11:51 06.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան, գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գնալիս են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
19:26 15.05.2025
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման ԳրիգորյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման […] ...
19:22 15.05.2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումներըԿրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […] ...
19:14 15.05.2025
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավարԱրդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...
19:06 15.05.2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...
18:52 15.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիրՂազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...
18:48 15.05.2025
Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնելՖրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...