TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

20:57 20.01.2024

Ադրբեջանի Շամախիի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում և հարակից շրջաններում կազմել է 3 բալ։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։

̰
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

20:21 20.01.2024

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը                                    […]

̰
Մոսկվայում մեկուկես տարեկան երեխան կուլ է տվել սրտի հիվանդության դեմ դեղահաբերը

16:48 20.01.2024

Մոսկվայում երեխա է տուժել սրտի հիվանդության դեմ դեղերը կուլ տալուց հետո: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ակադեմիկոս Բակուլևի փողոցում։ Բնակարանում մեկուկես տարեկան երեխան մոր և քրոջ հետ է եղել։ Ինչ-որ պահի տղան մենակ է մնացել, քանի որ ընտանիքի անդամները զբաղված են եղել իրենց գործերով: Երեխան խոհանոցի սեղանի վրա նկատել է դեղահաբերը, որոնք մայրն է ընդունում։ […]

̰
Ստամբուլի մետրոյում արտակարգ դեպք է տեղի ունեցել

15:55 20.01.2024

Շինարարական աշխատանքների ժամանակ հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի M11 գծի թունելը, որը տանում է դեպի քաղաքից հյուսիս գտնվող նոր միջազգային օդանավակայան, հայտնում է Sözcü-ն։ Ըստ հրապարակման՝ աղետը կանխվել է վերջին պահին, քանի որ գնացքը կանգ է առել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։ M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարի 22-ին, որի վրա գնացքների արագությունը հասնում […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel-ի վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, և նա բախվել է կայանված BMW-ին

14:53 20.01.2024

Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ -Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան տուժածներ

12:55 20.01.2024

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ  բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:42 20.01.2024

Հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Հունվարի 18-ին, ժամը 11.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Հունվարի 19-ին, ժամը […]

̰
Վրաերթի ենթարկված 59-ամյա կինը մահացել է

12:26 20.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 7.40-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 134-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Մայրամ Մկրտչյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
1 զոհ, 2 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:14 20.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 328-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Միցուբիշիի» 84-ամյա ուղևոր Եղանուշ Դավթյանը մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Կալիֆոռնիայում գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել

08:32 20.01.2024

Կալիֆոռնիայի քաղաքներից մեկում գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել՝ վնասելով կայանված մի քանի մեքենաներ, սակայն ոչ ոք չի տուժել, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Facebook սոցիալական ցանցում իրավապահները պարզաբանել են, որ ուրբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ «մի քանի գնացքի վագոններ դուրս են եկել ռելսերից»։ Ինչպես նշվում է, միջադեպի հետևանքով վնասվել են մի քանի կայանված […]

̰
Չինաստանում դպրոցական հանրակացարանում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել

08:25 20.01.2024

Հենան նահանգի դպրոցի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել հունվարի 19-ին ժամը 23.00-ին Դուշու քաղաքի մերձակայքում գտնվող Յանշանպու գյուղում։ Հրդեհը մարվել է ազդանշան ստանալուց 38 րոպե անց։ «Միջադեպի հետևանքով 13 մարդ զոհվել է, մեկը վիրավորվել է, վիրավորը գտնվում է հիվանդանոցում, […]

̰
Աճառյան փողոցում բախվել են 6 ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:13 20.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Գ․), «Nissan Altima» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 […]

̰

18:52 19.01.2024

Հունաստանում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Աթենքում, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.14-ին, օջախը գտնվել է Աթենքից 85 կիլոմետր հյուսիս-արևելք և Խալկիդա քաղաքից 67 կիլոմետր դեպի արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու՝ անճանաչելի դարձած դի

18:46 19.01.2024

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Ահազանգով […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա մեկ զոհ

14:30 19.01.2024

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:58 19.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում «Ման» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի […]

̰
«ԲՄՎ»-ի 54-ամյա ուղևորուհին մահացել է

11:38 19.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 54-ամյա ուղևորուհի Գայանե Մելքոնյանը մահացել է, իսկ վարորդները և «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Վանուատուի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:09 19.01.2024

Վանուատուի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 99 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 1 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։

̰
Առնվազն ինը մարդ է զոհվել Ֆիլիպիններում սողանքի հետևանքով

10:38 19.01.2024

Առնվազն ինը մարդ է մահացել Ֆիլիպինների Դավաո դե Օրո նահանգում կրոնական միջոցառման ժամանակ տներից մեկում սողանքի հետևանքով։ Այս մասին հաղորդում է GMA News հեռուստաալիքը՝ տեղական իշխանություններին հղումով։ Նրա խոսքով՝ երկու մարդ դեռ անհետ կորած է համարվում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ըստ տեղական Հանրային տեղեկատվության վարչության ղեկավարի, նահանգում գրանցվել է եղանակի հետ կապված 73 միջադեպ: Ավելի […]

̰
Հրաձգություն է տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում. կա զոհ

09:33 19.01.2024

Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս չորսը ծայրահեղ ծանր վիճակում են, ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Սան Ֆրանցիսկոյում հինգշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Հայդ փողոցի և Թյուրք փողոցին հարող տարածքում։ Դեպքի վայրում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են չորս տղամարդ և մեկ կին։։ «Ոստիկանությունը օգնություն է ցուցաբերել վիրավորներին […]

̰
1 զոհ, 3 վիրավոր. բախվել են «Toyota» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները

08:29 19.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ ու վիրավորներ

23:21 18.01.2024

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկ – Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին […]

̰
Հրդեհ՝ տան տանիքում

22:30 18.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 17։53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրանաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Բագրավան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է

21:51 18.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 14։09-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի մոտ 61-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․) կցորդիչը կողաշրջվել է ճանապարհի […]

̰
47-ամյա կինը այցելել է Ջրվեժում գտնվող իր տատի ու պապի շիրիմին, որտեղ էլ ցրտահարվել ու մահացել է

14:15 18.01.2024

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքիբաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:44 18.01.2024

Հունվարի 16-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 16-ին, ժամը 18.20-ին, Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 16-ին, ժամը […]

̰
Վթար, վեճ և կրակոց Աբովյանի Երևանյան փողոցում

10:19 18.01.2024

Հունվարի 14-ին, ժամը 20.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը ատրճանակից կրակել է: Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում փոշեկուլ-ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է

20:46 17.01.2024

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ռազմիկ Ս.-ն ՍКМ մակնիշի փոշեկուլ-ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

18:55 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 09։32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Ժամը 10:40-ից […]

̰

18:14 17.01.2024

Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 12:32-ին, Խինատուան ​​քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, որը գտնվում է Մինդանաո կղզում: Օջախը 51 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

̰
BACK_TO_TOP