10:27 14.12.2018
2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62․5 հազարի: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների: Պետական եկամուտների կոմիտեն […]
10:20 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության ծառայություն, և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն […]
10:05 14.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]
09:58 14.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գևորգյանը: Գևորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը և ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:
09:43 14.12.2018
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» […]
09:23 14.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ որոշակի դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձևավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ 1, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։ Ըստ այդմ՝ նոր ձևավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերևս կլինի կառավարության գործունեության ու […]
09:12 14.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է Ֆինանսների նախարարության սև ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է […]
09:03 14.12.2018
Ավելի քան 16․5 հազար սիրիացի զինծառայողներ, որոնք ապօրինաբար լքել էին իրենց զորամասերը պատերազմի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով համաներման են արժանացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի զինվորական արդարադատության վարչության պետ Գանջու Հասանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Համաներումը գործում է նախագահական հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ից։ Դասալիքները, որոնք գտնվում են Սիրիայի […]
08:51 14.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Էստոնական փ. 21, 25 շենքերը և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 6, 6/1, 8, 10/1, շենքերը, Արզումանյան փ. 8Ա, 10, 12 շենքերը, Գաջեգործների 3փ. 1-20 սեփական տները, Դավիթ […]
08:40 14.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն […]
08:36 14.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: […]
08:27 14.12.2018
Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել՝ կապված Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի հետ։ Եվրոպացի առաջնորդները հարցը քննարկել են մոտ 1 ժամ։ «Եվրոպական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր ուկրաինացի նավաստիներին, վերադարձնել կալանված նավերը և ապահովել Կերչի նեղուցում բոլոր նավերի ազատ տեղաշարժը»,- հայտնել է Տուսկը։ Աղբյուրները հայտնում են, որ դիտարկվել է նաև Ռուսաստանի վրա ազդելու […]
08:13 14.12.2018
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարների պատճառ են դարձել։ Վարորդները կանգ են առել հենց ճանապարհի մեջտեղում՝ թղթադրամները հավաքելու համար։ Այս մասին հայտնել է Արևելյան Ռուտերֆորդ շրջանի ոստիկանական վարչության թվիթերյան միկրոբլոգը։ Վթարները լուրջ խցանումների պատճառ են դարձել։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել […]
07:52 14.12.2018
ԱՄՆ Սենատը հինգշաբթի ընդունել է բանաձև, որով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը մեղադրվում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մահվան մեջ։ Սենատորները միաձայն աջակցություն են հայտնել բանաձևին։ Հիշեցնենք, որ Խաշըգջին, ով եղել է Washington Post ամերիկյան պարբերականի թղթակիցն ու 2017 թվականից բնակվել ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, […]
07:36 14.12.2018
Բրյուսելը պաշտոնապես հաստատել է, որ Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի, և բրիտանական խորհրդարանում վավերացման պետք է դրվի արդեն եղած փաստաթուղթը։ ԵՄ-ն անհնարին է անվանել Brexit-ի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ասված է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում։ Այդպիսով՝ ԵՄ-ն հաստատել է նոյեմբերի 25-ի սեփական որոշումը։ ԵՄ-ն նաև կոչ է արել բոլոր մակարդակներում […]
07:26 14.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող է դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփն ու Քուշներն արդեն դեկտեմբերի 12-ին բանակցություններ անցկացրել են աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակման վերաբերյալ։ Ջարեդ Քուշները, որն ամուսնացած է նախագահի դստեր՝ Իվանկայի հետ, արդեն զբաղեցնում է Թրամփի խորհրդականի պաշտոնը՝ […]
