TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել

18:54 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ ՀՀ վարչապետի խոսնակի պարզաբանումը

18:49 13.12.2018

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում»,- ՀՀ վարչապետի խոսնակն այս խոսքերով է մեկնաբանել Ղազախստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը և մյուս պետությունների ղեկավարները պաշտպանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ […]

̰
Ռուսական շուկան մեզ ընդմիշտ կբավարարի. Լուկաշենկո

18:40 13.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի հարցում փոխշահավետ և գործընկերային հարաբերությունների պահպանման կարևորության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Կարելիայի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը: «Մեզ համար շահավետ է ձեր շուկան, որովհետև այն մոտ է: Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, բայց այնպես, որ ձեզ մոտ սահմանված հավասարակշռությունը […]

̰
Ի՞նչն է ամենաբարդը Սպիտակ տանը. Մելանյա Թրամփը հարցազրույց է տվել Fox News-ին

18:36 13.12.2018

ԱՄՆ առաջին տիկինը նաև խոստովանել է, որ ամուսնու հետ միշտ չէ, որ համամիտ է լինում:

̰
Իրանցի ցանցահենները հարձակում են գործել ամերիկացի գործիչների էլփոստերի վրա

18:30 13.12.2018

Իրանական ցանցահենային կազմակերպության անդամները կիբերհարձակում են իրականացրել ամերիկացի մի շարք պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նրանցից բացի՝ ցուցակում հայտնվել են նաև միջուկային ծրագրին կողմ ու դեմ արտահայտված անձինք, ինչպես նաև միջուկային ոլորտի արաբ մասնագետներ ու իրանցի հասարակական գործիչներ: Ամերիկյան նախաձեռնությունների ինստիտուտի գիտնական Ֆրեդերիկ Քահանը, որը նույնպես կիբերհարձակման […]

̰
Ջավախքում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից ու կողաշրջվել

18:23 13.12.2018

Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում դեկտեմբերի 13-ին բեռնատար գնացք է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մերձակայքում: Այստեղ բեռնատար գնացքի 3 վագոնները դուրս են եկել ռելսերից և կողաշրջվել երկաթգծի երկայնքով: Դեպքի վայրից համացանցում տեսանյութ է հայտնվել: Պատահարի մանրամասներն այժմ ճշտվում են: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դեպքի վայրից տեսանյութ է […]

̰
Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը կալանավորվել է

18:15 13.12.2018

Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման խաչատրյանը: «Որոշումը կայացվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաանում: Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը»,- մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արման Խաչատրյանը: Նշենք, որ […]

̰
Խիստ տարօրինակ էր, թե Լևոն Շիրինյանն ինչու ստեղծեց կուսակցություն. քաղաքագետ

18:15 13.12.2018

Մեզ համար խիստ տարօրինակ էր, թե Շիրինյանն ինչու ստեղծեց այդ կուսակցությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր Արա Պապյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության գաղափարակից լինելուն: Ըստ Արա Պապյանի՝ Լևոն Շիրինյանը կարող էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասը կազմել: «Եթե կուսակցությունն անցներ […]

̰
Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

18:10 13.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, […]

̰
Նախագահի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել

17:58 13.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

̰
Հոգեմետ նյութերի և թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման համար 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

17:55 13.12.2018

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 43-ամյա բնակչին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1975 […]

̰
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին

17:51 13.12.2018

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ: «Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական […]

̰
ՍԾՏՀԿ արտգործնախարարների նիստին Հայաստանից կմասնակցի Աշոտ Քոչարյանը. ԱԳՆ

17:46 13.12.2018

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 14-ին Բաքվում կայանալիք նիստին Հայաստանից մասնակցելու էՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ևս Բաքու է մեկնում, այցի ընթացքում […]

̰
ՌԴ-ում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ

17:45 13.12.2018

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Այսօր՝ մրցումային […]

̰
Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է: «1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, […]

̰
Ժողովրդի ուրախությունը, որ տեսեք՝ ով գնաց վերջապես, պետք է լրացվի նրանով, թե ով եկավ. Ալավերդյան

17:40 13.12.2018

Հենց ամենասիրված իշխանությունն էլ օրենքով վերահսկողության, հաշվետվողականության խնդիր ունի: Ամենասիրված իշխանություններն ավելին ունեն, քան չսիրվածները: Երբ մենք ընտրում ենք ուսերի վրա բերված, սիրված առաջնորդների, մեր համապարփակ սերը փակում է մեր աչքերը այն բանի հանդեպ, որ իշխանությունը ունի բավականին կործանարար հատկություններ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը վաղը կհրապարակի վճիռը

17:34 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]

̰
Արևմտյան ափին Իսրայելի քաղաքացիներ են սպանվել. Իսրայելի բանակը շրջափակել է Ռամալլան

17:29 13.12.2018

Մարդասպաններին հաջողվել է փախչել դեպքի վայրից:

