11:02 18.03.2019
Առաջիկա օրերին խորհրդարանում բրեքսիթի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա:
10:50 18.03.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 353 դեպք, որից 206-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 139 հրդեհ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]
10:49 18.03.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է:
10:46 18.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը: […]
10:37 18.03.2019
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից […]
10:21 18.03.2019
Մարտի 17-ի ուշ երեկոյան Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում` «Գուդվիլ» հիպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել: Այրվել է, հավանաբար, տեխնիկայի պահեստը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 23 մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք է ընդգրկել: […]
10:12 18.03.2019
Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Horizon 2020-ի Spreading Excellence & Widening Participation (Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում) գործողության Twinning ծրագրի նպատակն է Եվրամիության […]
09:57 18.03.2019
Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին և լքել պայքարը: 100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը և Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են […]
09:40 18.03.2019
Մոլորակի բնակիչները 2018 թվականին իրականացրել են ավելի քան 1․4 մլրդ ուղևորություն։ Այս մասին են վկայում Euromonitor International ընկերության կողմից միջազգային զբոսաշրջային շուկայում կատարված հետազոտության տվյալները։ Փորձագետները պարզել են, որ ուղևորությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 5 տոկոսով, դրամական համարժեքով շուկայի աճը կազմում է 2․5 տրիլիոն դոլար։ Փորձագետներն ամենաակտիվ ճանապարհորդներ են անվանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, […]
09:28 18.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքերը, Հանրապետության փ. 32, 49 շենքերը, Խանջյան նրբ. 5-10 սեփական տները, Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ավան՝ Խուդյակովի փ. 2-րդ նրբ. 3-38 սեփական տները, […]
09:14 18.03.2019
Boeing ընկերությունն անցկացրել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել սահմանափակ թվով մասնակիցներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Boeing 777X նոր ինքնաթիռի երկարությունը 77 մետր է, թևերի բացվածքը՝ 72 մետր։ Ընկերությունը քաղավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է թևերի ծալման տեխնոլոգիան։ Երկու շարժիչներով նոր ինքնաթիռի բազային մոդիֆիկացիան կդառնա 777-9X-ը, որը կարող է […]
09:00 18.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են […]
08:45 18.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը […]
08:31 18.03.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նա հայտարարել է, որ Կիևը երբեք չի գնա ոչ մի գաղտնի պայմանավորվածության։ Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է առաջընթաց՝ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցով։
08:14 18.03.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ մարտի 18-ին՝ ժամը 09։00-21։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:57 18.03.2019
ЕА2 անվանումով խոշոր աստղակերպը (աստերոիդ) Երկրին է մոտենում։ NASA-ի հաղորդմամբ՝ մեր մոլորակի հետ աստղակերպի առավելագույն մերձեցումը տեղի կունենա մարտի 22-ին։ Այդ օրը Երկրի և երկնային մարմնի միջև հեռավորությունը կկազմի 305 հազար կմ, ինչը 80 հազար կմ-ով պակաս է մինչև Լուսին հեռավորությունից։ Մասնագետները նշում են, որ աստղակերպը շարժվում է մոտ 5 կմ/վ արագությամբ, իսկ դրա տրամագիծը […]
07:45 18.03.2019
Բելգիայի Արևելյան Ֆլանդրիա նահանգի Կնեսսելարե քաղաքում կայացած աճուրդում Արմանդո անունով փոստատար աղավնին վաճառվել է ռեկորդային՝ 1․25 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Թռչնին գնել է Չինաստանի քաղաքացի։ Հայտնի է, որ չինացիները բարձր են գնահատում բելգիական աղավնիները։ 5-ամյա Արմանդոն լավագույններից մեկն է աղավնիների մրցավազքի պատմության մեջ։ Այն բազմաթիվ մրցանակներ ունի։ Այժմ աղավնու գլխավոր հանձնարարությունը […]
07:28 18.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր նախարարներին հրաժարական տալ՝ ազգային կառավարությունում վերակառուցում իրականացնելու համար։ Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, նման խնդրանքով Մադուրոն դիմել է իշխանության ողջ գործադիր ճյուղին։ Ռոդրիգեսը հավելել է, որ վերակառուցման նպատակն է Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելը։ Վենեսուելայում ճգնաժամը սրվել է այն […]
07:19 18.03.2019
ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պենտագոնը ծրագրում է Սիրիայում 1000 զինծառայող թողնել։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում ծրագրում է շարունակել աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանները հատելու և քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին։ Թերթի […]
00:00 18.03.2019
Նաչալովայի բժիշկը՝ Վալերի Շուրովը, երգչուհու մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն։ Նրա խոսքերով՝ դժբախտ պատահարի խթան է հանդիսացել երգչուհու ոտքի վերքը։ «Ոտքի վերքից ինֆեկցիա է անցել, ինչի հետևանքով փտախտ է առաջացել։ Մինչև վերջին օրը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է բժիշկը։ Շուրովը Նաչալովային սկսել է բուժել շուրջ […]
23:48 17.03.2019
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել […]
23:34 17.03.2019
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]
23:16 17.03.2019
Երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում: […]
22:59 17.03.2019
Մոսկվայի օդանավակայանից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։ Աղբյուրի տվյալներով՝ արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 106 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տուժածներ չկան։
22:46 17.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների […]
22:30 17.03.2019
Տեխասի բնակչուհին 9 րոպեում երեք երկվորյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին ասված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Այս արտասովոր դեպքը գրավել Hindustantimes-ի ուշադրությունը։ Ինչպես հաղորդվում է, ամերիկուհին ծննդաբերել է 4:50-4:59-ի սահմաններում։ Սկզբում լույս աշխարհ են եկել 4 տղան, այնուհետև երկու աղջիկը։ Բուժհաստատությունից հայտնում են, որ վեցյակի ծնունդ հանդիպում է 4.7 մլրդ-ից 1-ի […]
22:15 17.03.2019
Մարտի 17-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
21:58 17.03.2019
ՀՖՖ-ից հայտնում են, որ մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Արամ […]
21:40 17.03.2019
MIT Technology Review ընկերության մասնագետները գնահատել են 21-րդ դարի ամենաանհաջող տեխնոլոգիական գյուտերը: 1.Սեգուեյ Այդ տրանսպորտային նորամուծությունը շատ վտանգավոր է: Դրա ստեղծողը՝ հենց Ջիմի Հեսելդեն է եղել առաջին «զոհ»ը: Նա ջախջախվել է իր իսկ ստեղծած երկանիվ տրասպորտով: Սկզբում հայտարարվեց, թե սեգվեյը կփոխի ժամանակակից քաղաքների դեմքը: Սակայն բանն այն է, որ իրականում երկանիվ սկուտերով տեղաշարժվելիս մարդիկ բավական […]
21:18 17.03.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ նրա «դավադրության» մասին, խանգարում են առաջընթացի հասնել երկու երկրների հարաբերություններում։ «Կարծում եմ՝ դժվար է առաջընթացի հասնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություներում, երբ ամենը, ինչ արվում է, կիրառվում է քաղաքական հակառակորդների կողմից՝ ցույց տալու համար Ռուսաստանի հետ դավադրության ինչ-որ […]