TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մամիկոնյանց փողոցում բախվել է 3 ավտոմեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին

11:31 13.02.2024

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Գայանե Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Սահակ Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, […]

̰
Թուրքիայի Անթալիա քաղաքում ջրհեղեղ է տեղի ունեցել

10:28 13.02.2024

Հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել թուրքական Անթալիա հանգստավայրում, մի շարք շրջանների ուսումնական հաստատարություններում դադարեցվել են դասերը, գրում է «Էկոնոմ» թերթը։ «Անթալիայի կենտրոնում երեկոյան սկսված անձրևն ուժգնացել է գիշերը։ Հորդառատ անձրևի պատճառով ճանապարհներին ջրափոսեր են գոյացել։ Քաղաքացիներն ու մեքենաները դժվարությամբ են շարժվել ճանապարհներին։ Գյուղական բնակավայրերում տներ և աշխատատեղեր են լցվել ջրով։ Որոշ թաղամասերում անձրևի պատճառով խաթարվել […]

̰
Երևանի Բագրևանդ թաղամասում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց

09:33 13.02.2024

Երեկ՝ փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր […]

̰
Եթովպիայում հանքի փլուզման հետևանքով ավելի քան 20 մարդ մնացել է փլատակներում

09:24 13.02.2024

Եթովպիայում կիսաթանկարժեք քարերի արդյունահանման հանքի փլուզման հետևանքով ավելի քան 20 մարդ մնացել է փլատակներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հանքի խորքում արգելափակված են հետախույզները, ովքեր այնտեղ էին գնացել քարեր փնտրելու: Հարակից բնակավայրերի բնակիչները փորձում են օգնել նրանց ու մաքրել փլատակները։ Սակայն նրանց համար շատ դժվար է գլուխ հանել ժայռի մեծ բեկորներից, մեջբերում է BBC-ն ականատես […]

̰
Հանրապետության հրապարակում բախվել են Honda-ն ու Opel-ը․ կա տուժած

23:51 12.02.2024

Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […]

̰

14:41 12.02.2024

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայում մոտ մեկ ժամում տեղի է ունեցել տասնմեկ երկրաշարժ։ 4,8 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 8:36-ին: Օջախը գտնվել է Կալիֆոռնիայի Էլ Սենտրո քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա, 18,9 կիլոմետր խորության վրա։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս տասը ցնցում։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ

14:35 12.02.2024

Փետրվարի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 115, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, դիակի հայտնաբերման, ձնահյուսի՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու՝ 5, մերկասառույցի` 9, ձնաբքի՝ 10, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 9, […]

̰
1 զոհ, 3 վիրավոր. վթար Այգավան գյուղում

13:37 12.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 50-ամյա ուղևոր Տիգրան Շիրինյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «ԲՄՎ»-ի ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաերթի ենթարկված  77-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

13:17 12.02.2024

Փետրվարի 11-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ փետրվարի 9-ին անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով բուժօգնության տեղափոխված 77-ամյա Սահակ Սահակյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

12:13 12.02.2024

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մոտ 4,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԳԱԱ սեյսմոլոգիայի ինստիտուտը։ «Երկրաշարժի օջախը գտնվել է Չինաստանում՝ Բեդել գյուղից 26 կմ հարավ-արևելք, Յշտիկ գյուղից 40 կմ հարավ-արևելք, Կարակոլ քաղաքից 136 կմ հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։  

̰
Ավտովթար Երևանում․ բախվել են Honda-ն ու Hyundai-ը․ կան վիրավորներ

11:48 12.02.2024

Փետրվարի 11-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է […]

̰
ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

08:22 12.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 21։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1986 թ.) և […]

̰
ՃՏՊ Եղբայրության փողոցում

08:10 12.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 22։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ․ Մ․) և «Honda Odyssey» […]

̰
Վրաերթ՝ Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

23:39 11.02.2024

Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Գյումրու շտապօգնության […]

̰
Դավիթաշենի զինկոմիսարիատի մոտ Mercedes-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել է. կան վիրավորներ

17:46 11.02.2024

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել հողաթմբերին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի գոտում։ Հայտնում է Shamshyan.com-ը: […]

̰
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կան տուժածներ

11:20 11.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ […]

̰
Խոշոր հրդեհ է բռնկվել Անթալիայի նավաշինարանում

23:54 10.02.2024

Խոշոր հրդեհը պատել է թուրքական Անթալիայի արևմուտքում գտնվող նավաշինարանը, հրդեհը մարում են տասը անձնակազմ, հայտնում է Antalya Hakkında-ն։ «Հրդեհը բռնկվել է ժամը 20.30-ին ազատ առևտրի գոտում՝ Կոնյաալտիի տարածքում՝ նավաշինարաններից մեկում», – հաղորդում է պորտալը: Հրդեհը մարում են առնվազն տասը հրշեջ բրիգադ, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

̰
Ուջանում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա 4 վիրավոր

22:20 10.02.2024

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Opel և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ»  բժշկական […]

̰
Կարելիայում հայտնաբերվել են լճի մեջ կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների դիերը

21:31 10.02.2024

Կարելիայում կործանված Մի-8 ուղղաթիռը բարձրացրել են Օնեգա լճի հատակից, գտնվել են անձնակազմի բոլոր երեք անդամների մարմինները, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։ ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով, փետրվարի 4-ին դադարեցրել է կապը Կարելիայում։ Փրկարարական վարչությունում պարզաբանել են, որ ինքնաթիռը կառավարել է փորձառու անձնակազմը՝ հազարավոր ժամ թռիչքի ժամանակով։ Ավելի ուշ պարզվել է, որ […]

̰
Գեղարքունիքի մարզում Volkswagen Passat-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

20:28 10.02.2024

Փետրվարի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մխիթար Վ․-ն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, հետադարձ կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]

̰
Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:10 10.02.2024

Ալթայի Հանրապետությունում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության կայքում։ «Երկրաշարժի ուժգնությունը 5.0 մագնիտուդ է, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 6.4»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է լեռնային տարածքում։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14:53 10.02.2024

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները: Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել […]

̰
Մեքենայում հրդեհ է բռնկվել. ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

14:44 10.02.2024

Փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել

14:35 10.02.2024

Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ: Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ […]

̰
Ուկրաինան հայտարարել է Խարկովում խոշոր հրդեհների մասին

12:33 10.02.2024

Խարկովում մի քանի խոշոր հրդեհներ են տեղի ունեցել քաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո, հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը Telegram ալիքում։ «Բռնկվել են մի քանի խոշոր հրդեհներ, որոնց մարման ուղղությամբ աշխատում են փրկարարները»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ գիշերը ուկրաինական Страна պարբերականը հայտնել էր Նիկոլաևի մարզի Օչակովում, Խարկովում և Օդեսայում օդային հարձակման հետևանքով պայթյունների մասին։

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում

11:08 10.02.2024

Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության […]

̰
Ամերիկյան Հավայի կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:22 10.02.2024

Ամերիկյան Հավայի կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 20.06-ին, օջախը գտնվել է Նաալեհուից հինգ կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ֆիլիպիններում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:27 10.02.2024

Մինդանաո կղզում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան ​​քաղաքից 39 կմ հարավ-արևելք, որտեղ ավելի քան 300 հազար մարդ է ապրում։ Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ԱՄՆ-ում բիզնես-ջեթ է կործանվել

08:51 10.02.2024

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Bombardier Challenger 604 բիզնես-ջեթ է կործանվել։Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բիզնես-ջեթը թռչում էր Օհայոյից, երբ կործանվել է Նեապոլ քաղաքի մոտ։ Ինքնաթիռը բախվել է մայրուղուն և բռնկվել: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վթարի վայրից վեր են բարձրանում սև ծխի սյուները: Վթարի վայր են ժամանել ոստիկանները։ Սպաները փակել են I-75-ի […]

̰
Խոշոր հրդեհ ռեստորանային համալիրում․ այրվել են 7 ձմեռային և 2 երկհարկանի բացօթյա տաղավարներ

08:19 10.02.2024

Փետրվարի 9-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել թիվ 9 և թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատներից, այնուհետև թիվ 5 և թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ խմբեր։նԺամանել են […]

̰
BACK_TO_TOP