17:50 10.12.2018
Թելավիում` Էրեկլե Երկրորդ թագավորի պալատի դիմաց, աշխույժ եռուզեռ է՝ սկսվել են Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ Վրաստանի նորընտիր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 16-ին: Վրաստանի Միավորված ընդդիմությունը, սակայն, չի համակերպվում պարտության հետ և պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում: Մտադիր են նաև հայցով դիմել դատարան՝ շահարկելով […]
17:43 10.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
17:32 10.12.2018
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: […]
17:27 10.12.2018
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դեկտեմբերի 10-ը 70 տարի է, ինչ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր […]
17:21 10.12.2018
Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 08:00 մինչև 20:00-ն, գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս […]
17:17 10.12.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նշեց, որ դրանք մեծ մասամբ կանխատեսելի էին և, ըստ էության, արտացոլում են այն պատկերը, որ ունենք հայ հասարակությունում: «Պետք է նկատել, որ այն, ինչ արձանագրվում է, իսկ ես կարծում եմ`շատ տատանումներ չեն լինի նախնական և վերջնական արդյունքների միջև, Նիկոլ Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը […]
17:14 10.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել է դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվել է ԿԸՀ արտահերթ նիստում: Նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ հարցերից մեկը վերաբերել է այն պնդումներին, թե ընտրություններին մասնակցությունը պասիվ է եղել: «Ես կարծում եմ, որ այդ հարցի […]
17:08 10.12.2018
ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանի բոլոր ընտրությունները 1995 թվականից ի վեր: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասել է ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են առանց լուրջ խախտումների: «Ամեն ինչ կարգին էր՝ չնայած սոցիալական ցանցերի միջամտություններին ու չկարգավորված ընտրակարգին»,- ասաց նա: Պոսյեի խոսքերով՝ Հայաստանում ընտրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են: Նա վստահեցրել […]
17:07 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Կատավանք» կոչվող հանդամասին հարակից անտառում մոլորվել է քաղաքացի Ռ. Չ.-ն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն «Աղսու» կոչվող կամրջի մոտ հայտնաբերել են Ռ. Չ.-ին (1950 թ.) և ուղեկցել դեպի գյուղ:
17:06 10.12.2018
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տպավորիչ հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։ Վրաստանի նախագահը հաջողություններ […]
17:03 10.12.2018
«Ցավոք, չեմ կարող ասել, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան 2018թ.-ի սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունները»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս անգամ բռնության էական դեպքեր չեն նկատվել: Այս անգամ կուսակցություններն իսկապես մրցում էին ձայների համար, և ըստ Իոաննիսյանի՝ դրանով էր […]
16:58 10.12.2018
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 9-ն անվանել է նշանակալի օր Հայաստանի համար: «Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝ հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում […]
16:52 10.12.2018
Վրաստանի Սահմանադրական դատարանը նախորդ շաբաթ հակասահմանադրական էր համարել օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի վերաբերյալ կառավարության մորատորիումի որոշումը: ՍԴ-ն թույլատրել է գյուղատնտեսական հողերի օտարումը օտարերկրացիներին: Մի խումբ մարդիկ ՍԴ որոշումը համարել են «հակավրացական», և այսօր առավոտից բողոքի ակցիա սկսել Վրաստանի Արդարադատության պալատի դեմ: Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ խորհրդարանական «Հայրենասիրական դաշինք» կուսակցության շուրջ 500 անդամներ արգելափակել են Արդարադատության […]
16:51 10.12.2018
«Այս ընտրությունների մասնակցության մակարդակը որևէ ձևով չի ստվերում ընտրությունների որակը»,- դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա հիշեցրեց, որ խոսվում էր մասնակցության սարսափելի ցածր մակարդակի մասին, ինչն ուղեկցվում էր բացականչություններով. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է լինելու, ասում էին շատերը, բայց, ի վերջո, ունենք ցուցանիշ՝ 46.63 տոկոս մասնակցություն: Եթե համեմատենք […]
16:39 10.12.2018
«Ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող 600 դիտորդներից 3-ի նկատմամբ ճնշման փորձ և ոչ բարյացակամ վերաբերմունք է դրսևորվել: Նույնիսկ փորձ է արվել մեկ դիտորդի հեռացնել տեղամասից: Բողոք ներկայացնելուց հետո գործընթացը կասեցվել է»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: 84 դիտորդներով իրականացվել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն բոլոր մարզերում, իսկ քվեարկության օրը 300 տեղամասերում […]
16:34 10.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն […]
16:30 10.12.2018
Որևէ մեկը իշխանության կողմից հարձակման չի ենթարկվել, ընտրության արդյունքներին խոչընդոտող որրևէ բան տեղի չի ունեցել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին: Ներկայացնելով նախնական եզրակակացությունը՝ նա նշեց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցակցվել են հիմնարար ազատությունների պահպանմաբ, վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը: «Կանխամտածված ընտրախախտումների, […]
16:25 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի`Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և […]
16:24 10.12.2018
«Մենք ունեցել ենք ազատ և մրցակցային գործընթաց, որտեղ կուսակցություններն ունեցել են հավասար հնարավորություններ նախընտրական քարոզչությունը իրականացնելու համար»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով՝ էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման ու բարեգործության իրականացման առումով: Քաղաքացիները կաշկանդված չեն եղել և ասել են, որ երբևէ չեն […]
16:18 10.12.2018
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը […]
16:11 10.12.2018
«Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»,- իր ֆեյսբուքյան գրառումով ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարությունն է տարածել կուսակցության […]
16:08 10.12.2018
«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրություններն անցել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովներն ապահովել են բոլոր նախապայմանները ընտրողների ազատ կամքի արտահայտման համար»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, ասաց դիտորդական առաքելության խմբի անդամ Վիկտոր Գումինսկին: ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում դիտորդական առաքելություն […]
16:07 10.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, վիճաբանում են և նրանցից մեկի […]
15:42 10.12.2018
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հղումով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ Հայաստանի ժողովուրդը սկզբից փողոցում քաղաքացիական անհնազանդությամբ, հիմա էլ ընտրություններում ասաց, որ «նրանք չեն անցնելու»։ «Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին, որոնք հաղթեցին աշխարհի կարգին, որը առաջ էին մղում ավտոկրատները»,- գրել է Փայլանը։
15:40 10.12.2018
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ: «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր […]
15:35 10.12.2018
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների […]
15:25 10.12.2018
«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շնորհավորել է ընտրված բոլոր ուժերին ու պատգամավորներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր աշխատանքային թիմին ու «Քաղաքացու որոշում» կուսակցությանն աջակցություն ցուցաբերած քաղաքացիներին: «Հարգելի՛ ընկերներ, նախ ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ […]
15:20 10.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: […]