07:15 19.12.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել 3․5 մլրդ դոլարի հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերի վաճառքի վերաբերյալ Թուրքիայի հետ հնարավոր գործարքին, հայտնում է Պենտագոնը։ Թուրքիան արձակման 20 կայանքներով և 80 հակահրթիռներով 4 համալիրների գնման թույլտվություն էր խնդրել։ Նշվում է, որ նախատեսվող վաճառքը կմեծացնի թուրք զինվորականների պաշտպանական հնարավորությունները թշնամական ագրեսիայից։ Նշվում է նաև, որ դա ոչ միայն կպաշտպանի թուրքական […]
01:02 19.12.2018
Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել: Այս պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացի համար և, ըստ պարբերականի, վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցել Հայաստանը։ «Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շրջանցել իր ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով գործադիր ղեկավար: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և […]
01:00 19.12.2018
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն գտնում է, որ որոշ շրջաններում հաջողություններ են արձանագրվել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում, սակայն քաղաքական ուղղությամբ կա զրոյական առաջընթաց: «Մենք հաջողություններ ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հումանիտար, առևտրի, տրանսպորտի՝ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերությունների առումով, սակայն մենք չունենք քաղաքական առաջընթաց, և միտումը բացասական է», – հայտարարել է Կոբախիձեն Տալինում կայացած սեմինարի […]
00:53 19.12.2018
Համացանցում ակտիվորեն քննարկվում է մի տեսանյութ, որում մի երիտասարդ կին փորձում է բենզինով լիցքավորել իր էլեկտրամոբիլը: Շիկահերը կանգառել է իր էլեկտրամոբիլը բենզալցակայանում և մի քանի րոպե շարունակ փորձել է գտնել մեքենայի բաքը՝ լիցքավորելու համար: Ի վերջո, նրան մոտենում է մեկ այլ վարորդ և բացատրում, որ էլեկտրամոբիլները չեն լիցքավորվում բենզինով: Այս ամենը տեսանկարահանել են հարևան ավտոմեքենայից […]
00:50 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբոլգում կոչ է արել երկրի Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներին կարդալ The Wall Street Journal-ի նոր համարը, որպեսզի խուսափեն հերթական սխալից: Նրա խոսքերով՝ համակարգի աշխատակիցները պետք է թույլ չտան, որ շուկան դառնա ավելի վատը: Ինչպես նաև հորդորել է չհետևել «անիմաստ թվերին»: Թրամփը հույս է հայտնել, որ պահուստային համակարգի աշխատակիցները կկարդան հոդվածը, որում […]
00:41 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի վերջնամասում գտնվող շրջանցիկ կամրջից պարանով կախված է միջին տարիքի տղամարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իջեցրել են կամրջից կախված Մ. Մ.-ի (ծնված 1980 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
00:28 19.12.2018
Twitter սոցիալական կայքը հայտարարել է, որ հետադարձ կապի հետ կապված խնդիրը վերացրել է: Այդ խնդրի պատճառով կողմնակի անձինք կարողանում էին հասանելիություն ստանալ օգտատերերի հեռախոսահամարների կոդերին և իմանալ, թե որ երկրի քաղաքացի են: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թերությունները բացահայտել են նոյեմբերի 14-ին և մեկ օրվա ընթացքում վերացրել: Twitter-ում հերքել են տարածված տեղեկատվությունը, թե այդ խնդրի պատճառով […]
00:15 19.12.2018
Անվտանգության Sophos համակարգի փորձագետները Google Play-ում հայտնաբերել են շուրջ 20 հավելված, որոնց օգտագործումը հանգեցնում է սմարթֆոնների մարտկոցների արագ լիցքաթափման: Այդ հավելվածները վարակված են եղել վիրուսով: Դրա հեղինակն այն տարածել է գովազդային հղումների միջոցով: Մարտկոցների արագ լիցքաթափումը տեղի է ունեցել հավելվածների ներբեռնման ժամանակ: Ներկայումս վարակված մի քանի հավելվածներ հեռացված են Google Play-ից: Մասնագետները, սակայն, խորհուրդ են […]
00:10 19.12.2018
Tesla ընկերության գլխավոր դիզայներ Էնդրյու Կիմը ազատվել է աշխատանքիցն՝ միանալով Apple ընկերության թիմին: Այս մասին հաղորդում է The Verge պարբերականը: «Էնդրյու Կիմը այն դիզայներն է, որը աշխարհին հայտնի դարձավ Microsoft-ի ֆոնային դիզայնը փոխելուց հետո: Այժմ նա թողել է իր պաշտոնը Tesla-ում և միացել Apple-ի թիմին»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: Այս տեղափոխությունը շատերին կասկածի տեղիք է տվել։ Ոլորտի […]
00:02 19.12.2018
Ուկրաինայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է նոր պետական ծովային դոկտրինը, որը ենթադրում է Ուկրաինայի դիքերի ամրապնդում Ազովի և Սև ծովերում մինչև 2035 թ․, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանին: «Նոր դոկտրինը պետք է ուժեղացնի Ուկրաինայի դիրքերը Սև և Ազովի ծովերում, Կերչի նեղուցում՝ հաշվի առնելով ՌԴ-ի գործողությունները որպես ագրեսոր երկիր: Նորացված ծովային դոկտրինը դա […]
23:54 18.12.2018
Չինաստանում Խոու անունով գողը կուլ է տվել նեֆրիտե վզնոց, որը բաղկացած է եղել 40 հուլունքից և արժեցել է մոտ 1.5 միլիոն դոլար, հաղորդում է The Siver Post-ը: Ցզեյան քաղաքում 49-ամյա տղամարդն իր ընկերուհու հետ միասին մի քանի օր անընդմեջ այցելել է ոսկեղենի խանութ՝ ձևանալով վզնոցի գնորդ: Օրեր առաջ տղամարդը մտել է խանութ և հայտարարել, որ ցանկանում […]
23:37 18.12.2018
Դոնալդ Թրամփը քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի, Twitter-ի և Google-ի հասցեին`նշելով, որ այս կայքերը համակրում են Դեմոկրատական կուսակցությանը: «Այդ համակրանքը ոչ օբյեկտիվ է, այն աստիճան, որ դառնում է ծիծաղելի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Twitter-ին էլ Թրամփը մեղադրում է նաև այն բանի համար, որ այս սոցիալական կայքը, իր խոսքերով՝ դժվարացրել է մարդկանց շփման հնարավորությունը նախագահի՝ @realDonaldTrump […]
23:24 18.12.2018
Գերմանիայի Քյոլն քաղաքի գազալցակայաններից մեկի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 225 կգ-ոց ռումբ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Քաղաքի իշխանություններն անմիջապես տարածքից տարհանել են ավելի քան հազար մարդու: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սակրավորները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները:
23:13 18.12.2018
«ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»,- այս մասին […]
23:03 18.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը այցելել է Վրաստան: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում: Ծառայության պատասխանատուները, ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն են հայտնել իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրել են ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է: Պարեկային […]
22:58 18.12.2018
Ամերիկյան «The Washington Post» թերթը հոդված է հրապարակել՝ նվիրված երեք երկրների, որտեղ անցնող տարում հաղթել է ժողովրդավարությունը: «Նոր ժողովրդավարական» երկրների ցանկում ամերիկյան պարբերականն ընդգրկել է Հայաստանը, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: «Երբ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխելով սահմանադրությունը, կրկին տիրացավ իշխանությանը և դարձավ վարչապետ, քաղաքական ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ժողովրդի դժգոհությունը, կտրուկ […]
22:50 18.12.2018
ՌԴ Կեմերովո քաղաքի մանկապարտեզներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել Ամանորյա հանդեսի ժամանակ: Ձմեռ պապը ներկայացման մեկնարկից քիչ անց իրեն վատ է զգացել և ուշագնաց եղել: Դեպքի վայր հասած շտապ օգնության խումբը նրան չի կարողացել փրկել: Ձմեռ պապն արդեն մահացած է եղել: Դեպքից քիչ հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ձմեռ պապի դերակատարը ՌԴ […]
22:37 18.12.2018
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին: […]
22:25 18.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ […]
22:12 18.12.2018
Բրիտանական ԶԼՄ-ները նշել են գումարի չափը, որը կտրվի «Մանչեստեր Յունայթեդ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որպես փոխհատուցում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի ղեկավարությունն այսօր հայտարարել էր Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մասին: Բրիտանական The Guardian-ը գրել է, որ պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու համար պորտուգալացին կստանա շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ, կամ մոտ 16․7 միլիոն եվրո: Daily Mail-ը, […]
21:57 18.12.2018
Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին՝ ինչո՞ւ նա չի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ինքս ինձ չեմ առաջարկել և ինքս առաջարկություններ չեմ ստացել»,-ասաց նա: Հարցին՝ ընտրությանը մասնակցելու առաջարկություն ստանալու դեպքում արդյո՞ք կմտածեր այդ ուղղությամբ, Աբրահամյանը դրական պատասխան է տվել: «Բայց ակտիվ ընտրել եմ: […]
21:45 18.12.2018
Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել այսօր: Մեսսիի համար սա իր կարիերայում արդեն 5-րդ «Ոսկե խաղակոշիկն» է, ինչը յուրատեսակ համաշխարհային ռեկորդ է: Այս ցուցանիշով Մեսսին շրջանցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին: Անցած սեզոնին արգենտինացին 36 խաղում խփել էր 34 գնդակ:
21:37 18.12.2018
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայաստանում ձկան որսի համար սահմանված արգելքի խախտումներին, դրա հետևանքով ձկնապաշարի նվազմանն ու ու ձկան շուկայում առաջացած իրավիճակին: Ի պատասխան ձկնավաճառնեորի այն պնդմանը, թե ձկնորսություն թույլատրված է կատարել մինչև դեկտեմբերի 20-ը՝ մասնագետն ասել է, որ վերջին մի քանի տարիներին […]
21:25 18.12.2018
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի […]
21:13 18.12.2018
«Սիրելի «Արմենպրեսականներ», Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են: Արժևորելով «Արմենպրես»-ի անցած […]
21:00 18.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ախուրյանի, Արագածի, Մեղրիի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայտնի է, որ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Կապան-Քաջարան ճանապարհահատվածում […]
20:50 18.12.2018
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
20:40 18.12.2018
Կատարվե՞լ են արդյոք Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում և հարակից տարածքում նախատեսված ուսումնասիրությունները, որոնք պետք է մինչև տարեվերջ ավարտված լինեին: Այս թեմայի առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց է ուղղել մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին: Նշենք, որ այդ նպատակով պետբյուջեից 10 մլն դրամ էր հատկացվելու: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ այդ ուսումնասիրություններն արդեն կատարվել են, սակայն վանական համալիրի հոգևորականն ու […]
20:23 18.12.2018
Հայաստանում ձկան բացարձակ թալան է: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Ես ուրիշ ձևով չեմ կարող դա անվանել, և ոչ մի հսկողություն չկա, ցավոք սրտի»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ իրենց մասնագիտական խումբը հետազոտություններ է կատարում՝ պարզելու համար Հայաստանում առկա ձկան պաշարների ծավալը: Ըստ այդմ՝ մասնագետի՝ ավելի […]