12:23 10.12.2018
Մատենադարանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցին։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ 72 […]
12:14 10.12.2018
Հրապարակվել են ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1. Սաղաթելյան Իշխան Վաչիկի 2967, 2. Սիմոնյան Աշոտ Ժորայի 2212, 3. Գեվորգյան Գագիկ Լեռնիկի 1798, 4. Մանուկյան Ռոմիկ Շավարշի 1554, 5. Մինասյան Արծվիկ Գարեգինի 1499, 6. Մանուկյան Սուրեն Սերժիկի 1374, 7. Մաթիլյան Հակոբ Աղասու 1201, 8. Դանիելյան Գառնիկ Պավելի 1047, 9. Արշակյան Կարեն Արշակի […]
12:12 10.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն, որը ֆիքսվել է ՀՀ դատախազությունում գործող աշխատանքային խմբի կողմից իրականացված ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում: Նա տեղեկացրել է, […]
12:12 10.12.2018
Հրապարակվել են ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները. 1.Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի 4087, 2. Բաղդասարյան Վահրամ Վաղինակի 2660, 3. Նալբանդյան Արթուր Լեվոնի 2583, 4. Աշոտյան Արմեն Գևորգի 2396, 5. Սահակյան Արման Գալուստի 1961, 6. Մուրադյան Մուրադ Սահակի 1840, 7. Շարմազանով Էդուարդ Հովսեփի 1663, 8. Հովհաննիսյան Արայիկ Ռաֆայելի 1270, 9. Կարապետյան Կարո Արտավազդի 1245, 10. Ալավերդյան Արմեն Օնիկի […]
11:56 10.12.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգին: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Տեր, Ձերդ գերազանցություններ, Սիրելի բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր Հայաստանում շատ կարևոր օր է: Այժմ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը, ընտրում է նոր՝ յոթերորդ գումարման խորհրդարան: Միևնույն ժամանակ, այսօր […]
11:44 10.12.2018
Հրապարակվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1 ԼՀԿ, Մարուքյան Էդմոն Հրաչիկի 4450, 2 ԼՀԿ, Թանդիլյան Մանե Վանյայի 3636, 3 ԼՀԿ, Ավագյան Վահրամ Հմայակի 2146, 4 ԼՀԿ, Մարուքյան Քրիստ Հրաչիկի 2041, 5 ԼՀԿ, Մինասյան Սարիկ Սամվելի 1963, 6 ԼՀԿ, Անդրեասյան Էդվարդ Հրաչի 1915, 7 ԼՀԿ, Գորգիսյան Գեվորգ Սամվելի 1672, 8 ԼՀԿ, Սիմոնյան Տարոն Վարդանի 1361, 9 ԼՀԿ, Գեվորգյան […]
11:42 10.12.2018
Եվրոպական Միության անունից Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է արել 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել: […]
11:32 10.12.2018
Հրապարակվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուների քվեները` նվազման կարգով. 1 ԲՀԿ, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի 7472, 2 ԲՀԿ, Մանուկյան Դավիթ Անդրանիկի 4560, 3 ԲՀԿ, Գեվորգյան Քաջիկ Նահապետի 3371, 4 ԲՀԿ, Ղուկասյան Վարդան Կոլյայի 3198, 5 ԲՀԿ, Գրիգորյան Վարդեվան Ֆաբրիցուսկի 2783, 6 ԲՀԿ, Ստեփանյան Տիգրան Վաչիկի 2166, 7 ԲՀԿ, Դալլաքյան Արթուր Ալբերտի 2121, 8 ԲՀԿ, Զոհրաբյան Նաիրա Վահանի 2110, 9 ԲՀԿ, Առուստամյան Նորա Սեդրակի 1994, […]
11:31 10.12.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:ԱԻՆ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 101 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]
11:27 10.12.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընտրության իրավունք ունեցող 948 կալանավորված անձանցից և դատապարտյալներից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 756 կալանավորված անձ և դատապարտյալ (79.7%): Այս մասին հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից:
11:00 10.12.2018
Հրապարակվել են «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները: 1 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միքայելյան Սասուն Մեխակի 31739 2 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միրզոյան Արարատ Սամվելի 25550 3«ԻՄ ՔԱՅԼԸ» Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի 24172 4«ԻՄ ՔԱՅԼԸ» Սարգսյան Գարիկ Մնացականի 22604 5 «ԻՄ ՔԱՅԼԸ» Սիմոնյան Ալեն Ռոբերտի 21812 6 «ԻՄ ՔԱՅԼԸ» Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 20934 7 «ԻՄ ՔԱՅԼԸ» Փաշինյան Սիփան […]
10:34 10.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ […]
10:30 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի […]
09:55 10.12.2018
Կանադայում ձերբակալված Huawei չինական ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուն խնդրել է իշխանություններից ազատել իրեն կալանքից՝ առողջական վիճակի վատացման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Մենը շարունակում է պայքարել գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորության համար: Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցի դիտարկման ժամանակ Մենը խնդրել է դատարանին ազատ արձակել իրեն, քանի որ ստիպված է զարկերակային բարձր ճնշման […]
09:32 10.12.2018
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ներկայացրել են նաև ռուսական առաջատար լրատվամիջոցները:
09:16 10.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 12-13-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների […]
09:00 10.12.2018
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 22 ՕՏ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան երկաթե դռանը: Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով […]
08:43 10.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շերամի փողոցի հարակից բնակիչ և ոչ բնակի-բաժանորդները, 11։00-17։00 Խաղաղ Դոնի փ. 16 շենքի 7-13 մուտքերը, Արարատյան փ․ 7, 9 շենքերը, Բագրատունյաց պող․ 25/27 շենքերը, Բագրատունյաց պող․ 13 շենքը և հարակից ոչ […]
08:25 10.12.2018
ԱՄՆ-ի Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների օդանավակայաններում ձյան առատ տեղումերի և սառցե անձրևի պատճառով ավելի քան 1300 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ միայն Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Նահանգապետ Ռոյ Կուպերը կոչ է արել բնակիչներին զերծ մնալ անձնական փոխադրամիջոցներով երթևեկելուց։ Հյուսիսային […]
08:09 10.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն մեծացնել 33 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 750 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը որոշել է մեծացնել ռազմական կարիքների համար ծախսերը՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի պաշտպանական հարցերով կոմիտեների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ Օգոստոսի 1-ին Սենատն ընդունել […]
07:51 10.12.2018
2017 թվականին սպառազինության վաճառքի ծավալով առաջատարն ամերիկյան պաշտպանական ընկերություններն են, որոնց հաջորդում են ռուսական ընկերությունները։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI)։ Նշվում է, որ 2002 թվականից երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են բրիտանական ընկերությունները։ Ինստիտուտը հետազոտել է զենք արտադրող համաշխարհային առաջատար 100 ընկերությունների տվյալները։ ТАСС գործակալության հաղորդմամբ՝ 2017 թվականը դարձել է […]
07:39 10.12.2018
ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 70․43 տոկոս ձայն։ Արդյունքների հրապարակմանը Փաշինյանն արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխոոոոո՛վ»։
07:28 10.12.2018
ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70․43%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8․27%, «Լուսավոր Հայաստանը» հավաքել է 6․37%, ՀՀԿ-ն՝ 4․7% ձայն։
07:17 10.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոր կալանավորման վերաբերյալ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի գրառմանը։ Լևոն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սերժ, Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար […]