16:00 18.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է […]
15:58 18.03.2019
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի և 2018 թվականին տրանսպորտային միջոցներում թունավորման դեպքեր չեն գրանցվել: 2017 թվականին դրանք 4-ն են եղել: Հարցին` իսկ գազալցակայաններում լիցքավորման ժամանակ գրանցված պայթյուններ կա՞ն, ԱԻՆ ներկայացուցիչն այսպիսի պատասխան է տվել. «Գազալցակայաններում այս […]
15:54 18.03.2019
Վատիկանում Մայր աթոռի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը ևս ներկա է եղել Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հետևյալը. «Մենք հողին հանձնեցինք Կոստանդնուպոլսո աթոռի պատրիարքին, որ մեր համար հարգելի անձնավորություն էր, երբ ինքը 11 տարի առաջ հիվանդության մատնվեց, մեր համար ցավ էր այդ, նաև անցնող 11 տարիների վիճակը, այնպես որ հանգիստ է իր […]
15:50 18.03.2019
Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հանրային քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունները, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և ԵՏՄ-ի նկատմամբ իրականացվող իսրայելական քաղաքականության վրա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վրաստանը պետք է բարի կամք դրսևորի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման առումով, սակայն ոչ ի վնաս Արևմուտքի հետ հարաբերությունների, այլ պետք է հետևի Իսրայելի օրինակին: Իսրայելը, ինչպես գիտեք, բավական սերտ […]
15:47 18.03.2019
Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ-Զաաբիին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթել են արդյունավետ գործունեություն` ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման: https://www.facebook.com/Vehapar/photos/a.649192392109248/803536700008149/?type=3&theater
15:41 18.03.2019
Թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ավելացել է նաև այն մարդկանց թիվը, որոնց դեպքում գազը հիվանդանոցում հայտնվելու պատճառ է դարձել: «2017 թվականին ունեցել են 136 հիվանդ, 2018 թվականին՝ 100 հիվանդ, բայց 2019 թվականի այս երեք ամսվա մեջ ունեցել ենք 52 տուժած, որից 29-ը հունվար ամսին է վերաբերում: 2018 թվականի նույն ժամանակահատվածում […]
15:34 18.03.2019
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստին «Գերագույն դատարանի դատավորների ընտրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ առաջարկությունների շուրջ օրենսդիրների միջև բռնկված վեճը աստիճանաբար վերածվել է քաշքշուկի «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի և մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերաիայի միջև: Միմյանց ուղղությամբ փաստաթղթեր նետելուց հետո պատգամավորները ձեռնամարտի են դիմել: Իրավիճակը հանդարտեցրել են դահլիճի սրահում գտնվողները: Միջադեպից հետո […]
15:22 18.03.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, անդրադառնալով գազով պայմանավորված թունավորումների դեպքերի աճին, ասել է, որ դեպքերի մեծ մասը գազասպառման սարքերի անսարքության հետևանք է։ «Տեղի է ունենում թերայրում, մյուս կողմից` այրման արգասիքները նորմալ չեն հեռացվում այն գոտիներից, որտեղ շնչում են մարդիկ: Օրինակ, եթե գազօջախը, ջրատաքացուցիչը սենյակում նորմալ […]
15:18 18.03.2019
Վրաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ զորավարժության միջոցառումները, տեղի ունեցել բացման հանդիսավոր արարողություն։ Դրան մասնակցելու են Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։ Մարտի 18-28 ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժության նպատակն է ձևավորել բազմազգ զորախումբ՝ բրիգադի կազմով, որի ղեկավարությունը կլինի վրացական ենթակայության տակ։ Հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքում այս զորախմբի կազմով իրականացվելու են տարբեր բնույթի գործողություններ՝ ճգնաժամային […]
15:10 18.03.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել և ավարտվել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դատարանում ներկայացնելով իր բողոքը, հիմնավորեց, թե հայտնի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ժամանակ […]
15:03 18.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը SHANTNEWS.am-ին ավելի վաղ պատմել է՝ ուր են տանելու Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների գույքն ու կոնստրուկցիաների մասերը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ վստահեցրել է՝ ոչ մի արտոնյալ չի լինելու:
15:01 18.03.2019
Երևանի 2800-ամյակի այգու բացումը կլինի մեկ ամսից: Ուշացման պատճառը հոսանքն է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է իրականացնել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը և այն անշահախնդիր, որպես նվեր, հանձնել մայրաքաղաքի հյուրերին: Աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2018 թվականի սեպտեմբերին: Լրագրողի […]
14:49 18.03.2019
Համացանցում հրապարակվել է տեսանյութ Գումի շուկայից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կատուն վաճառքի ենթակա միսը ուտում ու հեռանում, որից հետո այդ մսին վաճառողներից ոչ ոք չի դիպչում, և այն շարունակում է մնալ վաճառքի ենթակա: Տեսանյութը հրապարակել է Shamshyan-ը:
14:45 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ տեղի […]
14:36 18.03.2019
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ Տաթև Ալիխանյանն այսօր լրագրողներին ասել է, որ վերջին երեք տարիներին գազը 13 մարդու մահվան պատճառ է դարձել «Այս տարի՝ գրեթե եռամսյակի ընթացքում, ունեցել են բնական և շմոլ գազից թունավորման 129 դեպք: Ցավոք, զոհերի դասում նկատվում է զգալի աճ: Ունեցել ենք արդեն 5 զոհ, […]
14:30 18.03.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Անթիլիասի, Երուսաղեմի պատվիրակությունները դեռ նախօրեին ժամանել էին Թուրքիա` մասնակցելու Պոլսի արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հուղարկավորությանը մասնակցել է նաև […]
14:19 18.03.2019
Ռուսական լրատվամիջոցների երգիծական բաժինների ուշադրությունն այսօր գրավել է երկրի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը։ Նա նոութբուքով իրեն ցուցադրված լուսանկարներն ուսումնասիրել է խոշորացույցի միջոցով։ Դա եղել է քաղաքացիների ընդունելության ժամանակ: Նրա կողքին եղել են գործընկերները, սակայն ոչ ոք նրան չի հուշել, որ համակարգիչը թույլ է տալիս լուսանկարները խոշորացնել հենց ծրագրով։ Եվ ավելին, հենց Քննչական կոմիտեի լրատվական […]
14:14 18.03.2019
Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով երեկվանից փակ են Աշոցքի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի ճանապարհները։ Առավոտից «Աշոցքի ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Այս կադրերը նկարահանել են վերոնշյալ ընկերության աշխատակիցները և տրամադրել են մեզ: Սալուտ, Մուսայելյան և ձորի գյուղերի տարածքներից առավոտյան դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ձյան մաքրման […]
14:13 18.03.2019
Մարտի 16-ին` ժամը 22.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան մայրուղու Նորավան թաղամասում վրաերթի է ենթարկել 49-ամյա Հովհաննես Սահինյանին, որը տեղում մահացել է, իսկ «Նիսան»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: Կատարվում է քննություն։
14:09 18.03.2019
Նորզելանդացի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարրանտը պատրաստվում է անձամբ պաշտպանել իր շահերը դատարանում: Փաստաբան Ռիչարդ Փիթերսը, որը ներկայացնում էր նրա շահերը դատավարության նախնական փուլում, ասել է, որ 28-ամյա երիտասարդը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 5-ին: Հիշեցնենք, որ Քրայստչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչության […]
14:03 18.03.2019
Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Մարտի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացում լինի: «Հենց որևէ նոր տեղեկություն ունենանք տալու, կտեղեկացնենք: Գործընթացը շարունակական է և աշխատատար, աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա:
13:57 18.03.2019
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։ Պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։ Մարտի 16-ին պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով […]
13:55 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների հեռախոսների առերևույթ հափշտակության դեպքերի հանգամանքները: 2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ «Այֆոն X» մոդելի հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն է տեղադրել կայքերից մեկում, որից հետո […]
13:54 18.03.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը խոսել է այն մասին, թե արդյոք մարդիկ արդեն ավելի զգուշավոր են գազ օգտագործելիս, պահպանո՞ւմ են արդյոք անվտանգության կանոնները։ «Ես չէի ասի` լուրջ փափոխություն կա: Գիտակից մարդը երբեք չի անջատի հսկող սարքերը: Մարդկանց թվում է, որ […]
13:50 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հարկային օրենսգրքում կատարվելիք բարեփոխումներին: Նա նշեց, որ նախագծերի փաթեթը բավական ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են: Ավինյանը հայտնեց՝ փաթեթն արդեն իսկ տեղափոխվում է ԱԺ դաշտ, կարծիք հայտնեց, որ քննարկումները կշարունակվեն այնտեղ: Անդրադառնալով կուլիսային խոսակցություններին, թե […]