TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

SHANTNEWS

12:14 19.12.2018

̰
Արագընթաց ավտոմեքենաները ստորգետնյա թունելով կերթևեկեն Լոս Անջելեսում. Իլոն Մասկի նոր նախաձեռնությունը

12:02 19.12.2018

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Լոս Անջելեսի տակ բացել է առաջին ստորգետնյա թունելը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել Մասկի ընկերության՝ «The Boring Company»-ի պաշտոնական կայքի ուղիղ եթերում: «Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիրը պատմել է, որ թունելով արագ անցնելու համար ավտոմեքենաները կունենան հատուկ անիվներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, հնարավոր կլինի հեռացնել առանց հատուկ ջանքերի: Նրա խոսքով՝ մեքենան կարող է գետնի […]

̰
Երևանի հյուրանոցներից մեկում ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

11:56 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ […]

̰
Սոլովյովի ծրագրի ժամանակ հեռուստահաղորդավարը բաժակը նետել է լեհ փորձագետի դեմքին

11:54 19.12.2018

Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կուլիկովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրում՝ քննարկման ժամանակ, ջրով լի բաժակը նետել է լեհ փորձագետ Յակուբ Կորեյբայի ուղղությամբ, որը խանգարում էր նրան խոսել: Կորեյբան կարողացել է խուսափել բաժակի հարվածից: Կուլիկովը նաև հայտարարել է, որ միտումնավոր է բաժակը հատակին նետել: Սոլովյովը հաղորդման ժամանակ նաև դիմել է Կորեյբային՝ խնդրելով չընդհատել քննարկման մյուս մասնակիցներին: «Եթե […]

̰
Աշխատավարձ պահանջող մեքսիկացի բժիշկները պատանդ են վերցրել նահանգապետի կնոջը

11:49 19.12.2018

Մեքսիկական Տաբասկո նահանգի Վիլյաէրմոսա քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկները, ովքեր պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց, պատանդ են վերցրել նահանգապետ Արտուրո Նունեսայի կնոջը: Ինչպես հաղորդում է Universal պորտալը, Մարտա Լիլիա Լոպեսը, որը ղեկավարում է տեղի ընտանեկան զարգացման կենտրոնը, ավելի քան 6 ժամ պատանդ է մնացել բժիշկների մոտ: Նա ազատագրվել է տեղի ոստիկանության ուժերով: Կինը չի տուժել: Բողոքողները նաև կոտրել […]

̰
Սիդնեյի Սուրբ Մարիամ կաթոլիկ տաճարի բակում հայկական խաչքար է տեղադրվել

11:46 19.12.2018

Սիդնեյի Սուրբ Մարիամ կաթոլիկ տաճարի բակում հայկական խաչքար է տեղադրվել: Այն 2015 թվականին հայ համայնքի անունից Սիդնեյի կաթոլիկ թեմին էին նվիրաբերվել Ստեփան Քերքաշարյանը և նրա տիկինը՝ Հիլդան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը պատարագի մատուցման առիթով: Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Սիդնեյի արքեպիսկոպոս Էնթոնի Ֆիշերն ու Հարավային Ուելս նահանգի հայ նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը: https://www.facebook.com/ArmeniaOnline/posts/1923783637698913?__xts__[0]=68.ARCa4WkY_LUfMXJG9SAaBsObzEIxYae6dnb0JdvtHnC59ZLPLaPagfYUPRuZexGXCDnhYrPA-R-P3D7BKu1dRYZprBeh4HlIjVfRK5ZXFwFtztoMPkqx4rlkU36YKdzS_HlKKrVSc8xECLyD4v7M82dh0jfNWTdq5nenz9pz4sXsooqwYNSgXlav0PGU1lbgg6J6eDIg1eF5qyFYR4y6HdMYBpTx7FQ_to5jBqt5-dqIZNrVSKV0H4weRY9jScTrkxVJSIzq0KnTX3OhtIsld9Rlx2TD8SmGrIqZXB2atYHsgb_Kv_p6myWn3BZ6DOqr0lBrRu3EOr8KEvYnI4J6EF4_jw&__tn__=-R

̰
Որոնվում է հագուստի խանութից գողության փորձ կատարած երիտասարդը

11:40 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութ սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հագուստ գողանալ, սակայն իր […]

̰
Լիբանանը մինչև Ծննդյան տոներ կառավարություն կձևավորի՝ վերջ դնելով յոթամսյա ճգնաժամին

11:33 19.12.2018

Լիբանանն առաջիկա մի քանի օրերին՝ մինչև Սուրբ Ծննդյան տոներ կձևավորի ազգային միասնության նոր կառավարություն: Քաղաքական գործիչները հույս ունեն, որ սա վերջ կդնի ավելի քան 7 ամիս շարունակվող վեճերին, որոնք ստվերում էին երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Կառավարությունը կձևավորվի վարչապետ Սաադ Ալ -Հարիրիի ղեկավարությամբ: Սակայն ամբողջ գործընթացը ձգձգվում է կառավարությունում պորտֆելների բաժանման հարցի պատճառով: Խոսքն այստեղ վերաբերում […]

̰
Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

11:28 19.12.2018

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը գերազանցել է մրցակցին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սոնա Ասատրյանը ևս հաղթել է, Արմինե Բաբայանն էլ պարտություն է կրել: 7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը առաջատարից հետ է մնում […]

̰
Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետները կառաջադրվեն Նոբելյան մրցանակի

11:24 19.12.2018

Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետները՝ Զորան Զաևը և Ալեքսիս Ցիպրասը, կառաջադրվեն 2019 թվականի Նոբելյան մրցանակի՝ նախկին Հարավսլավիայի շուրջ ծագած 27-ամյա վեճը դադարեցնելուն ուղղված ջանքերի համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն: Ըստ նախաձեռնողների՝ սա «արտակարգ կարևորություն ունեցող գործընթաց» է: «Նախևառաջ, այս քայլն ուղղված կլինի այդ կոնֆլիկտի կարգավորմանը: Երկրորդ՝ այս ժամանակաշրջանում մեզ պետք են լավ նորություններ, հատկապես Եվրոպայում: Դուք […]

̰
Պաշտպանի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել

11:21 19.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա […]

̰
Չինական քաղաքում Ամանորը տոնելը կարգելվի

11:15 19.12.2018

Չինաստանում կաթոլիկ Սուրբ Ծնունդը պաշտոնապես չի նշվում, սակայն շատ քաղաքներում ամանորյա խորհրդանիշներն ընդունված են և լայնորեն կիրառվում են: Բայց կան նաև բացառություններ: Օրինակ, Լանֆան քաղաքում ընդհանրապես արգելված է Ամանորի հետ կապված ամեն ինչ, նույնիսկ Ամանորի հանդերձանքի, խաղալիքների վաճառքն ու օգտագործումը, տոնական միջոցառումների անցկացումը: Քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունում նշվում է, որ տոնածառերի,  Սանտա Կլաուսների,  այլ տեսակի […]

̰
Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին. «Ժամանակ»

10:57 19.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:35 19.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

10:28 19.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքնաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]

̰
Քվեարկությունների նոր կարգ է լինելու ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. «Ժամանակ»

10:26 19.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով: Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: […]

̰
Ավարտվել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

10:12 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից  զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք  է առաջադրվել նախկինում դատված 51-ամյա տղամարդուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի`1967 թվականին ծնված […]

̰
Ովքեր են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները. «Հրապարակ»

10:07 19.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել: Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով ևս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ […]

̰
Ծառերի նախատոնական սպա՞նդ. ինչ է կատարվել Վարդենիսում. «Ժողովուրդ»

09:55 19.12.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երևան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղևնու կոտրված ու թափված ճյուղեր: Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, և սա այն դեպքում, երբ Հայաստանում եղևնիների և սոճիների […]

̰
«Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա»․ Շարմազանով

09:49 19.12.2018

ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]

̰
Վթար Մասիս քաղաքում. կան տուժածներ

09:35 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին` ժամը 23:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ եկեղեցու մոտակայքում, բախվել են «Renault Logan» (վարորդը՝ Հ. Վ., 1971 թ.) և «Mercedes-Benz […]

̰
Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ

09:21 19.12.2018

Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ․-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:03 19.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը, 11։00-17։00 Եղիշե Թադևոսյան փ. 8 շենքը, Աէրացիա թաղ. 2/5, 2/7, 2/8 շենքերը, Նոյեմբերյան, Զապել Եսայան փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00–15։00 Արբաթ և Գետափ գյուղերը մասնակի, […]

̰
Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. «Ժողովուրդ»

08:47 19.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ […]

̰
Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա․ «Հրապարակ»

08:32 19.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար […]

̰
Forbes-ը հրապարակել է ամենահարուստ հայտնիների վարկանիշային աղյուսակը

08:21 19.12.2018

Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը, ում կարողությունը գնահատվում է 5․4 մլրդ դոլար, կրկին ճանաչվել է Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ հայտնի անձը։ 10 ամենահարուստ հայտնիների ընդհանուր կարողությունը գնահատվում է 18․7 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից և գերազանցում է Իսլանդիայի ՀՆԱ-ն։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը ($3,7 մլրդ) և հեռուստահաղորդավարուհի […]

̰
Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին խոստանում է «գեղարվեստորեն ձևավորված պատ»

08:11 19.12.2018

ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցի ոչ թե բետոնե պատ, այլ «գեղարվեստորեն ձևավորված պողպատե կոնստրուկցիա»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա այսպես է պատասխանել դեմոկրատների բողոքին, որոնք չեն ցանկանում կառուցել բետոնե պատ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կոնստրուկցիան, որի միջով հնարավոր կլինի տեսնել, կլինի «գեղեցիկ» և միևնույն ժամանակ թույլ կտա անվտանգություն […]

̰
Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

07:50 19.12.2018

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Մինչ այդ, խորհրդարանում նիստի ժամանակ թագավորության առաջատար կուսակցություններն առաջարկել էին քվեարկություն անցկացնել կառավարության հանդեպ անվստահության հարցով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Թագավոր Ֆիլիպը հետաձգել է վարչապետի պաշտոնաթողության հարցով որոշումը։ Դեկտեմբերի 10-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել էր, որ թագավորության իշխող կոալիցիան կազմալուծվել է՝ դրա կազմից […]

̰
Թրամփի հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

07:40 19.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որի դեմ ամռանը հայց էր ներկայացրել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, հայտնում է Reuters գործակալությունը։ Անդերվուդի խոսքով՝ Trump Foundation-ն «անօրենության ցնցող օրինակ է»։ Խոսքը վերաբերում է Թրամփի նախընտրական արշավի հետ ոչ օրինաչափ համակարգմանը, եսասիրական նպատակներով նրա դիրքի բազմակի և կանխամտածված օգտագործմանը և այլն։ […]

̰
Բրազիլիայում հրդեհն ավելի քան 600 տուն է ոչնչացրել

07:29 19.12.2018

Բրազիլիայի Մանաուս քաղաքում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, մոտ 2500 բնակիչներ մնացել են անօթևան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իր մասշտաբով այս հրդեհը դարձել է տարածաշրջանի պատմության մեջ առնվազն երկրորդը։ Մանաուս քաղաքն Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն է, գտնվում է Ամազոն գետի ափին։ Ունի 1․8 մլն […]

̰
BACK_TO_TOP