07:15 14.12.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Խմբավորումը ստրասբուրգցի հրաձիգին, որը ոչնչացվել է ֆրանսիական ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, անվանել է «իր զինվորը»։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ 29-ամյա Շերիֆ Շեկատը գործողությունն իրականացրել է՝ ի պատասխան Սիրիայում […]
01:06 14.12.2018
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բրյուսելում այդ որոշումը բացատրել են Ուկրաինայում ճգնաժամի վերացման հարցում առաջընթացի բացակայությամբ։ «ԵՄ-ը միաձայն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները ՝ պայմանավորված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական […]
01:00 14.12.2018
Վրաստանում՝ մասնավորապես Թելավիում, ակտիվ նախախատրաստություններ են ընթանում Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալությունը պատշաճ անցկացնելու համար: Վրաստանի դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է, որ հրավիրված է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և անպայման մասնակցելու է։ «Իհարկե, մասնակցելու եմ երդմնակալության արարողությանը: Իրավասությունների փոխանցման նպատակով նորընտիր նախագահին հրավիրել էի նախագահի նստավայր: Հույս ունեմ՝ իրավասությունների փոխանցման այս քաղաքակիրթ գործընթացը հաջողությամբ […]
00:53 14.12.2018
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկի արտառոց երևակայական […]
00:42 14.12.2018
Tvil.ru ծառայությունը զբոսաշրջիկներից ամենից շատ գողացվող ապրանքների ցանկ է հրապարակել, հայտնում է Lenta.ru-ն: Հաղորդվում է, որ ոլորտի մասնագետները հարցում են կատարել սոցիալական կայքերում ու պարզել, որ գողերի համար ամենահարմար «ավարը» հեշտությամբ վաճառվող փոքր չափսերով ապրանքներն են: Այսպիսով՝ նորություն չէ, որ այդ ցուցակում ամենահարմար տարբերակը դրամապանակն է: Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 49 տոկոսը: Երկրորդը՝ […]
00:31 14.12.2018
Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է […]
00:24 14.12.2018
Հայտնի է դարձել Youtube-ում ամենաշատ «դիսլայք» ստացած տեսահոլովակը: Այս մասին հայտնում է LikesCounter-ը: Հաղորդվում է, որ նոր ռեկորդը սահմանել է անցած մեկ տարվա ամենահայտնի տեսանյութերի համահավաք տարբերասկը ներկայացնող տեսանյութը: Մինչ այս՝ ռեկորդային էր համարվում Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակը, որը 8 տարվա ընթացքում 9.8 միլիոն «դիսլայք» էր հավաքել: Ենթադրվում է, որ տեսանյութի այդքան բացասական արձագանքի […]
00:10 14.12.2018
«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս հայտարարության հիմքում բազմաթիվ գործոններ կան»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ այսօր միջազգային ասպարեզում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում. «Մեր միջազգային հեղինակությունն աճում է: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են մեր դիրքորոշումը […]
23:59 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին` ժամը 16:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով […]
23:57 13.12.2018
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի շարունակելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիոն 300 հազար դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է գործադիրի կայքում։ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ 2017 թվականին զինծառայողին […]
23:48 13.12.2018
Իրաքի Սուլեյմանիա քաղաքի բանտերից մեկից 21 բանտարկյալ է փախուստի դիմել, որոնց հիմնական մասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են: Այս մասին հայտնում է Reuters-ի քրդական ծառայությունը: Հաղորդվում է, որ փախուստի դիմած բանտարկյալներից 15-ին արդեն հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել: Մյուս 6-ի որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչպես է բանտարկյալներին հաջողվել փախուիստի […]
23:28 13.12.2018
Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր շատ անհաջող է հանդես եկել Լևոն Արոնյանը: Կայացել են նախ արագ շախմատի 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սկզբում ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, այնուհետ պարտվել է նրան: Հաջորդ երկու, արդեն կայծակնային շախմատի պարտիաներում ևս Արոնյանը պարտվել է: Այսպիսով՝ նա 3 անընդմեջ պարտություն է կրել ֆրանսիացուց: Հաջորդ […]
23:19 13.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են […]
23:05 13.12.2018
Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Մարտինեզ, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Էլնենի, Ուիլոք, Սակա, Օզիլ, Լակազետ,Նկեթիա։ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից: