TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանի քարի վերամշակման արտադրամասում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է դի

08:08 10.02.2024

Փետրվարի 9-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հ. […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը տղամարդու դի է հայտնաբերել

19:26 09.02.2024

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները դժվարամատչելի վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն […]

̰

18:17 09.02.2024

Իտալիայի հյուսիսում գտնվող Պարմայում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13.06-ին ՝ Պարմա քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 192 հազար մարդ: Երկրաշարժի օջախը 21 կիլոմետր խորության վրա է: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների […]

̰
Ավտոմեքենան բախվել է ծառին. կա զոհ և տուժած

13:34 09.02.2024

Փետրվարի 9-ին, ժամը 08։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

̰
Մեկ օրում տեղի է ունեցել 8 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 09.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի […]

̰
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է

11:52 09.02.2024

Փետրվարի 8-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի և Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա Իզաբելա Բեգինյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]

̰
Կասպից ծովում` Ադրբեջանից արևելք,  տեղի է ունեցել երկրաշարժ

10:29 09.02.2024

Ժամը 05:49-ին Կասպից ծովում` Ադրբեջանի Գալա ավանի կայարանից 145 կմ դեպի արեւելք երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի եղել է 3,9 մագնիտուդի, ցնցումների խորությունը՝ 62 կմ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից։

̰
Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում գտնվող սպորտային համալիրում

09:25 09.02.2024

Փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային […]

̰
Աբովյանի կամրջի տակ այրվել է ավտոմեքենա

22:07 08.02.2024

Փետրվարի 8-ին, ժամը 20։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել է «Mercedes-Benz» […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է

19:14 08.02.2024

Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» […]

̰
Վարագավան գյուղում այրվել է խոտածածկույթ և խաղողի այգի

16:11 08.02.2024

Փետրվարի 8-ին՝ ժամը 13։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գայլի […]

̰
Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

13:14 08.02.2024

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում այսօր առավոտյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել, հաղորդում է երկրի օդերևութաբանական ծառայությունը։ «Այսօր առավոտյան ժամը 5.30-ին ուժեղ սեյսմիկ ակտիվություն է սկսվել Սիլինգարֆել լեռից հյուսիս-արևելք: Մոտ 30 րոպե անց այդ վայրում հրաբխի ժայթքում է սկսվել»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ: Առափնյա պահպանության կողմից արված լուսանկարների հիման վրա ժայթքումը տեղի է ունենում նույն վայրում, […]

̰
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան տուժածներ

13:01 08.02.2024

Երեկ՝ փետրվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, ժողովրդին հյատնի Սևանի թունելի սկզբնամասում, արագաչափի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և առջևի մասով հայտնվել ձորակում՝ ձնակույտի մեջ։Ինչպես […]

̰
Հրդեհ՝ Արամուս գյուղում

12:18 08.02.2024

Փետրվարի 8-ին, ժամը 04։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան […]

̰
Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ, 7 մարդ ստացել է վնասվածքներ

12:07 08.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության՝ 4, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

11:48 08.02.2024

Անցած 24 ժամվա ընթացքում Կամչատկայի ափին հինգ երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց ուժգնությունը տատանվել է 3,6-ից 5 բալի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է РИА Новости-ն։ 3,6 և 3,7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Կամչատկայի արևելյան ափերի մոտ՝ Պետրոպավլովկա-Կամչատսկից 148 և 142 կիլոմետր հեռավորության վրա: Եվս […]

̰
Առեղծվածային դեպք Երևանում. Mitsubishi-ում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են քրեական վարույթով անցնող քաղաքացիները

11:03 08.02.2024

Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է  տեղի ունեցել և կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից «պայթյունաբեկորային […]

̰
Երևանում բեռնատարը կոտրել է գազատար մի քանի խողովակ. սկսվել է գազի արտահոսք

19:49 07.02.2024

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչի հետևանքով էլ առկա է գազի արտահոսք: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է […]

̰
Մահաբեր աղետը հարվածել է Վրաստանի արևմուտքին

18:51 07.02.2024

Վրաստանում տեղումներն առաջացրել են սողանքներ և ջրհեղեղ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, շատ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից. տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։ Տուժել են բազմաթիվ ընտանիքներ, կան նաև զոհեր։ Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ` փետրվարի 6-ին, հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են թիվ 67 երթուղու ավտոբուսը և 4 ավտոմեքենա, կան տուժածներ

15:42 07.02.2024

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 81/1 հասցեի մոտ եղած հսկայական փոսի հողաթմբին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի […]

̰
«Տոյոտայի» վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

14:01 07.02.2024

Փետրվարի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Ջամշլու-Գեղարոտ գյուղերի հատվածում, միմյանց են բախվել «Նիսան», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը՝ 54-ամյա Հրանտ Այվազյանը, մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Հրդեհ՝ Վարդաշեն թաղամասում

13:15 07.02.2024

Փետրվարի 7-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին: […]

̰
Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան զոհվել է ավիավթարից

12:54 07.02.2024

Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան փետրվարի 6-ին զոհվել է ուղղաթիռի վթարի պատճառով։ Նա 74 տարեկան էր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։ Չիլիի ներքին գործերի նախարարը հաստատել է նախկին նախագահի մահը։ Ավիավթարի պատճառի մասին մանրամասներ չեն հրապարակվել։ Պինյերան Չիլին նախագահել է 2010-2014 և 2018-2022 թվականներին։ Երկրի գործող նախագահ Գաբրիել Բորիչը Պինյերայի զոհվելու […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:15 07.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության, խուլիգանության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, համակարգչային […]

̰
Խոշոր հրդեհ Դիլիջանում. վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի

11:15 07.02.2024

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում վագոն-տնակ է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրդեհը բռնկվել […]

̰
Հրդեհ ավտոտնակում․ տուժածներ չկան

08:11 07.02.2024

Փետրվարի 7-ին, ժամը 00։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 01:14-ին: Ավտոտնակում այրվել են «Jeep Renegade» մակնիշի […]

̰
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային

21:51 06.02.2024

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի […]

̰
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի

21:45 06.02.2024

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի, հայտնել են երկրի արդարադատության նախարարության բժշկական բաժնից։ Նախկինում հայտնի էր 122 մահվան դեպք։ «Երկուշաբթի՝ ժամը 12:00-ի դրությամբ, մահացել է 131 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայտնաբերվել է 35 մարդու դի, ութը հանձնվել են հարազատներին։ Չիլիի Վալպարաիսո շրջանում սաստիկ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ Ենոքավանի դպրոցի ռազմագիտության ուսուցիչը, Mitsubishi-ով մոտ 100 մետր շրջվելով, բախվել է ծառերին ու հայտնվել ձորում

21:00 06.02.2024

Փետրվարի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով՝ բախվել ծառերին և հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված Mercedes բեռնատարը․ կա վիրավոր

20:48 06.02.2024

Փետրվարի 5-ին՝ Ժամը 09։20-ի սահմաններում, «Առինջ մոլ» – Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները  դուրս  են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա […]

̰
BACK_TO_TOP