13:48 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, նշեց, որ դա ընդհանուր թիմային որոշում է, որին ինքն աջակցում է: «Ես կարծում եմ՝ հասարակության արձագանքը նույնպես ադեկվատ է, նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին է»,- ասաց նա: Ավինյանը վստահեցրեց՝ […]
13:46 18.03.2019
«Գրանդ Հոլդինգ» ընկերության պատվերով Բագրատունյաց 47/2 հասցեում կառուցված շենքը այսօր՝ մարտի 18-ին, հանձնվեց շահագործման: Այն նախատեսված է ընկերության աշխատակիցների համար: Շենքն ունի 104 բնակարան, ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: Բնակարանները հատկացվել են հիփոթեքային վարկավորման տարբերակով՝ առանց տոկոսադրույքի, և աշխատակիցները 12 տարիների ընթացքում մարելու ենք իրենց աշխատավարձից: «Վարկավորումն իրականացվում է առանց տոկոսադրույքի՝ սոցիալական ուղղվածությունը հենց դրանում է կայանում: […]
13:46 18.03.2019
Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար […]
13:30 18.03.2019
Այսօր անդրադառնալով հանրապետությունում գազի պատճառով գրանցված դեպքերին, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանն ասել է, որ դեպքերի աճ կա: «Դեպքերը հիմնականում Երևանում են գրանցվում, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում: Հիմնականում գրանցվել են բնակելի շինություններում, դեպքերի 94.4 տոկոսը բաժին է ընկնում բնակելի շինություններին»,- ասել է Ալիխանյանը: […]
13:16 18.03.2019
Euronews հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մարտի 8-ին մահացած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին: Սյուժեում նշվում է, որ Թուրքիայի հայ համայնքին սպասվում են նոր պատրիարքի ընտրություններ, սակայն այդ հարցում իրենց խոսքը կարող են ասել նաև Թուրքիայի իշխանությունները: «Կա մտավախություն, որ Անկարան կտորպեդահարի ընտրությունները, եթե ֆավորիտ դառնա իր անցանկալի թեկնածուն»,- ասվում է ռեպորտաժում: Նշվում է […]
13:15 18.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար: Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև […]
13:05 18.03.2019
«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում»,- մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, որ շենքերի տանիքների մանսարդները պետք է ապամոնտաժվեն: Նրա խոսքերով՝ մանսարդների կառուցումը պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, բայց դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի կողմից թույլ […]
13:03 18.03.2019
2018թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:55-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային […]
12:44 18.03.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, հայտնելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելել է բժշկական համալսարան: «Շրջեցինք բժշկական համալսարանի տարածքում, ծանոթացրեցինք մեր ծրագրերին, ներկայացրեցինք արված աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը ուրախ էր տեսնելու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում մեր հերոսները, ուրախ էր նաև փրկված շենքի […]
12:32 18.03.2019
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ»,- իր ելույթում ասել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության […]
12:25 18.03.2019
Կոլումբիական իշխանությունները հայտարարել են, որ Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչներ փետրվարի 23-ից սկսած հեռացել են Կոլումբիայից: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կոլումբիայի ԱԳՆ -ն: «Փետրվարի 23-ից Կոլումբիա է ժամանել Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչ, մոտ 400 հոգի էլ նրանց ընտանիքի անդամներ՝ պաշտպանություն փնտրելու համար: Հարգելով Վենեսուելայի քաղաքացիների հետ ունեցած եղբայրական կապերը, ազգային կառավարությունն աշխատում […]
12:21 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 88-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի […]
12:17 18.03.2019
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ավարտել է «Ռոսգոսստրախ»-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն: Ավելի վաղ գործարարին առաջադրված մեղադրանքներին՝ ապահովագրական ընկերությունից 6,1 մլրդ ռուբլի թալանելու և փողերի լվացման մասին, հետաքննության վերջին փուլում ավելացել է ևս մեկը՝ Խաչատուրովի կողմից սեփական ընկերության մոտ 2 մլրդ ռուբլու գույքի յուրացման հոդվածը: Սերգեյ […]
12:14 18.03.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վառելիքի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հրշեջները ստացել են գազի հոտի մասին հաղորդագրություն և դեպքի վայրում հայտնաբերել են, որ վառելիքով ցիստեռնից արտահոսք է տեղի ունենում: «Պայթյուն է տեղի ունեցել, այուհետև հրդեհ է սկսվել: 72 հրշեջ կատարել են հրդեհաշիջման […]
12:13 18.03.2019
Այսօր Շենգավիթում նորակառույց շենքի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի բռնվեցին նաև հարևան հին շենքի բնակիչների հետ, ովքեր խնդրում էին օգնել իրենց շենքի նորոգման հարցում։ Բնակիչներն ուշադրություն հրավիրեցին նաև այն խնդրի վրա, որ շենքը բակ չունի։ «Եկեք կենտրոնում ձեզ բակեր ցույց տամ … որ ասում եք՝ բակ չունեք, դե կիմանաք […]
12:11 18.03.2019
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա վաղը՝ մարտի 19-ին` առավոտյան 6:00-ին: Հիշեցնենք, որ Վլադիկավկազում կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Անուշ Գրիգորյանը: Անի Հովսեփյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ:
12:09 18.03.2019
Շենգավիթում այսօր բացվում է նորակառույց շենք, և արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բուն հանդիսությանը մասնակցելուց առաջ Փաշինյանը որոշեց շրջել տարածքում ու ծանոթանալ նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պայմաններին։ Փաշինյանը եղավ բակում դրված տաղավարում, մտավ հին շենք, դրա բնակիչներից մեկի բնակարան, իսկ դուրս գալիս նրան դիմավորեց նույն շենքի բնակիչներից մեկն ու դիմեց նրան․ […]
11:52 18.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հերքում են տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. ««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M […]
11:43 18.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 18, խարդախության 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, ծեծի 8, զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, կաշառակերության 2, սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարակական […]
11:42 18.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես […]
11:41 18.03.2019
Շուկայում շաղախված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ ընդամենը մեկ ամսից վաճառքում կհայտնվի հայկական ջինսը: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Արտադրությունը սկսելու համար կատարվել է 2 մլն դոլարի ներդրում:
11:30 18.03.2019
Մարտի 7-14-ը Երևանում ծնվել է 402 երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: «Հարգելի համաքաղաքացիներ, Աշխատանքային շաբաթը սկսենք բարի լուրով. 2019 թվականի մարտի 7-14-ը Երևան քաղաքում ծնվել է 402 երեխա՝ 197 տղա, 205 աղջիկ»,- գրել է նա:
11:19 18.03.2019
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարտի 18-20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» […]
11:16 18.03.2019
Գորիի Դիցի գյուղի մոտակայքից, վրաց-օսական շփման գիծը հսկող ռուս զինվորականները մարտի 17-ի երեկոյան ձերբակալել են գյուղի բնակիչ 21-ամյա Գիվի Բերուաշվիլիին: Գյուղացիները հայտնում են, որ Բերուաշվիլին սեփական հողը մշակելիս է եղել, երբ նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է դե ֆակտո սահմանը խախտելու մեջ: Նշված տեղեկությունն արդեն հաստատել են Գորիի քաղաքապետարանում և Պետական անվտանգության ծառայությունում: Գործում է […]