TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Հայկական արտադրության առաջին գրադարան-մեքենան հատկացվել է Շիրակի մարզային գրադարանին

20:16 18.12.2018

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է շարժական գրադարան-ավտոմեքենա, որն իր տեսակով լինելու է բազմաֆունկցիոնալ։ Առաջին շարժական գրադարան-մեքենան տրամադրվել է Շիրակի մարզային գրադարանին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավտոմեքենան շրջելու է մարզի գյուղական համայնքներում՝  հնարավորություն տալով բնակիչներին օգտվել գրադարանից և տեղում ծանոթանալ գրքերին, ընթերցել դրանք: Իսկ գրադարանից բացակայող գիրքը կարող են համացանցի միջոցով, այսինքն՝ օնլայն ընթերցել. […]

̰
Սթոունհենջը կառուցել են՝ օգտագործելով կովերին. գիտնականների հետազոտությունը

20:10 18.12.2018

Լոնդոնի համալսարանական քոլեջի հնագետները ենթադրել են, որ Սթոունհենջը կառուցել են՝ օգտագործելով կովերին: Այս տեսությունը թույլ է տալիս բացատրել՝ ինչպես են հսկայական քարերն Ուելսից հասել հուշարձանի տարածք: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Գիտնականները հետազոտել են նեոլիթի ժամանակաշրջանում խոշոր եղջերավոր կենդանիների կառուցվածքը և դրա հիման վրա ենթադրել են, որ կենդանիները կարող էին այդքան մեծ հեռավորություն հաղթահարել և […]

̰
Ի՞նչ կարելի է կրել Ամանորի գիշերը. զրույց ոճաբանի հետ

20:02 18.12.2018

Մոտ 2 շաբաթ է մնացել մինչ Ամանորը: Ի՞նչ կարելի է հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են առավել թրենդային գալիք տարի, ի՞նչ աքսեսուարներ է նախընտրելի կրել դեղին խոզի տարում: Այս ամենի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ: «Սովորաբար ոճաբաններն ուրիշ խորհուրդներ են տալիս, իսկ աստղաբանները՝ ուրիշ, բայց այս տարի բավականին համընկավ, որովհետև նորաձևության մեջ, […]

̰
Դերասանուհի Մոնիկա Բելուչին կրկին սիրահարվել է

19:50 18.12.2018

54-ամյա Մոնիկա Բելուչին հանդիպում է 36-ամյա նկարիչ Նիկոլյա Լեֆևրի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Voici հանդեսը: Պապարացիներին հաջողվել է զույգին միասին լուսանկարել: Մոնիկա Բելուչիի անձնական կյանքի մասին նախկին ամուսնուց՝ Վենսան Կասելից, բաժանվելուց հետո գրեթե տեղեկություն չկար: Բելուչին և Կասելը բաժանվել են 5 տարի առաջ և այս հինգ տարում Վենսանն արդեն հասցրել է կրկին ամուսնանալ, բայց […]

̰
Եթե անձը կասկածվում է որևէ հանցագործության մեջ, ժողովրդի կարծիքով, արդեն հանցագործ է. Սիմոնյան

19:46 18.12.2018

«Անցումային արդարադատությունը» չի կարելի օգտագործել առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու արտակարգ ռեժիմի միջոցով»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով «անցումային արդարադատության» խնդրին: Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ իշխանություններն օգտագործում են ժողովրդական ընդվզումներն անմեղության կանխավարկածը շրջանցելու համար. «Ժողովուրդը միշտ ցանկանում է իրադարձություն: Ժողովուրդը չի պատկերացնում, որ անձին […]

̰
Ձկնորսությունը ոչ թե պետք է արգելվի, այլ պետք է խստացվի վերահսկողությունը. Բարդուխ Գաբրիելյան

19:41 18.12.2018

Խոսքը ոչ թե արգելք դնելու (քանի որ արգելքն արդեն սահմանված է-խմբ.), այլ հսկողությունն ուժեղացնելու մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ խոսելով Հայաստանում ձկնագողության հետևանքով առաջացող պաշարների նվազումը կանգնեցնելու ճանապարհներից: «Ձվադրման շրջանում հսկողությունն ուժեղացնելու մասին է խոսքը: Նախարարությունից դիմեցին, որ մենք […]

̰
«Անցումային արդարադատության» գործիքը դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար. Տարոն Սիմոնյան

19:30 18.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մեր գաղափարախոսության հիմնական քարը այն է՝ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է լինի մարդկանց երջանիկ դարձնելու արվեստի մեջ: Մենք հենց առաջին իսկ օրվանից նշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական համակարգի առողջացմամբ զբաղվել»: Անդրադառնալով «անցումային արդարադատությանը»՝ Տարոն Սիմոնյանը […]

̰
ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին

19:28 18.12.2018

ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին՝ կատարելու «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Postimes-ին տված հարցազրույցում: «Մենք վերջին հնարավորությունն ենք տվել Ռուսաստանին նորից կատարելու համար պայմանագիրը, կոչ ենք արել այն կատարել 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա կրկին չկատարեն, ապա ԱՄՆ դուրս կգա […]

̰
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 75 տարի է

19:24 18.12.2018

2018թ. տարեսկզբին Հայաստանի քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%: 2017թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկից: Ըստ կոմիտեի տվյալների` Հայաստանում բնակչության միջին տարիքը 2017-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց […]

̰
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. Երևանի փոխքաղաքապետի պարզաբանումը

19:24 18.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով […]

̰
2015թ. Հայաստանում 5-17 տարեկան 52 հազար երեխա աշխատել է. վիճակագրություն

19:19 18.12.2018

Աղքատության մակարդակը գնահատվում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով: Այն գնահատելու համար օգտագործվում են տնային տնտեսությունների կողմից սպառմանն ուղղված ծախսերը, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: Տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են նաև սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերով ֆինանսավորելու և այլ միջոցներով: Ըստ այդմ՝ 2016-ին աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է բնակչության 29.4%-ը, […]

̰
Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում գործին ծանոթանալ նիստը սկսելուց րոպեներ առաջ. Տարոն Սիմոնյան

19:15 18.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ դատական իշխանության անկախության: «Մենք բավական հասուն ժողովուրդ ենք, որպեսզի պատմության սխալները չկրկնենք, այլ ազգերի փորձը, սխալները հաշվի առնելով գնանք դրական ուղղությամբ և չտանենք  անընդհատ հեղափոխական վիճակների, այլ կայունացման: Առաջին կարևոր սխալը, որ կատարում […]

̰
Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր

19:08 18.12.2018

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող քայլեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կհայտարարեն նաև սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ՝ 2018 թվականի սկզբին, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի […]

̰
«Մահացու համար» կամ ի՞նչ չպետք է խմել ալկոհոլի հետ

19:00 18.12.2018

Պարզվում է` որքան քաղցր է ալկոհոլի հետ օգտագործվող հեղուկը, այնքան դժվար է սպիրտը դուրս գալիս օրգանիզմից: ՌԴ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը Ամանորից առաջ խորհուրդ է տվել ռուսաստանցիներին չխառնել ալկոհոլը գազավորված ըմպելիքների հետ: Այս համադրությունն արագացնում է սպիրտի ներծծումը և բերում է արագ արբեցման: «Իսկ եթե գազավորված ըմպելիքը նաև քաղցր է, ապա դա պարզապես մահացու համար […]

̰
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18:55 18.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության […]

̰
Վրաստանում ստեղծվում է ընդդիմության երկրորդ ճակատը. կարծիքներ Թբիլիսիից

18:54 18.12.2018

Թելավիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության շուրջ առաջացած լարվածությունը պահպանվում է: Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց Թելավիի ճանապարհին ոստիկանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների համար: Երկու կողմից էլ տուժածներ կան: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության ժամանակ Թելավիում ընդդիմության հրահրած միջադեպից հետո երկրում լարվածությունը պահպանվում է: Երդմնակալության արարողությունը խափանելու անհաջող փորձից հետո Թբիլիսի վերադարձած […]

̰
Զուրաբիշվիլին չի ներկայացել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը

18:52 18.12.2018

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ներկայացել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը, որտեղ նախատեսված էր նրա ելույթը: Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարկել է ամենամյա «Ամբասադորիալ-2018»-ը՝ Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպումը: Միջոցառմանը հրավիրված էր նաև նորանշանակ նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին չի ներկայացել հանդիպմանը, թեև դեռ երեկ հայտարարվել էր, որ նախագահը միջոցառմանը հանդես կգա ելույթով: Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ […]

̰
Դեկտեմբերի սկզբից Երևանի հոսպիտալ է տեղափոխվել տարբեր վնասվածքներով 7 զինծառայող․ ՊՆ

18:51 18.12.2018

Դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող Նրանցից մեկ զինծառայող ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, Եվս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից […]

̰
Արթուր Ղազինյանը պատրաստվում է ձևավորել ցենտրիստական և պետականակենտրոն քաղաքական ուժ

18:34 18.12.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին, ինչպես նաև հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի Հայրենակիցներ Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ […]

̰

18:32 18.12.2018

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունը, SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է այն հայտարարություններին, որոնք արել են ֆերմերներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել տեղական բանջարեղեն արտադրող ֆերմերները՝ անդրադառնալով երրորդ երկրներից լոլիկի ներմուծման խնդիրներին: Այս առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային […]

̰
Google-ն ամփոփել է տարին. տարվա ուշագրավ թրենդները

18:15 18.12.2018

Ամերիկյան Google որոնողական ընկերությունը օրեր առաջ հրապարակել է 2018 թվականի ամփոփիչ տեսանյութը: Այստեղ տեղ են գտել տարվա ուշագրավ թրենդները, ըստ՝ Google Trends-ի: Համաձայն արդյունքների՝ մարդիկ այս տարի ավելի շատ տեղեկություններ են որոնել դրական երևույթների և իրադարձությունների մասին: Google-ը նաև հրապարակել է ամենաշատ որոնված դերասանների, աթլետների, ֆիլմերի, նորությունների թոփ 5 արդյունքները: Մարդիկ Մեգան Մարքլ Դեմի Լովատո […]

̰
Լոռու մարզում գազի արտահոսքից 4 մարդ թունավորվել է

18:10 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ […]

̰
Լոլիկի հարավամերիկյան ցեցի հարցը քննարկման թեմա է դարձել

17:54 18.12.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը։ «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի […]

̰
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել

17:48 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր […]

̰
Պուտինը ցածր է գնահատել Սիրիայում և Իրաքում կիրառված ամերիկյան հրթիռների արդյունավետությունը

17:40 18.12.2018

Ամերիկյան արտադրության և ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ մտնող Tomahawk կառավարվող թևավոր հրթիռների արդյունավետությունը Ռուսաստանի ՊՆ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով՝ այդ զինատեսակն արդեն հնացել է։ «Tomahawk հրթիռները արդեն հին են , դա ճիշտ է։ Նրանց կիրառման պրակտիկան Սիրիայում և Իրաքում, մեր ռազմական փորձագետների տվյալներով, մոտ […]

̰
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվել է

17:36 18.12.2018

ՌԴ Պետդուման հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը. այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ռուսական քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Պետդումայի ստորին պալատից հայտնել են, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է Ուկրաինայի քաղաքացիներին: Օրենքը նախատեսում է ՌԴ նախագահին լիազորել հումանիտար նպատակներով առանձնացնել օտարերկրյա քաղաքացիների խմբեր, ովքեր իրավունք ունեն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը զանգահարել է խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուին

17:34 18.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և բրիտանական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զանգահարել է Մեծ Բրիտանիայում կայացած ֆուտբոլային հանդիպման ավարտին խաղադաշտ դուրս եկած հայ երկրպագուին: Այս մասին հայտնում է Armfootball.com-ը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին կայացած «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երիտասարդը խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, սակայն անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան […]

̰
Պորոշենկոն խոստովանել է, որ ուկրաիներեն չի իմացել

17:30 18.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 31 տարեկանը չի խոսել ուկրաիներեն: Այս մասին Պորոշենկոն ասել է Դնեպրում՝ ուսանողների և արվեստագետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Украинская правда»-ն: Հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը խոսել է ուկրաիներեն և հայտարարել, որ վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է ռուսախոս մարդը փոխել իր լեզուն: «Ուզում եմ ասել, որպեսզի […]

̰
Սիրիայում իրավիճակը կայունանում է, բայց զինյալները դեռ փորձում են գռմռալ․ Պուտին

17:30 18.12.2018

«Զինյալների հիմնական խմբերի ջախջախումից հետո Սիրիայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Բայց հանցագործները դեռ փորձում են գռմռալ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ այսօրվա հանդիպման ընթացքում հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է անզիջում պայքարը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ, իսկ  սիրիական բնակչությանն իրենք օգնելու են ամեն ինչով։ Պուտինն այս համատեքստում […]

̰
2019-ին ռուսական բանակի գերխնդիրը լինելու է միջուկային զինանոցի ամրապնդումը․ Պուտին

17:27 18.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր քննարկում է ունեցել երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ ու հայտարարել, որ 2019 թվականին զինված ուժերի առաջնահերթությունը լինելու է բանակի միջուկային զինանոցի ամրապնդումը։ Պուտինը հայտարարել է, որ պետք է անցում կատարել այնպիսի զինատեսակների, որոնք կարող են ճեղքել հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունն ու հասնել իրենց թիրախներին։ «Այստեղ ժամանակակից զինատեսակների մասը կազմում է […]

̰
BACK_TO_TOP