01:08 20.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զորաբիշվիլին 2014թ․ հյուրընկալվել է Tabula TV-ի «Դժվար մարդու հետ» հաղորդմանը։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ։ -Ամենաուժեղ դիվանագետը, ում հետ երբևէ շփվել եք: -Լավրովը: Միանշանակ Լավրովը: Շատ պրոֆեսիոնալ է: Անկախ մեր դիմակայությունից, միշտ կարողանում էր գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Միշտ հաճելի է շփումը նման մարդու հետ, որովհետև զգում ես, որ հասկանում է յուրաքանչյուր խոսքդ՝ […]
00:52 20.12.2018
Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապ ունի առողջության հետ: Գիտնակաները 32 տարի աշխատել են այս հիպոթեզի վրա:Ուսումնասիրել են 194 ամուսնական զույգի վարքագիծը: Եզրակացություները հրապարակվել են վերջերս Psychosomatic Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են՝ առողջության և երկարակեցության գրավականը ճիշտ վեճերն են: Իսկ ճիշտ են դրանք այն ժամանակ, երբ թե՛ տղամարդը, թե՛ կինը վիճում […]
00:42 20.12.2018
Կոլումբացի հայտնի գեղանկարիչ Մաուրիսիո Բենիտեսը սվարովսկի քարերով կերտել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս»-ի դարպասին գոլ ուղարկելու պահի պատկերը: Այս մասին հայտնում է strana.ua-ն: Հաղորդվում է, որ պատկերում Ռոնալդուն մկրատաձև գոլ է խփում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «նկարի» ստեղծման համար նկարչին ներկեր ու վրձիններ պետք չեն եկել: Դրանց փոխարինման են եկել գունավոր թանկարժեք քարերը: Նշենք, որ հեղինակից բացի՝ […]
00:36 20.12.2018
Պոմպեյի քաղաքապետն ասում է, որ մինչև հիմա քաղաքի տարհանման պլան գոյություն չի ունեցել: Եվ այժմ քաղաքապետն այդ պլանը մշակել է: Նա իր ծրագիրը հանճարեղ է համարում, քանի որ ուժեղ երկրաշարժի և Վեզուվի ժայթքման ժամանակ պոմպեյցիները պետք է ընդամենը հասնեն մինչև ափ և նստեն նավակներ, որոնք նրանց կհասցնեն Սարդինիա կղզի: The Guardian-ի փոխանցմամբ՝ Պոմպեյի քաղաքապետ Պյետրո […]
00:21 20.12.2018
Կանադայի համալսարաններից մեկի գիտնականները ստեղծել են մի դեղամիջոց, որը էականորեն դանդաղեցնում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի, կամ այլ կերպ ասած՝ Լու Գերիգի հիվանդության զարգացումը: Հիշեցնենք, որ այս հիվանդությամբ էր տառապում բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը: Մինչ օրս օգտագործվող մեթոդները դադարեցնում էին հիվանդւթյան զարգացումը ընդամենը մի քանի ամսով: Դեղամիջոցը կոչվում է տելբիվուդին, որը ակտիվորեն ազդում է SOD1 […]
00:07 20.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ այցելել է նախագահական նստավայր՝ Աթոնելի փողոցի վրա գտնվող Օրբելիանիների իշխանական դղյակ: Զուրաբիշվիլին ժամանակավորապես կաշխատի նստավայրի վարչական հատվածում, մինչև ամբողջությամբ կավարտվեն շենքի վերանորոգման աշխատանքները: «Այստեղ լինելու է ձեր տունը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ որպես նախագահ առաջին անգամ լրագրողների հետ հանդիպելով Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրում: «Ողջունում եմ հասարակությանը, որը նայում […]
23:54 19.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և […]
23:37 19.12.2018
Գյումրիի Անի թաղամասում շահագործման են հանձնվել «Առդա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցված 12 սոցիալական բնակարանները: Ծրագիրը մոտ 100 մլն դրամ է արժեցել, որի 15 տոկոսի ներդրումը եղել է քաղաքապետարանինը: Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է մեկ մանկապարտեզ, ևս մեկն էլ վերանորոգվել է։ Այսօր բացման արարողությունն էր։ Շինարարությունն իրականացվել է տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Միջոցառումներին ներկա է գտնվել տարածքային […]
23:24 19.12.2018
Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի դիահերձման բաժանմունքում 10 տարի առաջ մահացած 4 մարդկանց մարմիններ են գտել: Կենտրոնում ստուգումը նախաձեռնել է նորանշանակ տնօրեն Իվան Ստիլիդին: 4 դիակների հայտնաբերման մասին լուրը անմիջապես փոխանցվել է իրավապահներին: Քննիչները ենթադրում են, որ դիակների օրգանները նախատեսված են եղել վաճառքի համար: Հետևաբար, հնարավոր է, որ նախորդ տարիներին այդպիսի գործարքներ են կատարվել բժիշկների […]
23:10 19.12.2018
Հայկական ծագումով հայտնի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը պատմել է իր և աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ազգակցական կապի մասին: «Ինչպես պարզվեց, ես ու Շարլ Ազնավուրը ազգականներ ենք: Իմ նախապապը և Շարլ Ազնավուրի հայրը ծնվել են նույն գյուղում: Հետագայում պարզեցի նաև, որ նրանք ազգականներ են եղել: Հիմա ես փորձում եմ մեր տոհմածառը կազմել: […]
22:58 19.12.2018
Անգլիայի Լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Չեխ, Մայթլենդ-Նայլս, Սոկրատիս, Ժակա, Մոնրեալ, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի Օբամեյանգ։ Խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։
22:44 19.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: «Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, ընդգծեց, որ վերջնական որոշում դեռ չկա: Հիշեցնենք, որ «Իմ […]
22:27 19.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, հայտնել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, քննարկում է եղել: Այո, […]
22:22 19.12.2018
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության պայմանագիրը հիմնական փատսաթուղթ էր, որի վրա կառուցվում էր հարաբերությունների ամբողջ համակարգը, դա ուղենիշ էր համագործակցության բոլոր տեսակների համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից այդ պայմանագրի խզումը։ «Կիևի կողմից այդ պայմանագրի խզումը մեծ սխալ է, որը, անկասկած, կունենա սոցիալական, տնտեսական, հումանիտար ու այլ […]
22:16 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել: «Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլը»-դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը: Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվեց: «Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող […]
22:00 19.12.2018
«Մանչեստեր Յունայթեդի» արդեն նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է լրագրողներին՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը: Պորտուգալացին գլխավորել է անգլիական ակումբը 2016 թվականից: Իր ղեկավարությամբ «Մանչեստեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթը, Սուպերգավաթը, ինչպես նաև դարձել Եվրոպա Լիգայի հաղթող: «Ես հպարտանում էի՝ կրելով «Մանչեստեր Յունայթեդի» զինանշանը, և հավատում եմ, որ երկրպագուները հասկանում են դա: Ինչպես նախորդ ակումբների պարագայում, ես […]
21:51 19.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
21:35 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
21:30 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության […]
21:18 19.12.2018
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]
21:07 19.12.2018
Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ […]
20:54 19.12.2018
Ռուսաստանը բացատրությունների է սպասում Վրաստանի և ԱՄՆ կառավարություններից, թե ինչով է զբաղվում ռուս-վրացական սահմանին՝ Վրաստանի հատվածում գտնվող բիոլաբորատորիան։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Մինչ այդ, Լուգարի անվան լաբորատորիան աղմուկի պատճառ էր դարձել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե այնտեղ կարող են […]
20:40 19.12.2018
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում Ղարաբաղի հետ կապված խոսակցություններում միշտ ու ամեն տեղ բոլորն այդ հարցի մասին խոսում են Մադրիդյան սկզբունքների լեզվով: Ուրիշ սկզբունքներ գոյություն չունեն»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԼՂ վերաբերող հայտարարությանն անդրադառնալով՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը շեշտել է, որ միշտ նման […]
20:22 19.12.2018
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 4 զեբր փախել է կրկեսից և մի քանի ժամ շրջել քաղաքով մեկ, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ ոստիկանները հատուկ օպերացիա են կազմակերպել կենդանիներին գտնելու համար: Բոլոր զեբրերին հաջողվել է բռնել, սակայն նրանցից մեկը սթրեսից սատկել է: Տուժել է նաև ոստիկանության աշխատակիցներից մեկը. զեբրը նրան հարվածել է սմբակով:
20:15 19.12.2018
Գերմանացի հայտնի մոդել Հայդի Քլումը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ընկել բեմի վրա: Մոդելն իր Instagram-ում հրապարակել է արխիվային տեսանյութ, որը արվել է 2016թ-ին.: Տեսանյութում նա երգում ու պարում է «Ամերիկայի տաղանդը» շոուի մասնակցի հետ: Պարելու ժամանակ մոդելն անհաջող շրջվել է ու ընկել: https://www.instagram.com/p/BriV8snDSS1/?utm_source=ig_embed
20:09 19.12.2018
2018թ. դեկտեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա ներուժի և […]
20:03 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]
20:02 19.12.2018
«Նա այնքան էլ քաղաքավարի չէր խոսում: Լուկաշենկոն հայտնի է նրանով, որ հրապարակային վայրերում ժամանակ առ ժամանակ խոսում է բավականին կոշտ՝ պաշտպանելով իր երկրի շահերը: Բավական հաճախ են լինում նրա հետ կապված նմանատիպ սկանդալներ, և նա հաճախ է նման դեպքերի համար օգտագործում հրապարակային ռեսուրսը»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադառնալով՝ ասել է […]
19:56 19.12.2018
Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]