ուղղել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: «Համաձայն եմ, թե ոչ, դա այլ հարց է: Հնարավոր չէ պատասխանել հարցին այնպես, ինչպես առաջարկում եք: Այնպես չէ, որ Բելառուսն ու Ռուսաստանը խիստ մտերիմ են […]

̰
Այսօրվանից ARM TVs բջջային հավելվածը հասանելի կլինի միայն բաժանորդագրված օգտատերերին

13:30 20.12.2018

Այսօրվանից ARM TVs բջջային հավելվածը հասանելի կլինի միայն բաժանորդագրված օգտատերերին: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում «Շանթ» ՀԸ մշակած հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Արդեն հայտնել ենք, որ հավելվածի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես վերջին օրերին, աննախադեպ աճ է գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ հայաշատ այլ երկրներում: Մեր մոսկովյան գործընկերները ռուսաստանաբնակ հայերի հետ շփումներում պարզել են, որ շատերի համար ARM TVs […]

̰
Սկսվեց Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը

13:17 20.12.2018

Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարվա 10 ամիսներին կազմել է 1,7 տոկոս, իսկ ամբողջ տարվա տվյալներով՝ կլինի 1,8 տոկոս։ Այս խոսքերով Ռուսաստանի նախագահն այսօր սկսեց իր ամենամյա մեծ ասուլիսը։ Վլադիմիր Պուտինը նշեց ևս մի քանի տվյալներ ու ասաց, որ այս տվյալները ամենաթարմն են այս պահին։ https://www.youtube.com/watch?v=vLL4bBbmgE4

̰
Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ՀԱՊԿ-ի գործառույթների մասին

13:14 20.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայկական բանակի համահիմնադիր, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանել  է Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ն էֆեկտիվ ձևով է պաշտպանում Հայաստանի անվտանգությունը: «Երկրները որոշել են միասին ստեղծել կազմակերպություն, որի կազմում առանձնացված կլինեն յուրաքանչյուր երկրից հատուկ ուժեր: Անհրաժեշտության դեպքում նրանք պետք է լինեն այնտեղ, որտեղ պետք է լինեն: Օրինակ՝ ենթադրենք այսօր ելույթ է ունեցել […]

̰
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին. Վարագ Սիսեռյան

13:12 20.12.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն արձագանքել է 2019թ. հունվարի 1-ից գազի թանկացման վերաբերյալ տեղեկություններին և դրա հետ կապված մամուլի հրապարակումներին: «Հարգելի՛ ընկերներ Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. • Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: • ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի […]

̰
Հիվանդության բուժման քաղաքականությունը փոխարինվում է այն կանխարգելելու քաղաքականությամբ. Փաշինյան

13:08 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել […]

̰
Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

13:05 20.12.2018

Դեկտեմբերի 19-ին` ժամը 01։00-ին, Վանաձորի շտապօգնությունից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն-4 Մեքենաշինարարների 52 շենքի բնակարաններից մեկից հիվանդանոց են տեղափոխել թունավորված 26-ամյա Ֆենյա Հ․-ին, 61-ամյա Թամարա Խ.-ին, 2-ամյա Մերի Վ.-ին և 3 ամսական Մարի Վ.-ին Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածները հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 00։15-ի սահմաններում, ջրատաքացուցիչի արտանետած շմոլ […]

̰
Դեկտեմբերի 19-20-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք

13:03 20.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, անձի առևանգման, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, որսագողության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, պոռնկագրական նյութեր տարածելու ու արդարադատության իրականացմանը […]

̰
Մատնահարդարները, դիմահարդարներն ու դաջվածքի մասնագետները պետական ֆինանսավորմամբ տարեկան բուժզննում կանցնեն

13:01 20.12.2018

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]

̰
Ուռուցքաբանության ոլորտում փոփոխություն է կատարվելու. վերացվելու է վիրահատությունների համար տրվող համավճարը

12:55 20.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հայտարարեց, որ փոփոխություն է կատարվելու ուռուցքաբանության ոլորտում, այն է` վերացնելու է վիրահատությունների համար տրվող համավճարը: Թորոսյանի խոսքերով` մինչ այժմ պետությունը փոքր համավճար էր տալիս, ասում «պետպատվեր», օրինակ` 100 հազար դրամ տալիս էր պետությունը, իսկ 400 հազար դրամ` քաղաքացին, սակայն կոչվում էր պետպատվեր: «Ստացվում էր` մի […]

̰
Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը փոխկապակցված են. ՀՀ ԱԳՆ

12:53 20.12.2018

Արցախյան հակամարտության բանակցության առումով հայկական կողմը չի պակասեցրել վճռականությունը, իսկ Ղարաբաղի անվտանգությունը և կարգավիճակը մեզ համար առաջնային են: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Խոսնակն ասաց, որ կարգավիճակն ու անվտանգությունը փոխկապակցված են, հետևաբար, մեկն առանց մյուսի չի կարող լինել: Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում կարգավիճակ` ինքնավարությո՞ւն, թե՞ ինքնորոշում: Աննա Նաղդալյանը […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն չգիտի` Ստանիսլավ Զասը կայցելի՞ Երևան, թե՞ ոչ

12:52 20.12.2018

ՀԱՊԿ շրջանակում մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ կառույցի արդյունավետությունն ավելի համապարփակ լինի, հետևաբար, դեռևս չենք կարող կարծիք հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուի մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ քանի դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում չի կայացվել, վաղ է պաշտոնական Երևանի դիրքորոշումների մասին խոսելը: […]

̰
Մակոլեյ Կալկինը նկարահանվել է նոր «Տանը մենակ» ֆիլմում

12:46 20.12.2018

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինն, որը «Տանը մենակ» ամանորյա ֆիլմի գլխավոր դերակատարն է, նկարահանվել է տեսահոլովակում՝ հիմնված հայտնի ֆիլմի մոտիվների վրա: Հոլովակը հայտնվել է Google-ի YouTube-յան պաշտոնական ալիքում: 28 տարի անց 38-ամյա դերասանը կրկնում է սիրված ֆիլմի «պաշտամունքային» տեսարանները:  Տեսահոլովակը նկարահանվել է Google-ի «ձայնային օգնականի» գովազդի համար: Կալկինն, որն այս անգամ արդեն մեծացած Քևին Մաքքալիստի դերում է, […]

̰
Անտառապահները հատուկ հանդերձանք կունենան

12:41 20.12.2018

Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է անտառապահներին հատուկ հանդերձանք տրամադրել: «Անտառային կոմիտեին տրամադրված գումարների՝ 37.2 մլն դրամի տնտեսման հաշվին առաջարկում ենք դրանք փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` որպես ընթացիկ ծախսեր: ՊՈԱԿ-ը կառավարում է 342 հազար հա տարածք` 19 անտառտնտեսությունների միջոցով, պահպանության գործառույթն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, […]

̰
Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է. ԱԳՆ

12:38 20.12.2018

Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարդ խնդիրներ է ստեղծում: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ զենքի մատակարարումը սպառնալիք է, և դրա մատակարար երկրները պետք է մտածեն այդ մասին: Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է, և դա պետք է հաշվի առնեն երկրների ղեկավարները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ […]

̰
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար

12:36 20.12.2018

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար այն դեպքում, եթե օգտատերն արդեն ներբեռնել է հավելվածը կամ պատրաստվում է նոր ներբեռնել այն: ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ –  Ձեր սարքի App Store-ում կամ Google Play Store-ում որոնեք ARM TVs հավելվածը և ներբեռնեք: ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ – Բացեք այն և գրանցվեք գլխավոր էջում առկա «Create an account» կամ «Создать аккаунт» հղմամբ: Գրանցվել […]

̰
ԱԳՆ-ում տեղի ունեցող փոփոխությունների մասին լուրերին չենք տիրապետում. Աննա Նաղդալյան

12:36 20.12.2018

Խորհրդարանական ընտրությունից հետո ՀՀ ԱԳՆ-ում սպասվող փոփոխությունների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտարարեց, որ դիվանագիտական ծառայությունում փոփոխությունները ռոտացիոն կարգով են արվում, ինչը բնական է: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում կլինեն լուրջ փոփոխություններ, փոխնախարար Շավարշ Քոչարյանը կզրկվի պաշտոնից, Աննա Նաղդալյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ և […]

̰
ՀՀ-ն չի նախատեսում երրորդ երկրի ռազմական ներկայություն. ԱԳՆ

12:33 20.12.2018

ՀՀ-ում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են հայ փորձագետները, հետևաբար դրանք չեն կարող սպառնալիք լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ռազմական գործոնին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք բացառապես քաղաքացիական են, և ՀՀ-ն որևէ երրորդ երկրի […]

̰
Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց աջակցող սարքերը 2019թ. կտրամադրվեն հավաստագրերի հիման վրա

12:31 20.12.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող սարքերի վերաբերյալ (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ և այլն): Ընդունված որոշմամբ՝ հնարավորություն է ընձեռվում պետական բյուջեի միջոցով տրամադրվող բոլոր աջակցող սարքերը […]

̰
Թույլ չենք տա շանտաժ իր ուղին նոր ձևավորող պետության նկատմամբ․ Զախարովան՝ Հայաստանի վրա «ԱՄՆ-ի ճնշման» մասին

12:29 20.12.2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։ «Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու […]

̰
«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը վայրի բնությունից են

12:15 20.12.2018

Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել, հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: Ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում: Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի […]

̰
Լավրովը նկատի է ունեցել ոչ թե ողջ Հայաստանում, այլ բիոլաբորատորիաներում օտար զինվորականների բացառումը․ Զախարովայի պարզաբանումը

12:10 20.12.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, խիստ էմոցիոնալ բնույթով ու պատասխանների մշտական ընդհատումներով պայմանավորված, եղել է թերասվածություն, ինչի համար էլ ռուսական կողմն ավելի ուշ տեղադրել է սղագրություն՝ բոլոր պարզաբանումներով։ Այս մասին երեկ անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պատասխանել է այն հարցին, որը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվելիք […]

̰
ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին. Արսեն Բաբայան

12:05 20.12.2018

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին: «Այսօր «Ժամանակ» թերթում հրապարակվել է անհեթեթ տեղեկություն մտացածին մսխումների մասին։ Իր կարծիքով՝ «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք […]

̰
«Ռուսալ»-ի վրայից հանվում են ԱՄՆ պատժամիջոցները․ զգալի օգուտ կունենա Հայաստանի մասնաճյուղը

11:48 20.12.2018

ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալ» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156930697550421&set=a.386217890420&type=3 Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար […]

̰
BACK_TO_TOP