11:24 05.04.2019
Հայաստանը նպատակահարմար է գտնում անցում կատարել «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագրի՝ ամեն տարի գազի սակագնի որոշման փոխարեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը: «Շատ կարևոր է աշխատանքներ […]
11:20 05.04.2019
Ինչպես հայտնել էինք` Կառավարության երեկվա նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։ Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ […]
11:17 05.04.2019
Ստրասբուրգի դատարանն ավարտել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանին արտահանձնված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի առնչությամբ Վրաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունները: Այժմ Մուխթարլին և նրա փաստաբանները սպասում են Ստրասբուրգի դատարանի եզրափակիչ որոշմանը: Մուխթարլիի վրացի փաստաբանները հայտարարել են, թե պահանջում են, որ դատարանը հաստատի` Մուխթարլիի նկատմամբ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում: «Մեր փաստարկն այն […]
11:11 05.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը: Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական […]
11:10 05.04.2019
ՆԱՏՕ-ն հաստատել է, այսպես կոչված, «Սև ծովի փաթեթը»: Ինչպես ասված է դաշինքի պաշտոնական կայքէջում, նշված փաթեթը միավորում է միջոցները, որոնց նպատակն է Սև ծովի տարածաշրջանում իրավիճակի մասին հավելյալ լրատվության ընդունումը և Վրաստանի և Ուկրաինայի աջակցության ուժեղացումը և հաստատումը, հայտնում է 1tv.ge-ն: Փաթեթը Վրաստանին աջակցություն է նախատեսում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՝ ծովային ուժերը և առափնյա […]
11:06 05.04.2019
Մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կվտարեն սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ մասին հաղորդել է Wikileaks-ը: Ըստ կայքի՝ Էկվադորի իշխանություններն արդեն պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի հետ Ասանժի ձերբակալության հարցով: Վտարելու համար պատրվակ է ընտրված մարտին Էկվադորի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալը: Նրան մեղադրել են Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների հետ կապի […]
11:04 05.04.2019
Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել. կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական […]
11:02 05.04.2019
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Գյումրիում Շիրակի մարզի ֆերմերներին հայտնել է, որ այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները չեն ապահովագրվի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Առաջնահերթ է Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների ապահովագրումը»,- ասել է փոխնախարարը: Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքները դեռևս ավարտված չեն: Ըստ փոխնախարարի` ցանքերի ապահովագրման համակարգը հանրապետությունում շուտ պետք է ներդրված լիներ, բայց Հայաստանի լեռնային ռելիեֆի բարդ […]
10:53 05.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը, ազատվելով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստանձնած հոգևոր տեսուչի պարտականություններից, ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
10:49 05.04.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:48 05.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա […]
10:34 05.04.2019
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ցանկություն է հայտնել հյուրընկալելու եթովպական պատվիրակությանը Հայաստանում։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Զոհրաբ Մնացականյանը եթովպական հեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է բարեկամության ոգին առարկայացնել շոշափելի ծրագրերով։ -Բարի գալուստ Ադիս-Աբեբա և շնորհակալության մեզ հատկացված ժամանակի համար, պարոն նախարար։ -Շատ շնորհակալ եմ։ Անչափ հաճելի է գտնվել Ադիս-Աբեբայում։ Երեկվանից մեկնարկել է իմ պաշտոնական այցը։ […]
10:17 05.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, […]
10:10 05.04.2019
«Աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ավիափոխադրումներ սկսվեն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Փորձում ենք ԱՄՆ-ի հետ զարգացնել տնտեսական համագործակցությունը: ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել, և կարևորում եմ, որ մեր երկրների միջև ուղիղ ավիափոխադրումներ իրականացվեն: Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է այս ուղղությամբ»,- […]
10:00 05.04.2019
Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն: Այդ մասին հաղորդել է գերմանական թերթերից մեկը: Ըստ Նոյի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն հնացել է, այլև սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Նա նշել է, թե ՆԱՏՕ -ն պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, վարկաբեկում ՄԱԿ-ը և ռազմական հակամարտություններ է հրահրում: Նոյը նաև նշել է, թե ՆԱՏՕ-ն իր […]
10:00 05.04.2019
Հզոր պետություն կառուցելու համար կրթության ոլորտում լայնածավալ ներդրումը միակ ճիշտ ճանապարհն է։ Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի «Մոամբե» լրատվական թողարկման ուղիղ եթերով: Վարչապետը կրթության համակարգի բարեփոխումը գնահատել է որպես Վրաստանի անկախության պատմության ամենախիզախ քայլ և նշել, որ այսօր առանձնահատուկ օր է, երբ կառավարությունը նախաձեռնել է նշված որոշումը օրենսդրական մակարդակով […]
09:47 05.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 13, 15, 17 շենքերը, Նանսենի փ. 16, 16/1, 18, 18/1, 20 շենքերը, թիվ 134 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք թաղ. 36 սեփական տունը, Նորքի 1-ին փողոցի […]
09:34 05.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի առավոտյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար` դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:19 05.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 22:32-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահվերդյան փողոցից դեպի շուկա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ […]
09:05 05.04.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Ջրաշեն, Դիտակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:52 05.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն […]
08:39 05.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից […]
08:25 05.04.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը և աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ: Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան […]
08:13 05.04.2019
Բրազիլական Սան Պաուլուում զինված անձինք ուղիղ եթերի ժամանակ տարել են տեղի առցանց ռադիոկայանի հաղորդավարների հեռախոսները, զարդերը, ժամացույցները։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ռադիոլսողները ոստիկանություն են զանգահարել, սակայն ոստիկանները եկել են արդեն այն բանից հետո, երբ հանցագործները լքել էին հանցանքի վայրը։
08:02 05.04.2019
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը NASDAQ բորսայում ընդամենը 2 րոպեում կորցրել է 1․1 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 11 տոկոսով անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Երեկ ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամեքենաների արտադրությամբ, եռամսյակային հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշվում էր առաջին եռամսյակում մատակարարումների ռեկորդային նվազման մասին։ 1․1 մլրդ […]
07:46 05.04.2019
Բրիտանական խորհրդարանի աշխատանքը խաթարվել է շենքի տանիքից կաթացող ջրի պատճառով։ Այդ պահին խորհրդարանում ընթանում էին լսումներ, հայտնում է Sky News-ը։ Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլը ժամանակավորապես դադարեցրել էր նիստը, երբ ջրի ձայնը սկսել էր խանգարել խորհրդարանականներին, ովքեր քննարկում էին բանկային վարկի մարման հետ կապված հարցը։ Սակայն շուտով որոշվել է վաղաժամ ավարտել նիստը։ Պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի […]
07:34 05.04.2019
Բրազիլական Գուարարեմա քաղաքի շրջանում բանկի թալանի մասնակից 11 անձ սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է Սան Պաուլու նահանգի վարչակազմը։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 1 մարդ, մյուս կասկածյալների որոնումները շարունակվում են։ Թալանչիների հստակ թիվը հայտնի չէ։ Փոխհրաձգությունը սկսվել է, երբ ռազմական ոստիկանության 25 հոգանոց ջոկատը փորձել է ձերբակալել մի խումբ զինված […]
07:18 05.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է «պատասխանով»՝ Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Մարտի սկզբին […]