̰
Բարաք Օբաման Ռոբերտ Քենեդու անվան մրցանակ է ստացել

17:26 13.12.2018

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդու անունը կրող Ripple of Hope մրցանակով, տեղեկացնում է  Daily Mail-ը: ԱՄՆ նախկին նախագահը, ըստ մրցանակը հանձնողների, նպաստել է սոցիալական բարեփոխումներին, ինչի համար և  ստացել է այն: 57-ամյա Բարաք Օբամայից բացի՝ ժամանակին այդ մրցանակին արժանացել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Ջորջ Քլունին և այլք: […]

̰
ՀՀ առողջապահության փոխնախարարը Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկերների հետ

17:24 13.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության նախարարի` տարբեր ոլորտներ համակարգող չորս տեղակալի հետ, որոնցից մեկը հանդիսանում է նաև սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար: Հանդիպում է […]

̰
Սուրեն Քրմոյանը՝ ցմահ դատապարտյալներին առնչվող փոփոխությունների մասին

17:23 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր խոսել է այն մասին, թե ինչ առաջարկներ են ներկայացրել Արդարադատության նախարարությանը։ «Ներկա կարգավորմամբ՝ եթե անձին պատժախուց են ուղարկում, ծանոթացնում են այդ որոշմանը: Մեր առաջարկություններից մեկը եղել է այն, որ ոչ թե ծանոթացնեն այդ որոշմանը, այլ՝ տրամադրեն, միևնույն ժամանակ որոշման մեջ […]

̰
Վճիռը չի ասում մարդուն վատ սնիր, վատ վերաբերվիր. Լարիսա Ալավերդյան

17:20 13.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խոսել է մի շարք խնդրահարույց հարցերի մասին. «Ես այսօր ընթերցեցի, որ նախկին իշխանությունները վախի մթնոլորտ էին ստեղծել: Ով վախեցել է այն ժամանակ, վախենալու է նաև այսօր: Ով վախեցել է նախկին իշխանություններից, նա վախենալու է, և վատ ծառայություն է մատուցել ներկա իշխանություններից: Առաջին խնդիրը պետք […]

̰
Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմինների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը

17:12 13.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը, որն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հովանու ներքո: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն անդրադարձել է Հայաստանի տիեզերական ծրագրի հեռանկարներին, Հայաստանի և […]

̰
«Ֆեյսբուք» սոցցանցի նոր տարբերակը «կհետևի» իր օգտատիրոջը

17:10 13.12.2018

Համացանցում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նոր տարբերակ է հայտնվել, որն արձանագրում է օգտատիրոջ գտնվելու վայրն ու որոշ ժամանակ անց կանխագուշակում ապագայում հայտնվելու վայրը: Այս մասին հայտնում է The Sun-ը: Աղբյուրը հայտնում է, որ այս գործընթացը տեղի է ունենալու հատուկ մշակված համակարգի աշխատանքի շնորհիվ, որը ժամանակի ընթացքում արձանագրելու է համակարգից օգտվող անձի կողմից հաճախակի այցելվող վայրերն ու […]

̰
Սիրիահայ ուսանողների ուսման վարձը մասնակիորեն կփոխհատուցվի

17:08 13.12.2018

ՀՀ կառավարության որոշմամբ`13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է […]

̰
Նազարբաևն ընդունել և աջակցություն է հայտնել Բելառուսի առաջադրած ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուին

17:04 13.12.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում առաջադրված Ստանիսլավ Զասին ու աջակցություն հայտնել նրան ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի կարգավիճակում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահական կայքը։ «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշել են պաշտպանել Ձեր թեկնածությունը, որ առաջադրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների […]

̰
ՊԵԿ պարզաբանումը՝ կապված ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների՝ այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու կարգի վերաբերյալ

17:02 13.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, […]

̰
Աննա Յակոբեանի  այցելութիւնը Ժընեւի Սուրբ Յակոբ Եկեղեցի

16:55 13.12.2018

Ժընեւի Ազգային Առաջնորդարանէն վերահասու կը դառնանք, թէ երէկ 12 Դեկտեմբերին, Ժընեւի Հայկական կեդրոնին մէջ, զուիցերահայութիւնը պատիւը ունեցած է հանդիպելու եւ լսելու Աննա Յակոբեանը։ Նախքան համայնքի հետ հանդիպիլը, Աննա Յակոբեան այցելութիւն տուած է Ժընեւի Սուրբ Յակոբ մայր Եկեղեցին եւ դիմաւորուած Զուիցերիոյ Առաջնորդական Տեղապահ` Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալճանեանի եւ Ծխական խորհուրդի անդամներուն կողմէ։

̰
Dasaran կրթական հարթակում կստեղծվի մշակութային նոր բաժին

16:49 13.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով […]

̰
Կոլումբացի պատգամավորներն առնետներ են նետել գործընկերների վրա

16:37 13.12.2018

Կոլումբիայում պատգամավորները երկրի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի գլխավորությամբ գործող աջ ուժերի ներկայացուցիչների վրա առնետներ են նետել, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ 4 սպիտակ առնետներ պատշգամբից նետվել են սենատորների վրա: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աջ կուսակցությունների օրենսդիրների մի մասը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ։ Կոլումբիայում կրծողներին համարում են կոռուպցիայի և գողության խորհրդանիշ:

̰
BACK_TO_TOP