18:45 20.02.2024
Փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati» […]
14:28 20.02.2024
Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել […]
11:29 20.02.2024
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ […]
10:07 20.02.2024
Ռուսաստանից ժամանած ալպինիստ Եվգենի Գլազունովն անհետացել է Ղրղզստանի Բատկեն շրջանի Լյայլյակ շրջանում գագաթ բարձրանալիս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի ալպինիզմի ֆեդերացիայում։ «Գլազունովը փետրվարի 12-ին սկսեց բարձրանալ Լյայլյակի շրջանի Ակսու լեռը: Փետրվարի 16-ին վատ եղանակի պատճառով նա շրջվեց և սկսեց բավականին արագ իջնել»,- ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից ռուսի հետ շփումն անհետացել […]
08:59 20.02.2024
Առնվազն 15 մարդ է զոհվել, 46-ը՝ վիրավորվել Մալիի կենտրոնում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը Facebook-ում հայտնել է աֆրիկյան երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Մոպտիից Բամակո մեկնող DIARRA Transports ավտոբուսը բախվել է հակառակ ուղղությամբ ընթացող 10 տոննա բեռնատարին։ Տուժածները հոսպիտալացվել են։
08:25 20.02.2024
Փետրվարի 19-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան և Առաքելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Ս., ծնված 1966 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. […]
23:35 19.02.2024
Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհից դեպի Խնձորուտ բնակավայր տանող հատվածի 14 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վայքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն […]
17:02 19.02.2024
Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ տեղի լրատվամիջոցների՝ ներկայում փլատակներից դուրս են բերվել տեղի 25 զոհված բնակիչների մարմիններ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նա նշել է, որ մարդիկ կարող են մնացած լինել տների փլվածքների տակ։ Ընդհանուր առմամբ, ավերվել է մոտավորապես 25 տուն, […]
15:51 19.02.2024
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Սոֆյա Խ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան վատոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:Օպերատիվորեն ժամանել […]
14:31 19.02.2024
Փետրվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 168-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, փլուզման, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, որոնողափրկարարական՝ 2, մերկասառույցի` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և […]
13:38 19.02.2024
Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ […]
13:16 19.02.2024
Փետրվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107» վարորդը՝ 47-ամյա Վահագն Զաքարյանը, և ուղևորը՝ 37-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել են, իսկ «Շկոդայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:09 19.02.2024
2023 թ. նոյեմբերի 9-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Պորշ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1965 թ. ծնված Ռոբերտ Ասադուրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:52 19.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շորթման՝ 3-ական, վստահված […]
11:56 19.02.2024
Առնվազն 25 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում սողանքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Etilaatroz թերթը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։ Նրա խոսքով, փլատակներից դուրս են բերվել 25 զոհված տեղի բնակիչների մարմինները, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նա նշել է, որ էլի մարդիկ կարող են մնացած լինել տների փլատակներում։ Ընդհանուր առմամբ ավերվել է […]
11:15 19.02.2024
Եկատերինբուրգում 20-րդ հարկից ընկած կինն իրեն ավելի լավ է զգում. այս մասին հայտնում է URA.RU-ն՝ թիվ 36 հիվանդանոցի մամուլի ծառայությանը հղումով։ Ըստ մասնագետների՝ հիվանդը վերակենդանացումից տեղափոխվում է ընդհանուր բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս կնոջը հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից ու […]
10:51 19.02.2024
Սանկտ Պետերբուրգում Լոնդոն Պարկ բնակելի համալիրի մուտքի մոտ հինգ տարեկան հաշմանդամ երեխայի են գտել, ով մերկ է եղել։ Պարզվել է, որ նա այնտեղ է հայտնվել հարբած դայակի հսկողության բացակայության պատճառով, գրում է 78.ru-ն։ Տղային մուտքի մոտ հայտնաբերել են տեղի բնակիչները։ Նրանք փորձել են գտնել նրա բնակարանը։ Արդյունքում երեխան տարվել է ոստիկանություն։ Ամուսինները խնամակալության մարմինների միջոցով […]
23:37 18.02.2024
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Նա նշել է, որ երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը. վիճակները գնահատվում է բավարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության […]
23:05 18.02.2024
Այսօր՝ ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի […]
20:00 18.02.2024
Աֆղանստանի հյուսիսում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մազարի Շարիֆ քաղաքից 22 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 303 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
19:47 18.02.2024
Փետրվարի 18-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
18:03 18.02.2024
Լենինգրադի մարզում չորսամյա աղջիկն ընկել է Կուդրովոյի բարձրահարկ շենքի պատուհանից, երեխային չի հաջողվել փրկել. այս մասին հայտնում է 78.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Կուդրովոյի բարձրահարկ շենքերից մեկում՝ Ստրոյտելի պողոտայում։ Չորսամյա աղջիկը տանը գտնվել է ծնողների հետ և մեծահասակների հսկողության բացակայության պատճառով ընկել է 20-րդ հարկի բնակարանի պատուհանից։ Ըստ ականատեսների՝ երեխան կրել է բաճկոն և ռետինե […]
17:28 18.02.2024
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ցնցվում է. գրանցվել է 3,2 մագնիտուդով երկրաշարժ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղական ժամանակով ժամը 12:30-ին Կասպից ծովում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
16:28 18.02.2024
Կրասնոյարսկի ջրամբարում այրվել է ձկնորսական վրանը, որում երկու տղամարդ է եղել: Նրանցից մեկին չի հաջողվել փրկել։ Այս մասին տարածաշրջանային փրկարար ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոյարսկի ջրամբարի Լեբյաժյե գյուղի մոտ, մի տղամարդ զանգահարել է շտապօգնություն և հայտնել ձկնորսական վրանում բռնկված հրդեհի մասին։ Ձկնորսը չի կարողացել նշել իր գտնվելու վայրը, Կրասնոտուրանսկի […]
16:16 18.02.2024
Փետրվարի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկանները պարզել […]
15:51 18.02.2024
Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է գյուղատնտեսության 15 աշխատակից։ Այս մասին հայտնում է Ekonomım հրատարակությունը։ «Ադանայի կենտրոնական Յուրեգիր թաղամասում գյուղատնտեսության աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 15 մարդ։ Վթարի վայր են ուղարկվել ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բոլոր տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
15:09 18.02.2024
Վանկուվերից Տորոնտո թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վինիպեգի օդանավակայանում՝ ինքնաթիռում անկարգությունների պատճառով, հայտնում է CBC-ն։ Թռիչքի ժամանակ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երիտասարդի մասին հաղորդում է ստացվել 0West Jet ավիաընկերության օդանավի կապիտանի կողմից: 18-ամյա տղան վայրէջքից կես ժամ առաջ փորձել է բացել օդանավի դուռը, երիտասարդին մինչև վայրէջք զսպել են ինքնաթիռի ուղևորներն ու բորտուղեկցորդուհիները։ «Մեր […]
13:53 18.02.2024
Տեղական ժամանակով ժամը 12:30-ին Կասպից ծովում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակակությանը` հղում անելով երկրի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
13:40 18.02.2024
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է Հայան քաղաքի (արևելյան Ցզյանսու նահանգ) Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հրապարակած հաղորդագրության մեջ։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գիշերը Նանտոնգի տնտեսական զարգացման գոտում՝ ալյումինե ձողերի արտադրության գործարանում։ Մինչ օրս հաստատվել է երեք մարդու մահը, ևս երկու մարդ դեռ […]
13:09 18.02.2024
Alrosa ավիաընկերության ինքնաթիռը Նովոսիբիրսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է օդանավակայանի մեքենային. դրա հետևանքով վնասվել են թևերը։ Այս մասին հայտնում է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։ Փետրվարի 17-ին, մոտավորապես ժամը 19:00-ին Ա.Ի.Պոկրիշկինի անվան Նովոսիբիրսկի օդանավակայանում Alrosa ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Միրնի (Յակուտիա) – Նովոսիբիրսկ երթուղով, վնասվել է: Հստակեցվում է, որ օդանավը հանվել է ծառայությունից՝ մինչև […]