1 զոհ, 3 վիրավոր. բախվել են «Toyota» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

1 զոհ, 3 վիրավոր. բախվել են «Toyota» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները

08:29 19.01.2024

Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1999 թ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակված է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Դ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Մ.-ին (ծնված 1969 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 24.05.2025

SHANTNEWS

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

19:52 24.05.2025

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

19:42 24.05.2025

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...

Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը

19:33 24.05.2025

Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը

Ստամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...

Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվել

19:22 24.05.2025

Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվել

Երեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

19:11 24.05.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

Մայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP