12:55 20.01.2024
Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներ, որոնք ժամանել էին 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արա Ենոքյանն ու Արթուր Կարապետյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով Mercedes GL-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ն, մյուս Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 62-Սերյոժա Մ․-ն, իսկ կայանված BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Ռաֆիկ Ս․-ին։
19:52 24.05.2025
Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխությանԲանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...
19:33 24.05.2025
Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունըՍտամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...
19:22 24.05.2025
Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվելԵրեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...
19:11 24.05.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացուՄայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...
19:05 24.05.2025
Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասինՄիացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...