TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբի 100 անդամներ, որոնցից 25-ը վրացիներ են

01:00 05.04.2019

Իսպանիայի և Վրաստանի ոստիկանության համագործակցության արդյունքում Իսպանիայի Բարսելոն քաղաքի 250 իրավապահ մարմինների աշխատակիցների մասնակցությամբ «Մարիլին-Թակ» պայմանական անունը կրող լայնամասշտաբ հատուկ գործողություն է իրականացվել, որին մասնակցել են նաև վրացի իրավապահներ: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է կազմակերպված հանցախմբի տարբեր երկրների ավելի քան 100 անդամ, այդ թվում՝ Վրաստանի 25 քաղաքացի:Ներգաղթի կանոնների վարչական ընթացակարգի խախտման մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի […]

̰
Համացանցային օգտատիրոջ յուրօրինակ գրառումը հազարավոր մարդկանց օգնել է հիվանդությունն ախտորոշել

00:58 05.04.2019

Թվիթերյան Unusual Facts (ինչը թարգմանաբար նշանակում է անսովոր փաստեր) էջի հեղինակ Քոուլը հրապարակել է հետաքրքիր գրառում, որը հավաքել է 56 հազար հավանում և 23 հազար օգտատիրոջ տարածում, գրում է Life-ը: Քոլը ընդամենը 2 լուսանկար է հրապարակել, որոնցով կարողացել է մարդկանց մտածելու հնարավորություն տալ: Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում մեքենաների լույսերը երևում են աղոտ, իսկ […]

̰
ABBA երաժշտական խումբը կվերամիավորվի

00:54 05.04.2019

20-րդ դարի վերջերին մեծ ճանաչում վայելող ABBA երաժշտական խումբն առաջիկայում կարող է վերամիավորվել ու նոր ստեղծագործությամբ հանդես գալ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս լուրն առաջին անգամ հայտնել է խմբի անդամ Բյորն Ուլվեուսը ՝ հայտարարելով, որ երգը կարող է թողարկվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Ավելի վաղ խմբի անդամները համատեղ հայտարարել էին վերամիավորման […]

̰
Դելֆինները կանգնած են վերացման վտանգի առաջ. հետազոտություն

00:52 05.04.2019

Դելֆինները ներկայումս կանգնած են վերացման վտանգի առաջ: Այս մասին հայտարարել են Ցյուրիխի գիտնականները՝ Ավստրալիայի ջրերում կատարած ուսումնասիրություններից հետո, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ նման վտանգի առաջ դելֆինները կարող են կանգնել Երկիր մոլորակի գլոբալ տաքացման հետևանքով: Ավստրալիայի «Շառք» (անգլերենից՝ շնաձուկ- խմբ.) անվանումը կրող նեղուցում կատարված հետազոտության արդյունքում պարզել է, որ 2011 թվականի անոմալ […]

̰
LEGO-ն նոր կոնստրուկտորների միջոցով երեխաներին ծրագրավորում կսովորեցնի

00:47 05.04.2019

LEGO ընկերությունը նոր հավաքածու է թողարկել: Այն կոչվում է Spike Prime և ստեղծվել է դպրոցականներին ռոբոտաշինություն և ծրագրավորում սովորեցնելու համար: Նոր կոնստրուկտորը բաղկացած է ավելի քան 500 մասնիկներից: Դրանք հնարավոր կլինի օգտագործել հավելվածների միջոցով: Սովորականից բացի` կան նաև շարժիչներով ու էլեկտրոնային մասնիկներ: Նոր կոնստրուկտորի արժեքը 330 դոլար է: Բայց այն դեռ չի վաճառվում: Առաջին առաքումները […]

̰
Կապանի բնակիչը գուլպաների մեջ թմրանյութ է անցկացրել ՀՀ պետական սահմանով

00:44 05.04.2019

Օրերս ոստիկանության ու պետական այլ կառույցների փոխգործակցության արդունքում հաջողվել է կանխել Հայաստան ապօրինի թմրամիջոցներ ներկրելու հերթական փորձը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության «Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության», Սյունիքի մարզային վարչության Մեղրիի և Կապանի բաժինների ծառայողները Մեղրիի սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ […]

̰
ԱՄՆ-ում մոր մահից հետո կորած տղան 7 տարի անց գտնվել է

00:35 05.04.2019

2011 թվականին այս տխուր և առեղծվածային պատմությունը ցնցեց Ամերիկան: Էմի Ֆրայ Պիտցենը իր 6-ամյա որդու`  Թիմատիի հետ մեկնել էր ճամփորդության:  Մի քանի օրից Էմիի մարմինը հայտնաբերվեց Իլինոյսի հյուրանոցներից մեկում, իսկ տղան չկար: Փոխարենը Էմիի մոտ գրություն հայտնաբերվեց՝ Թիմատիի մասին հոգ կտանեն բարի մարդիկ, բայց նրան էլ չեն գտնի: Ավելի ուշ պարզվել էր, որ Էմմին լուրջ […]

̰
Լիպեցկում թոշակառու տատիկը դանակի 23 հարվածով սպանել է իր փեսային

00:28 05.04.2019

Լիպեցկում թոշակառու տատիկը դանակի 23 հարվածով սպանել է իր փեսային: Ըստ նախնական տվյալների` թոշակառու կինը փորձել է պաշտպանել իր աղջկան, որին դանակով հարվածել էր փեսան: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, սակայն, տղամարդը մահացել է: Նրա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: 47-ամյա տղամարդու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության՝ ամուսինների միջև երեկոյան վեճ է […]

̰
Tesla-ի վաճառքի ծավալները նվազել են

00:24 05.04.2019

Հանրահայտ Tesla ընկերությունը 2019 թվականի առաջին եռամսյակում 3 անգամ քիչ մեքենա է վաճառել՝ համեմատած 2018 թվականի վերջին եռամսյակի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ այս ամիսներին ընկերությանը հաջողվել է թողարկած 77 100 մեքենաների միայն 31 տոկոսը վաճառել: Դա մոտ 360-400 հազար մեքենա է կազմում: Որպես պատճառ՝ նշվում են գնորդներին մեքենաների առաքման […]

̰
Ոչխարաբուծությունը անասնապահության ամենահեռանկարային ճյուղն է․ գյուղնախարարի տեղակալը՝ Շիրակի մարզի ֆերմերներին

00:21 05.04.2019

Գյուղոլորտում դիզվառելանյութի, սերմացուի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերին ուղղելու փոխարեն, գյուղոլորտին հատկացված գումարները կծախսվեն ոչխարաբուծության, տավարաբուծության և անասնապահական այլ ճյուղերի զարգացման նպատակին։ Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Շիրակի մարզի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ։ Վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզում կովերի թիվը շատ է պակասել։ Փոխնախարարը նշել է, որ պետությունը սուբսիդավորելու է տոհմային տավարաբուծական ծրագրերը, […]

̰
Ձյուն, ձմեռ, ձնծաղիկ ու արագիլ․ անոմալ բնապատկերներ Հայաստանի հյուսիսից

00:16 05.04.2019

Չնայած արդեն ապրիլ ամիսն է, բայց Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրում ՝ Ամասիայի տարածաշրջանի Գարնառիճ գյուղում, դեռ ձյուն է ու ձմեռ: Բայց արագիլներն արդեն վերադարձել են իրենց բներ: Ի դեպ, սա Հայաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ կարելի է հանդիպել նաև Կարմիր գրքում գրանցված սև արագիլների: Իսկ ձյան շերտից ազատված որոշ հատվածներում էլ կարելի է տեսնել գարնանային առաջին […]

̰
Մամեդյարովը պատասխանել է նույն ինքնաթիռով թռչող հայ լրագրողի հարցերին

00:16 05.04.2019

Բարսելոնա-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հայերը զրույցի են բռնվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։  Թամարա Սարյանը նրան հարցրել է, թե ինչու է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս: Զրույցի տեսագրությունը հրապարակել է asekose.am կայքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուկրաինացին փորձել է պայթեցնել մեքենան, բայց ինքն է պայթել

00:09 05.04.2019

Կիևում մեքենայի պայթեցման կադրերը հայտնվել են համացանցում: Երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և փորձել է պայթուցիկ տեղադրել, սակայն սարքը պայթել է ժամանակից շուտ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ պայթեցված մեքենան պատկանում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի աշխատակցի:

̰
Երիտասարդությունը կապ ունի ոչ թե տարիքի, այլ հոգու կեցվածքի, մարդու վիճակի հետ․ «Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ նախագահի հետ

23:57 04.04.2019

Հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է ունեցել։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Ձեզ համար գոյություն ունի՞ արդյոք սահմանագիծ «Հին Հայաստանի» և «Նոր Հայաստանի» միջև, Արմեն Սարգսյանը պատասխանել է․ «Եթե ուզում եք՝ Հայաստանը նկարագրելու համար մեկ բառ ընտրեմ, հավանաբար, ավելի կնախընտրեմ ընտրել «Երիտասարդ Հայաստանը»։ Արմեն Սարգսյանի խոսքերով՝ երիտասարդությունը կապ ունի ոչ թե տարիքի, այլ […]

̰
Գարնան կեսին մեկ մետր ձյուն ու խստաշունչ ձմեռ Ամասիայի տարածաշրջանում

23:40 04.04.2019

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Արփի Լճի հարակից բնակավայրերում ձմեռը շարունակվում է: Հյուսիսային բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մինչև մեկ մետրի: Արփիի տարածաշրջանում ձմռան տևողությունը 6-7 ամիս է, գարուն գրեթե չեն տեսնում, ինչպես գյուղացիներն են  կատակով նշում՝ մինչև ձյունը հալվում է, միանգամից սկսվում է ամառն ու խոտհունձը: Բարձր լեռնային բնակավայրերում եղանակային կտրուկ փոփոխությունները […]

̰
Գյուլագարակի անտառպետության տարածքում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվեց

23:32 04.04.2019

2018 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական […]

̰
Պորոշենկոն «սև փիարի հանճարին» է վարձել. Սաակաշվիլի

23:17 04.04.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն վարձել է սև փիարի ամենահայտնի դեմքերից մեկին՝ Մոշե Քլյուգհաֆթին:  Ըստ Սաակաշվիլիի՝ հենց նրա միջոցով Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլում նպատակ ունի հաղթել Վլադիմիր Զելենսկուն: «Նա գործում է շատ կեղտոտ և շատ դաժան է: Նրա ամբողջ ստրատեգիան հակառակորդին սևացնելն է: Ինքը` Մոշեն, Իսրայելի քաղաքացի է, սակայն նրա […]

̰
Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

23:05 04.04.2019

Նշանակալի օր՝ թե՛ Հայաստան-Եվրամիություն, և թե՛ Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Այս մասին գրառում է կատարվել Երևանում Գերմանիսյի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։ Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական […]

̰
Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավը միջազգային տիեզերակայան է հասել ռեկորդային ժամանակահատվածում

23:03 04.04.2019

Տիեզերք հասնելու նոր տեխնոլոգիան հնարավորություն կընձեռի իրականացնել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև զբոսաշրջային թռիչքներ:

̰
«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ «Հրապարակ»

22:56 04.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։ Կարելի է ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ, մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկա»-ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» […]

̰
Արտակ Զեյնալյանը և ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության զարգացման հարցում

22:47 04.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության […]

̰
«Իմ անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»․ Փաշինյան

22:38 04.04.2019

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- այս […]

̰ ̰
Շուտով տեղի կունենա սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը

22:27 04.04.2019

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվում է սանավիացիայի ծառայությունը: Այսուհետ հեռավոր շրջաններից անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդն ուղղաթիռով անվճար կտեղափոխվի մայրաքաղաք՝ նեղ մասնագիտացված բուժհաստատություն: Նախարարության հետ համագործակցող «Էրեբունի» բժշկական կենտրոնը ուղղաթիռի համար հատուկ հրապարակ է հատկացրել, նաև նախապատրաստել է բուժանձնակազմը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին․ Փաշինյան

22:20 04.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն […]

̰
«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը նախագահ Արմեն Սարգսյանի հետ

22:10 04.04.2019

Հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է ունեցել։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, իսկ ամբողջական տարբերակը կարող եք դիտել այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի և «Շանթնյուզ»-ի եթերում։  

̰
Հորիզոն 22.00

22:00 04.04.2019

̰
Ո՞վ է ավտոգազի թանկացման պատճառը և ո՞ւմ ծնոտին է վարչապետը հարված հասցնելու

21:53 04.04.2019

Կառավարության փետրվարի 15-ի նիստում հավանության արժանացած Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծով ապրիլից Հայաստանի ավտոգազալցակայաններում գազը պետք է վաճառվի քաշով, ինչը պետք է որ նվազեցնի մեքենաների թերի լիցքավորման ռիսկը։ Ապրիլի 1-ից, սակայն, վարորդները դժգոհության ալիք են բարձրացրել, թե տարբեր լցակայաններում գազի լիցքավորման համար ավելի շատ փող են ուզում, քան նախկինում: Խնդրի հետքերով SHANTNEWS.am-ը գնացել է ոչ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:41 04.04.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Մարիա Զախարովան պատասխանել է Դավիթ Տոնոյանի հնչեցրած հայտարարության մասին հարցին

21:34 04.04.2019

ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: «Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում […]

̰
BACK_TO_TOP