15:58 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ երբ ստանձնել է տնօրենի պաշտոնը խոր հիասթափություն կար: «Մարդիկ խոսում էին նախկին տնօրենի մասին և անվստահություն կար, որ իրենց գումարները մսխվել են, բայց երկար բոլորի հետ խոսել եմ, բացատրել եմ, որ այդ գումարները օգտագործվել են և կրկին վերադարձվել: Ասել եմ, որ Հայաստանում […]
15:50 14.12.2018
Ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները բողոքում են բարձր եկամտահարկից: Բանն այն է, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, և պետք […]
15:43 14.12.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։ ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել […]
15:40 14.12.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Երևանի կենդանաբանական այգու դիմաց մի խումբ կենդանապաշտպաններ ու այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նախկին աշխատակիցները պատմում էին, որ իրենց վատ են վերաբերվել, և այգում վախի մթնոլորտ է և հենց դրա համար մյուս աշխատակիցները չեն կարողանում միանալ բողոքի ակցիաներին: Նշենք, […]
15:38 14.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից […]
15:32 14.12.2018
«Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տներ ու բժշկական կենտրոն կկառուցվի»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ամփոփելով հիմնադրամի 2018թ.-ի դրամահավաքի արդյունքները՝ նա նշել է, որ այս տարի փայլուն արդյունք է գրանցվել Տորոնտոյում, որտեղ 1 մլն դոլար է հավաքագրվել: Նախորդ տարիներին Տորոնտոյից հավաքված գումարը չի գերազանցել 650 000 դոլարը: Նվիրաբերված գումարից 740 […]
15:30 14.12.2018
«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»,- այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է այն իրավիճակը, որ տիրում է վերջին ամիսներին այդ կազմակերպությունում։ Նա հայտարարել է, որ Հայաստանն է կազմակերպությանը այս վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Լուկաշենկոն նշել է, […]
15:25 14.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղ»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Այս մասին հայտնում է Armsport-ը: «5 հաղթանակ՝ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, սեփական […]
15:22 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո: Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, […]
15:17 14.12.2018
Բաքվում ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի մոտ տեսել է Արցախյան հակամարտության բանակցությունները սկսելու անկեղծ ցանկություն։ Լավրովի այս խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։ «Երեկ մանրամասն ու տևական զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում»,- ասել […]
15:12 14.12.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են դժգոհությունները Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի պաշտոնանկության կապակցությամբ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ վերահսկողություն է սահմանվել Մայր Աթոռի ամբողջ տարածքում: Աշխատանքից ազատվել էր նաև Վարդան եպիսկոպոսը: Այս առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել Մայր Աթոռի ենթակայությամբ գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտները, իսկ այժմ, ըստ […]
15:01 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թ. դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո, ինչի շնորհիվ նոյեմբերի 22-ին հավաքագրված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարը մեկ ամսվա ընթացքում ավելացել է»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Վերջնարդյունքում, ի մի բերելով մինչ մարաթոնը տարբեր երկրներում տեղի ունեցած […]
14:50 14.12.2018
Դեկտեմբերի 20-ից կավարտվի ARM TVs հավելվածի անվճար ակցիան: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար: Առաջիկա օրերին մենք կտանք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլև կպատմենք «Շանթ»-ի այս նախաձեռնության շրջանակներում մասնագիտացված նոր ալիքների գործարկման ու այլ անակնկալների մասին: Շուրջ մեկ տարի օգտատերերը հնարավորություն ունեին հավելվածն անվճար ներբեռնել, գրանցվել և […]
14:39 14.12.2018
Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները համոզված են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել քաղցրահամ ջրի պակասի: Գիտնականներն օգտագործել են 43 օդերևութաբանական և 160 երկրի ջրային ավազանների կայանների տվյալները: Նրանք եզրակացրել են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է առատ տեղումների, սակայն գետերում ջրի քանակը նվազում է: Խոնավությունը չի հասնում գետերին, այլ ներծծվում է չորացած, ցամաքած հողի մեջ, քանի որ […]
14:31 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը` հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն […]
14:22 14.12.2018
Համացանցում երգող տոնածառի տեսանյութ է տարածվել: Տեսանյութի մակագրությամբ պարզվում է, որ այն գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Տոնածառը պատրաստված է եղևնու ճյուղերի դասավորության նմանեցված հարթակներից, իսկ գագաթին ավանդական, գեղեցիկ աստղ է տեղադրված: Տոնածառի «ճյուղերի» վրա էլ մի ամբողջ երգչախումբ ամանորյա տոնական երգեր է երգում: https://www.facebook.com/mediamagam/videos/vb.698431743588355/2158688387681316/?type=2&theater
14:13 14.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին: Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և […]
14:05 14.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության […]
13:58 14.12.2018
Արդեն մի քանի օր է, ինչ Շիրակի մարզում ակտիվորեն քննարկվում է ինչպես Կապսի ջրամբարի կառուցման համալիր ծրագիրը, նույն ակտիվությամբ էլ ջրամբարին մոտ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխել-չտեղափոխելու հարցը: Ժամանակ առ ժամանակ այն դառնում է արդիական, ինչը միշտ խոչընդոտել է գյուղի զարգացմանը: Գյուղի տեղափոխման հարցը գերմանացի փորձագետների ուշադրության կենտրոնում է: Կապսի ջրամբարի կառուցմամբ շահագրգիռ է ոչ միայն Հայաստանի […]
13:57 14.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր է անցել, սակայն քաղաքը շարունակում է ողողված մնալ նախընտրական պաստառներով: Այս առիթով SHANTNEWS.am-ը խոսել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: «Ընտրական օրենսգիրքը պաստառների փակցված կամ տեսանելի վայրում մնալու վերջնաժամկետ չի սահմանում: ԸՕ-ն սահմանում է միայն մինչև առնվազն ընտրությունների օրը մնալու ժամկետ, դրանից հետո չի ասում, թե երբ […]
13:51 14.12.2018
Աճուրդում վաճառվել է Իոսիֆ Ստալինի հեռախոսագիրքը, որտեղ կառավարության ավտոմատ հեռախոսակայանի բաժանորդների համարներն են եղել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ այդ գիրքը լույս է տեսել 1950 թ.: «Լիտֆոնդ» աճուրդային ֆոնդի ղեկավար Սերգեյ Բուրմիստրովը տեղեկացրել է, որ հեռախոսագիրքն աճուրդում վաճառվել է 3 մլն ռուբլով: Նա հայտնել է, որ գրքույկը պահվում էր Իոսիֆ Ստալինի մերձավորներից […]
13:46 14.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև […]
13:42 14.12.2018
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս ընտրական գործիքները որոշ ձեռքբերումներ արձանագրել են: «Զերծ մնաց ընտրակաշառքից, սա ակնհայտ է, երկրորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ խոշոր կապիտալն ուղղակի մասնակցություն չուներ և ուղղակի ներկայացված չէ առաջիկա խորհրդարանում, ուղղորդումներ չկային»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` այս խորհրդարանն իր քաղաքական որակով պետք […]
13:38 14.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն […]
13:35 14.12.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի միջադեպը: «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ զգացմունքային մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարելու իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում […]
13:31 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության […]
13:30 14.12.2018
Երևանի կենդանաբանական այգին պետք է անմիջապես փակվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կոչ արեց Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ Կենդանաբանական այգին պետք է չբացվի այնքան ժամանակ, մինչև բոլոր աշխատանքները կատարվեն, գործողությունների մեղավորներին գտնեն, օրենքի ուժով նրանց պատժի ենթարկեն, ապահովեն Կենդանաբանական այգու բնականոն գործունեությունը: «Այն, ինչ տեղի է ունենում, […]
13:24 14.12.2018
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում արձագանքել է ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով 17 մլն դրամ տրամադրելու որոշմանն ու այդ առթիվ հնչող քննադատություններին: «Ժողովուրդ ջան, 15 տարի շարունակ շատերը հարցնում էին, թե ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծը իրականացվում ռուսերեն լեզվով: Ես […]
13:23 14.12.2018
Ներկա դրությամբ ողջ աշխարհում ավելի քան 250 լրագրող գտնվում է անազատության մեջ։ Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում: Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար լրագրողներին ամենից շատ բանտարկել են Թուրքիայում, Չինաստանում և Եգիպտոսում: Այս երկրները երրորդ տարին անընդմեջ եռյակի առաջատարներն են: Թուրքիայում այս տարի դատապարտվել է 68 լրագրող: Չինաստանում փակի տակ է գտնվում 47 […]