19:20 02.04.2019
Այսօր ԵԿՄ վարչության արտահերթ նիստից հետո վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը խոսել է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն Սասուն Միքայելյանն է, արդյո՞ք չկան այլ թեկնածուներ: «ՀԿ-ում արժանի շատ մարդիկ կարող են լինել, բայց երբ քննարկվում ու մեկին են որոշում, մնացածներն արդեն դուրս են մնում»,- ասել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ինքը՝ […]
19:17 02.04.2019
Ուկրաինան «Պատ» նախագծի շրջանակում սկսել է ակտիվորեն ամրացնել ՌԴ-ի հետ սահմանը, հայտնում է RT-ն: «ՌԴ-Ուկրաինա սահմանին սկսվել են ամրացման ակտիվ աշխատանքներ»,- ասված է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներ են սկսվել Լուգանսկի մարզում, որտեղ կատարվում է հակատրանսպորտային խրամատների և արգելափակոցների տեղադրում: Դրանից բացի՝ շարունակվում է սահմանը տեսաձայնագրման և վերահսկման սարքերով համալրելու գործընթացը: Փետրվար ամսվա […]
19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
19:02 02.04.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյզի Ուիլյամսը Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ խոսել է իր հերոսուհու հետ սերիալում տեղի ունեցած կարևոր դեպքերի մասին: Այնուհետև Ջիմմի Ֆելլոնը խնդրել է շատ փոքրիկ հատված պատմել գալիք եթերաշրջանից: Դերասանուհին փորձել է շրջանցել հարցը, բայց միամտորեն հայտնել է, որ վերջին եթերաշրջանի երկրորդ էպիզոդում Արիա Սթարքը մահանում է: Այդ […]
18:58 02.04.2019
Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ: Վերոնշյալ անձը և […]
18:44 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները: Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ […]
18:42 02.04.2019
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ 1992 թվականից հետո որևէ անգամ չեն համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ «Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ երեք տարի առաջ տեղի ունեցածն աշխարհին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող […]
18:40 02.04.2019
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որոշում է կայացրել բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլի 39 համայնքներում։ ԱԶԿ-ի պնդմամբ` ընտրությունները Ստամբուլում անցել են ընտրախախտումներով, հայտնում է Ermenihaber-ը: ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Բացի ԱԶԿ-ից ընտրությունների արդյունքները Իգդիր նահանգում բողոքարկելու է նաև «Ազգայնական […]
18:37 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` 2019 թվականի հոկտեմբերին: «Կես տարի ժամանակը (մինչ խորհրդարանի ընտրությունները) մենք չենք կորցնի, մենք կօգնենք […]
18:33 02.04.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում «Հայոց պատմության ամիս» է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Որոշումն ընդունել է շրջխորհուրդը. այն միտված է Լոս Անջելեսի բնակիչների՝ Հայաստանի ու հայ ժողովրդի մշակույթի, պատմության մասին գիտելիքների, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: «Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով հայերն ապրում են Լոս Անջելեսում: Այս ամիս մենք հիանալի հնարավորություն ունենք հայ ժողովրդի […]
18:31 02.04.2019
Այսօր՝ ապրիլի 2-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում կայացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Նրան հրաժեշտ տալու էին եկել ականավոր պետական ու քաղաքական գործիչներ: Ռուբեն Թովմասյանը եղել է Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ, եղել է Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 2 տարի զբաղեցրել է ՀՀ […]
18:25 02.04.2019
Թուրքիայի քրդաբնակ Մուշ նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով և «սադրիչ» գործողություններից խուսափելու համար։ Նշենք, որ Մուշ նահանգում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-ԱԶԿ) մարտի 31-ին տեղի կայացած ՏԻՄ ընտրություններում պարտություն էր կրել՝ […]
18:21 02.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության […]
18:18 02.04.2019
«Սալոմե Զուրաբիշվիլին գտնում է, որ Ժնևյան ձևաչափն այլընտրանք չունի: Վերջին տարիներին այն ստացել է տեխնիկական բնույթ, և անհրաժեշտ է վարել քաղաքական երկխոսություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Խատիա Մոիսծրափիշվիլին: «Վրաստանի նախագահը հայտարարում է, որ մենք պետք է օգտագործենք բոլոր առկա ձևաչափերը, բոլոր միջազգային տրիբունաները: Նախագահը միշտ հայտարարում է, որ մենք պետք է դիմենք միջազգային […]
18:10 02.04.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Մոտ մեկ ժամ տևած դռնփակ նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որ ժամանակ կընտրվի նոր վարչություն և միության նոր նախագահ: Ի դեպ, Սասուն Միքայելյանը ԵԿՄ միակ թեկնածուն է, […]
18:02 02.04.2019
Այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Մոտ մեկ ժամ տևած դռնփակ նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որ ժամանակ կընտրվի նոր վարչություն և միության նոր նախագահ: Ի դեպ, Սասուն Միքայելյանը ԵԿՄ միակ թեկնածուն է, իսկ նոր վարչությունը ունենալու է […]
17:59 02.04.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերջինիս և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիեննայում անցկացված հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը։ Արտահայտվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]
17:56 02.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու […]
17:46 02.04.2019
ՀՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքէջում տեղեկացնում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքներն արդեն վերսկսվել են: «Կրկին հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14։30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական […]
17:39 02.04.2019
Մեծ Բրիտանիան Brexit-ի պատճառով արդեն իսկ կորցրել է 100 միլիարդ եվրո: Golman Sacks-ի վերլուծաբանների կարծիքով` Մեծ Բրիտանիայի գանձապետարանը երկրի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նշանակումից առ այսօր շաբաթվա կտրվածքով կորցնում է 700 միլիոն: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները գերազանցում են 101 մլրդ եվրոն: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ դարձյալ մերժել է Brexit-ի այլընտրանքային ծրագիրը: Մեծ […]
17:32 02.04.2019
Սանկտ Պետերբուրգում` Ալեքսանդր Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիայի տարածքում, պայթյուն է որոտացել: Տուժել է 4 կուրսանտ: Ակադեմիայից տարհանել են բոլոր մարդկանց: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է վարչական շենքում: Իսկ ավելի ուշ լրատվամիջոցներում տարածվեց երկրորդ պայթյունի մասին լուրը: Այն տեղի է ունեցել Պուշկին քաղաքի գյուղատնտեսական ակադեմիայում, տուժել է 1 մարդ: Դեպքերի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում […]
17:29 02.04.2019
Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ: «Ապրիլի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:27 02.04.2019
Հեղեղների վտանգն Իրանի կառավարությանը ստիպել է տարհանում կազմակերպել երկրի հարավարևմտյան Խուզեստան նահանգի 70 գյուղերում։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Մինչ այս, Իրանում արդեն մոտ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Մարտի 19-ից Իրանում սկսված ու վերջին 10 տարիների համար աննախադեպ հորդառատ անձրևների պատճառով երկրի 31 նահանգներից 26-ում արդեն հեղեղներ են եղել, […]
17:26 02.04.2019
Այսօր ԵԿՄ վարչության նիստից հետո միության նախագահի միակ թեկնածու Սասուն Միքայելյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է, հակառակն է արվելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: «Էսօրվա երկրապահի դերակատարությամբ, հետագա երկրապահի դերի բարձրացմամբ, պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանցով և Քառօրյա պատերազմի մասնակիցով պետք է համալրվի Երկրապահը: […]
17:23 02.04.2019
Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք են մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսների […]
17:19 02.04.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպանել են, այնուհետև սպանությունը վերաորակավորվել է ինքնասպանություն: Հանձնաժողովի […]
17:18 02.04.2019
ԵԿՄ վարչության այսօրվա նիստից հետո միության միակ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանին լրագրողները հիշեցրել են այն կարծիքների մասին, որ ԵԿՄ-ին գոյատևման համար իշխանական հովանավորչություն է անհրաժեշտ: «Երկրապահը երբեք չի դառնա իշխանության հովանի: Էսօրվա իշխանությունը ժողովրդի ձայնով դարձել է իշխանություն և ծառայելու է ժողովրդին: Երկրապահի առաքելությունն է պաշտպանել հայ ժողովրդին, էսօր մենք իրար չենք խանգարի: Ինչ վերաբերում […]
17:13 02.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի մասին: «Ապրիլի 1-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` Chevrolet Cruze մակնիշի և Mercedes Sprinter 311 CDI մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Mercedes Sprinter միկրոավտոբուսում եղել է […]