15:26 02.04.2019
Մի շարք գյուղերում կա ուսուցիչների պակաս: Այս մասին այսօր՝ կրթական ոլորտին առնչվող քննարկման ժամանակ, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք գյուղեր, որտեղ 90 տոկոսը հարևան քաղաքներից եկած ուսուցիչ է: Գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով: Օրինակ՝ գյուղ գիտեմ, որտեղ հացի ավտոյի վարորդի հետ խոսել են, որ ուսուցչի տանի, ճանապարհին իջեցնի, հետո ոտքով հասնի դպրոց: Ուսուցիչ հարս են […]
15:17 02.04.2019
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առիթով այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Իմ ուղին» ուսումնական սոցիալ-վերականգնողական կենտրոն, որտեղ այսօր 182 սան է հաճախում՝ 2-ից 30 տարեկան: Կենտրոնն իր աշխատանքը սկսել է դեռ 2006-ից, երբ աուտիզմով տառապող երեխաների ծնողները համախմբվել էին ու մասնավոր վարձակալած բնակարանում օգնում էին աուտիզմով տառապող երեխաներին: Տարբեր բարերարների ու […]
15:08 02.04.2019
Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Sports.kz կայքի լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել «Կայսար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և «Ժետիսու»-ի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: «Պավլադորյան խաղում այս ֆուտբոլիստն ամենաակտիվն էր: Տիգրանը սպառնում էր մրցակցի դարպասին, ինչպես նաև պահեր ստեղծում իր թիմակիցների համար, ովքեր միայն մեկը արդյունավետ օգտվեցին, ինչը, […]
14:55 02.04.2019
Այսօր կրթական ոլորտին վերաբերող քննարկում է տեղի ունեցել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտություն է տեսնում վերանայել 12-ամյա կրթությունը: «Եթե 9 տարում աշակերտը բան չի սովորել, այս ի՞նչ հրաշք պետք է լինի, որ նա 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: 9-ամյա կրթություն կա, և դրանից հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը, բայց գյուղում չկա 10-րդ […]
14:52 02.04.2019
Այսօր կայացավ Երկրապահ կամավորական միության վարչության փակ նիստ, որի ժամանակ հաստատվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում: Նիստում նաև որոշվեց, որ նոր վարչությունը կընտրվի փոքր կազմով՝ 184 հոգու փոխարեն 25 հոգի:
14:51 02.04.2019
Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսե» վերականգնողական կենտրոն: Նախագահի տիկինը շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների, նրանց ծնողների հետ ու կենտրոնում տարվող աշխատանքներին: Նունե Սարգսյանը […]
14:44 02.04.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգանք մատուցելու Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին ու ազատամարտիկներին։ Տոնոյանը առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ չէր այցելել պանթեոն, քանի որ նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից։
14:41 02.04.2019
Գոհար Աբրահամյանը, արցունքները զսպելով, պատմում է, որ վիշտը նույնն է, տարբերություն չկա, որ իր որդին՝ Արցախյան պատերազմում զոհված 32-ամյա Հրաչյա Մուրադյանը ժառանգներ է թողել, իր ցավը չի պակասել: «Որպես վիշտ տարբերություն չկա, թե երեխա չունի, բայց մխիթարանքը երեխաներն են, որ հոր գործը շարունակում են, տղան շատ փոքր է, բայց ամեն ինչ հասկանում, գիտակցում է, ասում […]
14:33 02.04.2019
Ֆրանսիական France Football ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը: Առաջին հորիզոնականում, ըստ 2018-ի տվյալների, հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա տարեկան եկամուտը կազմել է 130 մլն եվրո: Այս գումարի մեջ մտնում են նաև գովազդային գործակալությունների հետ կնքած պայմանագրերից ստացված ֆինանսական հոսքերը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեսսիի մրցակից, «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի […]
14:27 02.04.2019
Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը և ԲՀԿ այլ ներկայացուցիչներ քիչ առաջ այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների շիրիմներին։
14:26 02.04.2019
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ տարածած հաղորդագրությունից: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և […]
14:23 02.04.2019
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ’իվուարցի 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում:
14:20 02.04.2019
Ապրիլյան հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, ասում է՝ այնքան է Եռաբլուր այցելել, խոսել, արդեն կոփվել է, բայց դրանից չի պակասել կսկիծը, կարոտը, որ զգում է թոռան հանդեպ: «Ծնողները դրսում են, այս օրերին են գալիս, մեկ էլ ծննդյան օրը, տատին զբաղված, ամեն գալուց հետո ոչինչ էլ չի փոխվում, նույն հուզմունքը, ապրումները, զգացմունքները, անընդհատ ուղեղիդ մեջ […]
14:19 02.04.2019
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է ռեփեր Nipsey Hussle-ին սպանողի անունը: Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է օգնել գտնել կասկածյալին: «Կասկածյալը 29-ամյա Էրիկ Հոլդերն է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Nipsey Hussle-ին սպանել էին երեկ` իր խանութի մոտ:
14:18 02.04.2019
Ապրիլի 2-ին այսօրվա նման անձրևում էր, հիշում է Քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը, ով պատերազմի ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել, այսօր բավականաչափ վերականգնվել է: «Անձրև է գալիս, ամսի 2-ին նույնպես գալիս էր, դադարեց անձրևը, ու սկսեցին մարտը»: Պատմում է, թե ինչ վնասվածքներ է ստացել: Ապրիլի 4-ին ստացել է գանգուղեղային բեկորային վնասվածք, որի հետևանքով առաջացել է […]
14:14 02.04.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]
14:13 02.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության […]
14:08 02.04.2019
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և ԼՀԿ այլ անդամներ քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը։
14:05 02.04.2019
«Մտադի՞ր եք արդյոք ընդհանրապես ազատել Կոնստանտին Օրբելյանին նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և արդյո՞ք ունեք փոխարինող նրա համար»,- «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: «Ո՛չ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- պատասխանել է Ղարիբյանը: Ինչպես հայտնի է, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է […]
14:02 02.04.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: Ինչպես հաղորդում է News.am-ը, անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: ՀՀ ոստիկանության լրատվության […]
14:00 02.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]
13:59 02.04.2019
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է արվեստագետների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման մասին ու ամփոփել ստեղծված իրավիճակի քննարկման արդյունքում գրանցված արդյունքները: «Շատ շնորհակալ ենք, որ վարչապետն անմիջապես ընդունեց մեզ: Այսինքն` լսեց պահանջը: Այսինքն՝ դրանով ցույց տրվեց, […]
13:56 02.04.2019
Ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հարազատները, ովքեր այսօր այցելել են Եռաբլուր, ոչ միայն հիշում են, խնկարկում ու սգում կորուստը, այլև մի մեծ սփոփանք ունեն` նրանց կատարած հերոսության արժեքը: Գայանե Եղոյանը Արցախում զոհված Բենիամին Եղոյանի քույրն է, հիշում է այն սերն ու նվիրվածությունը, որն ուներ եղբայրը հայրենիքի հանդեպ, դա արտահայտվում էր հատկապես այն ճանապարհով, որով գնում էր […]
13:51 02.04.2019
Գերմանիան մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Յոթ տարում առաջին անգամ Գերմանիան ռոտացիոն կարգով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն ապրիլի 1-ի առավոտյան մեկնել է Նյու Յորք` ԱԽ նախագահի պաշտոնում փոխարինելու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին: Գերմանիան և Ֆրանսիան համաձայնել էին Անվտանգության խորհրդի նախագահության հերթական երկու ամիսներին «համատեղ […]
13:34 02.04.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մինչ հուշագրի ստորագրումը նշեց, որ այս հուշագրի նպատակներից է նաև հետաքրքրությունների մեկտեղումը և ընդհանուր դաշտ դուրս բերելը: Ըստ նրա՝ տնտեսագիտական համալսարանը, լինելով միակ պետական տնտեսագիտական համալսարանը, փորձելու է տնտեսական քաղաքականությանը մասնակից լինել: Նրա […]
13:33 02.04.2019
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը գազ է մատակարարում նաև Հայաստանին, վերջին 1 տարվա ընթացքում 9,3 անգամ ավելի շատ շահույթ է ստացել, քան նախորդ տարում։ 2018 թվականին ընկերության շահույթը եղել է 933 միլիարդ ռուբլի (14,2 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնում է ռուսական RBC-ն։ Ընդ որում՝ ընկերության շրջանառությունը նույն հեղափոխական տեմպերով չի փոխվել․ 2018-ին այն կազմել է 5,1 […]
13:33 02.04.2019
2016 թվականին թշնամին նորից ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ, ու մեր հերոսների շնորհիվ կարողացանք պաշտպանել մեր հայրենիքը։ Ապրիլյան պատերազմի մեկնարկից 3 տարի անց Եռաբլուր այցի ժամանակ այս խոսքերով բնութագրեց գործողությունները ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Եվ դա մեկ անգամ ևս մեր պետությանը, հայ ժողովրդին զգոնության կոչ էր, որ պետք է ուշադիր լինենք մեր սահմանների նկատմամբ»,- […]
13:22 02.04.2019
Այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Եռաբլուր այցելող մարդկանց հոսքը չի դադարում: Զինվորականները, հասարակ քաղաքացիները, Քառօրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի հարազատները այցելում են պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Հիշեցնենք` երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, թեև մեծ կորուստների գնով, կարողացան […]
13:14 02.04.2019
Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` կանանց առաջնության մասնակիցների թվում էր Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձավ Յու […]