21:28 04.04.2019
Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնում ապրիլի 2-ին 17-ամյա Ա. Չ․-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ ամիս առաջ իր պարային զուգընկերը՝ Է. Ս.-ն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, ու նա հղիացել է: Է․Ս-ն խոստացել է ամուսնանալ նրա հետ, բայց խոստումը չի կատարել: Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ Է.Ս․-ին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ոստիկանության […]
21:12 04.04.2019
Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը:
20:57 04.04.2019
Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության ծառայողները […]
20:53 04.04.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին` ժամը 09:40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի: Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 […]
20:43 04.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել […]
20:29 04.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով դատական նիստն այսօր տևեց մինչև աշխատանքային օրվա վերջը, սակայն մնաց անավարտ: Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ վաղը պաշտպանական կողմը կներկայացնի իր հիմնավորումները և, ամենայն հավանականությամբ, երկրորդ նախագահը նույնպես հայտարարությամբ հանդես կգա: Այսօրվա դատական նիստին, ի դեպ, Քոչարյանը ներկա է եղել: Ալումյանը նաև թվարկել է, […]
20:14 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու […]
20:00 04.04.2019
Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն (2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ), Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Այդպիսի ամենաշատ բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը ներառված են Քաջարան, իսկ […]
19:51 04.04.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Այս […]
19:44 04.04.2019
Քիմ Քարդաշյանին ամենուր հետապնդում են լուսանկարիչներն ու լրագրողները: Այս ամենը Քարդաշյանի համար արդեն սովորական է, բայց նրա 5-ամյա աղջիկը նոր է սովորում այդ ամենին: Երեխան մորը խնդրել է բացատրել, թե ինչու է իրենց ընտանիքն անընդհատ ուշադրության կենտրոնում հայտնվում: Համացանցում արդեն հայտնվել է Քարդաշյանների ռեալիթի շոուի 16-րդ եթերաշրջանի անոնսը, որի մի հատվածում Նորթ Ուեսթը Քիմին հարցրել […]
19:39 04.04.2019
Լիտվացի տղամարդը, բարձրանալով ինքնաթիռ, անակնկալի է եկել, երբ հասկացել է, որ Իտալիա թռչող Boeing 737-800-ի միակ ուղևորն է: Այս մասին հայտնում է The New York Post-ը: Սկիրմատաս Ստրիմաիտիսը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ուղևորվում էր Իտալիայի հյուսիսում գտնվող Բերգամո քաղաք ՝ արձակուրդը այնտեղ անցկացնելու համար: Հայտնի է, որ ինքնաթիռը նախատեսված է եղել 188 ուղևորի համար, բայց այդ […]
19:30 04.04.2019
Logic մականունով հայտնի ռեփեր Բոբբի Հոլլոմի հեղինակած «Սուպերմարկետ» գիրքը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր: Այս մասին տեղեկացնում է հենց The New York Times-ը` հրապարակելով գրքերի վարկանշային աղյուսակը: Նշենք, որ ռեփերի գիրքը հրապարակվել էր մարտի սկզբին: Գրքում պատմվում է սուպերմարկետի աշխատակից Ֆլինի մասին: Մի օր տղամարդը հայտնվում է հանցագործության կիզակետում: Սա ռեփերի առաջին գիրքն […]
19:20 04.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել նոր անդամներով` համաձայն հավելվածի»: Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը, […]
19:11 04.04.2019
Plus size մոդել Էրիկան վաղուց գիտի իր և Մեգան Մարքլի արտաքին նմանության մասին: Ճիշտ է, Էրիկան չի նայել Մարքլի մասնակցությամբ Suts սերիալը, բայց երբ Մարքլը դարձել է թագավորական ընտանիքի անդամ, այդ ժամանակ մոդելը գլխի է ընկել, թե ում հետ են իրեն անընդհատ համեմատել և նմանեցրել: Այս մասին հայտնում է The Insider-ը: «Չեմ կարող դժգոհել, որ […]
19:07 04.04.2019
Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել «Գահերի խաղի» առաջին էպիզոդի պաշտոնական պրեմիերան և փակ դիտումը: Պրեմիերային ներկա էին հեռուստասերիալի բոլոր դերասանները: Կարմիր գորգին փայլել են Էմիլիա Քլարքը, Քիթ Հարինգթոնը, Ռոուզ Լեսլին, Սոֆի Թըրները, Մեյզի Ուիլյամսը, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Գվենդոլին Քրիստին և այլք: Պրեմիերան բաց է թողել սերիալում Սերսեային մարմնավորող դերասանուհի Լենա Հիդին, որը պարզաբանել է, որ […]
19:00 04.04.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը` սոցցանցի օգտատերերին ներկայանալով մարմինն ընդգծող արծաթագույն լողազգեստով, գրում է Life-ը: Քիմը տեղադրել է «բաց» լուսանկարը, որպեսզի աջակցի իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի նոր բիզնեսին: Լողազգեստի կտորը այնքան կիպ է ընդգրկում Քիմի մարմինը, որ տպավորություն է առաջանում, թե նա լողազգեստ չի կրում: Քորթնին վերջերս կայք է գործարկել, […]
18:56 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի […]
18:52 04.04.2019
«Javelin համակարգերն արդեն ձեռք ենք բերել, դրանք արդեն Վրաստանում են»,- Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: «Ցանկանում եմ հայտարարել այս բարձր ամբիոնից, որ մենք արդեն գնել ենք Javelin ժամանակակից հակատանկային համակարգերը. այն արդեն Վրաստանում է: Մենք նաև ուղղաթիռների վերանորոգման և արդիականացման նպատակով հատկացրել ենք 23 միլիոն լարի, համարժեք գումար […]
18:47 04.04.2019
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացը Երկիր մոլորակը «շրջապատած» օղակաձև ամպեր է լուսանկարել: NASA-ն հայտնել է, այս յուրօրինակ ամպերը կուտակվել են Հնդկական օվկիանոսի վերևում: Տիեզերակայանը, որից արվել են լուսանկարները, ծառայում է որպես ուղեծրային լաբորատորիա, որը յուրաքանչյուր 90 րոպեն մեկ պտտվում է Երկրի շուրջ: Հետազոտական կենտրոնը տվյալներ է փոխանցում Երկիր մոլորակի վրա հետազոտություններ կատարող գիտնականներին:
18:37 04.04.2019
Ամերիկյան Gallup ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի տվյալների համաձայն` 2018թ. ամեն 5-րդ ռուսաստանցին ցանկացել է արտագաղթել երկրից: Եզրակացությունը հրապարակված է ընկերության կայքում: Նշվում է, որ հետազոտությունը կատարվել է նախորդ տարվա հունիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 15 տարեկանից բարձր 2 հազար քաղաքացի: Հարցին, որ եթե ունենան հնարավորություն, կհաստատե՞ն արդյոք մշտական բնակություն մեկ այլ վայրում, հարցվածների […]
18:25 04.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին (Սպիտակցի Հայկո) մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ […]
18:20 04.04.2019
Հանդիսատեսը նկարահանել է, թե ինչպես է կրկեսի առյուծը հարձակվել վարժեցնողի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկի կրկեսում: Ներկայացման ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթացել, և երկու առյուծներից մեկը հարձակվել է եգիպտացի վարժեցնող Համադա Կուտուի վրա: Նա, սակայն, կարողացել է դիմադրություն ցույց տալ, ավելին, սանձահարել է գազազած գիշատչին: Չնայած դրան` տղամարդը մի քանի վնասվածք է ստացել […]
18:12 04.04.2019
Վերջերս դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել, որի պատճառով դերասանուհին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: People ամսագրին տված հարցազրույցում դերասանուհուն հարցրել են, թե չի ցանկանում արդյոք լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: «Երբեք մի՛ ասա երբեք»,- պատասխանել է Ջոլին: Ըստ ասեկոսեների` դերասանուհին մտածում է ավարտել իր դերասանական կարիերան և կենտրոնանալ հասարակական գործունեության վրա: Գլխավոր ասամբլեայում […]
18:08 04.04.2019
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալական ուղերձ է հղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի արդեն նախկին տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանին։ ՀՀ ՊՆ էջում տեղադրված տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Ահավասիկ մեծ է Ձեր դերակատարումն Արցախի ինքնապաշտպանության մարտերի ողջ ընթացքում, և, պատահական չէ, որ, որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը: Շնորհակալություն եմ հայտնում […]
18:06 04.04.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից ներկայացրել են, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի մանրամասները: Վաշինգտոն կատարած իր այցի առաջին աշխատանքային օրը տիկին Հակոբյանը` ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նախագահի տեղակալ Մարք Սվինիի ու Հայաստանի ու Վրաստանի բաժնի նախկին մասնագետ Լևոն Ավդոյանի […]
18:04 04.04.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Նախարարն իր խոսքում կարևորել է հայ-եթովպիական միջպետական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերն ու պատմական կապը երկու երկրների ժողովուրդների միջև: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական ոլորտին ու երիտասարդներին տեխնոլոգիական զարգացման ոլորտում ներգրավելու հաջողված փորձին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. «Հարց. […]
18:00 04.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել` բերք ու բարիքի տարի խոստանալով հանրությանը: «Դուք տեսեք` այս տարի ինչ բերք ու բարիքի տարի է լինելու։ Խոսքերս կհիշեք»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2324849630911606 Մեկնաբանություններում օգտատերերը պատասխանել են Սուրենյանի կանխատեսումներին: «Աստված ձայնդ լսի, Սուրենյա՛ն ջան»,- գրել է օգտատերերից մեկը: