17:10 02.04.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել ի հիշատակ 2016-ի ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններում զոհվածների. «Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։ […]
17:10 02.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր: Մոտ մեկ ժամ տևած նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն ու միության նոր նախագահ: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն է: […]
17:06 02.04.2019
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Ուկրաինայի կեղծ վարորդական իրավունքներ պատրաստելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են երկու անձի: Այդ մասին հաղորդել է գործակալության կայքէջը: Հետաքննությունը պարզել է, որ խարդախությամբ զբաղվող խմբի՝ վարորդական իրավունքներ վաճառել հասույթը կազմել է 600 դոլար: Հանցագործների ձերբակալման մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Քրեական գործը հարուցվել է «կեղծված […]
17:05 02.04.2019
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:03 02.04.2019
Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքերով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է […]
17:02 02.04.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր, բայց նախագահի միակ թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելուն: Լրագրողների այն նկատառմանը, թե ասվում է, որ դա քաղաքական նպատակներ է հետապնդում, ԵԿՄ նախագահի թեկնածուն այսպես է արձագանքել. […]
17:01 02.04.2019
Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ […]
16:56 02.04.2019
Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համարում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր լինել Վրաստանի 21-րդ դարի կարևորագույն անձը, սակայն կորցրեց գլուխը իշխանության մեջ եղած ժամանակ ու բազմաթիվ բացթողումներ թույլ տվեց։ Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով այն թեմային, որ Սաակաշվիլիի սկսած բարեփոխումները Վրաստանում իրականացվում են մինչև հիմա, և այս տեսանկյունից նախկին նախագահը շատ […]
16:54 02.04.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավատում է, որ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր սպասելիքները կարդարացնի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նազարբաևն իր լիազորությունները վայր էր դրել մարտի 20-ին: Իշխանության գլուխ է եկել Տոկաևը, որը մինչ այդ եղել է գերագույն պալատի անդամ: Նախագահի լիազորությունները կավարտվեն 2020 թվականին: «Գիտեք, ես վերջերս որոշում ընդունեցի տեղափոխվել այլ աշխատանքի […]
16:52 02.04.2019
Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև ՀՀԿ անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան զոհերի հիշատակին, խոսել հերոսների կատարած սխրանքների մասին, լրագրողների հետ զրույցներում հանրապետականները կոչ են արել այս օրը զերծ պահել քաղաքական շահարկումներից: «Եռաբլուր» պանթեոնում են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Մենուա Հարությունյանը, […]
16:49 02.04.2019
Ուկրաինայում եկել է փոփոխությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Գեորգի Վաշաձեն։ Խոսելով երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ նա սլաքներն ուղղել է Պորոշենկոյի թիմի կողմը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցել են շոումեն Վլադիմիր Զելենսկին (30 տոկոս) և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16 տոկոս)։ Զելենսկին ընկալվում է որպես նոր, […]
16:43 02.04.2019
2016 թվականի Ապրիլյան պատերազմը 90-ականների Արցախյան ազատամարտից հետո առաջին լայնածավալ մարտական գործողությունն էր արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իսկ դիրքերում կռվողները հենց 90-ականների սերունդն էր: 18-20 տարեկան զինվորներն Արցախյան ազատամարտով անցածների զավակներն էին, թոռները: Ու հիմա ունենք հերոսների երկու սերունդ, որոնց կյանքի գինն այսօր Արցախի սահմանին տիրող հարաբերական հանգստությունն է: Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներում այդ օրերի մղձավանջի […]
16:29 02.04.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը՝ տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում ապրիլի 2-ին նախաձեռնվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության մարտահրավերները և հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է հիմնադրամի հետ արդեն իրականացվող […]
16:26 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի […]
16:26 02.04.2019
Այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր: Մոտ մեկ ժամ տևած նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն ու միության նոր նախագահ: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն է: SHANTNEWS.am-ին այն հարցին, թե […]
16:12 02.04.2019
Փոքրիկ Մերուժանը ծնվել է Արցախում, 2016 թվականին`Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Թալիշի դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդին է: Փոքրիկն այլ անուն էր ունենալու, որոշել էին` Նարեկ կամ Դավիթ էին անվանակոչելու, որից երջանկացած էր Մերուժանը: Բայց քրոջ ու զինվորական փեսայի համար ամեն ինչ փոխվեց ավագ լեյտենանտի զոհվելուց հետո: «Մերուժանը ծնվել է Արցախում, որ […]
16:07 02.04.2019
Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը թիմի գործունեությունն ամփոփել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում: – Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Եվրոպայի մինչև 19 տ. առաջնությունից: – Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում […]
16:06 02.04.2019
Նարինե Կիրակոսյանը՝ Ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի մայրը, մի անիրականալի երազանք ունի` գոնե մեկ անգամ կրծքին սեղմել թանկագին որդուն, որը 3 տարի առաջ զոհվեց: «Սասունը միշտ ինձ հետ է, միշտ, 3 տարի է անցել, բայց կարծես երեկ լիներ, ժամանակը մեզ համար կանգ է առել 2016թ. ապրիլին: Ուղղակի շատ, շատ խոր ցավ եմ զգում ու […]
15:55 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունեցել իր ազգանվանակցի՝ Յուրի Տիմոշենկոյի մասնակցության գործոնը: Այդուհանդերձ, Տիմոշենկոն նաև ասել է, որ չի դիմի դատարան նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ դեռ քարոզարշավի սկզբում Յուլյա Տիմոշենկոն դիմել […]
15:53 02.04.2019
Հայաստանի հավաքականի և հոլանդական «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել «Հերակլես»-ի դեմ առաջիկա խաղի հայտացուցակում: «Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ և այդ պատճառով չկա «Հերակլես»-ի դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա»-ի հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- ասել է «Վիլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի […]
15:50 02.04.2019
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և […]
15:49 02.04.2019
Բազմիցս խոսվել է այն մասին, որ գյուղերում երեխաներ կան, որոնք տան տնտեսական խնդիրները լուծելու համար դպրոց չեն գնում, որպեսզի աշխատեն: Արդյոք կա՞ վիճակագրություն, թե քանի նման երեխա կա, և ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: SHANTNEWS.am-ի հարցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հիմա տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով ստեղծում ենք համակարգ՝ նման […]
15:47 02.04.2019
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այս մասին այսօր Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ դա կարևոր էր բանակցությունների ներկա ձևաչափը պահպանելու համար։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտնել […]
15:45 02.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ […]
15:44 02.04.2019
Այսօր` Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան և այլք, մեկնել են Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ տարածած հաղորդագրությունից: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք […]
15:43 02.04.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական և մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժևորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների […]
15:40 02.04.2019
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
15:36 02.04.2019
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է որոշման նախագիծ, որը հեպատիտ C-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց իրավունք է տալիս երեխաների որդեգրել կամ խնամակալ դառնալ: Ներկայում ՌԴ «Ընտանեկան օրենսգրքի» 127 հոդվածը մի շարք հիվանդություններով տառապող անձանց արգելում է որդեգրել կամ խնամակալության տակ վերցնել երեխաներին: Այդ հիվանդությունների շարքում են տուբերկուլյոզը, 3-րդ և 4-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները, հոգեկան […]
15:33 02.04.2019
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով երկրի խոշորագույն բնակավայրերում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները: Շատերի համար անակնկալ էր հատկապես CHP քեմալական կուսակցության հաղթանակը նաև Ստամբուլում: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ այսպիսի արդյունքներ ոչ մի փորձագետ չէր կանխատեսում: Մանրամասները՝ տեսանյութում: