TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկ օրում տեղի է ունեցել 12 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

14:27 08.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի […]

̰
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

12:43 08.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մադան-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 70 մետր գլորվել ձորը: Վարորդը՝ 57-ամյա Լեռնիկ Օհանյանը, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաերթի ենթարկված 6-ամյա տղան մահացել է

12:18 08.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Միքայել Պետրոսյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:12 08.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 02.40-ին, Երևանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսն» առաջ ընթանալով՝ բախվել է կայանված մոտոցիկլետին և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 77-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 7-ին, ժամը 01.40-ին, Երևանի Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում իրար են […]

̰
Երկրաշարժ՝ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

12:05 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի, […]

̰
Վրաերթի ենթարկված 36-ամյա տղամարդը մահացել է

11:52 08.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Ալեքսան Մկրտչյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հիվանդանոց տեղափոխված 9 վիրավորներից մեկը՝ 47-ամյա տղամարդը մահացել է

11:14 08.11.2023

Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 47-ամյա Համլետ Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
1 զոհ, 2 վիրավոր. Ուլնեցու փողոցում բախվել են մի քանի ավտոմեքենաներ

10:36 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 07։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Vaz» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Nissan Rogue» […]

̰
Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է երկաթե սյուների արանքում. կա վիրավոր

09:33 08.11.2023

Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Նախոյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղու 3/1 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի երկաթե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի մասին […]

̰
Երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում

23:06 07.11.2023

Երեքշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.09-ին Թումշուկ քաղաքային թաղամասից 139 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը 8 կիլոմետր խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

22:17 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են «GAZelle» (վարորդ Ս. […]

̰
Մահվան ելքով վրաերթ` Գյումրիում. 31-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

21:42 07.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սաշա Սարգսյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած […]

̰
Հրդեհի ահազանգ՝ Վարդաշեն թաղամասում

21:08 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից չբնակեցված շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցում (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Առնվազն յոթ մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

21:00 07.11.2023

Առնվազն յոթ մարդ է զոհվել Քաբուլի թաղամասերից մեկում ավտոբուսի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքային անվտանգության վարչության ներկայացուցչին: Նրա խոսքով՝ ևս առնվազն 20 մարդ վիրավորվել է։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջափակված է, կատարվում է հետաքննություն։ Ավելի վաղ աֆղանական Hasht-e Subh Daily թերթը հայտնել էր Քաբուլում տեղի ունեցած պայթյունի […]

̰
Այրվել է մոտ 300 հակ անասնակեր

18:58 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել՝ 17։58-ին: Այրվել […]

̰
Իջևան-Բերդ ավտոճանապարհին կաղնու ծառը ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

17:11 07.11.2023

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։23-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքից Այգեգովիտ տանող ավտոճանապարհին ծառն ընկել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Այգեհովիտ գյուղի […]

̰
Քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել ավտոմեքենայի վրա

16:36 07.11.2023

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը (մոտ 15-20 […]

̰
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Զալուժնիի օգնականը զոհվել է ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից

16:22 07.11.2023

Կիևի մարզի Չայկի գյուղում նոյեմբերի 6-ի երեկոյան ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը։ Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորում է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ նվերը եղել է տուփի տեսքով, որում դրված է եղել մեկ շիշ ալկոհոլային խմիչք և 6 նռնակ։ Չաստյակովը […]

̰
ՃՏՊ` Ալավերդի-Մադան ավտոճանապարհին․ կա զոհ

15:56 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Օ., […]

̰
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բեռնատարը կողաշրջված հայտնվել է դաշտում

14:45 07.11.2023

Այսօր` նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սաhմաններում 48-ամյա Էդվարդ Հ.-ն, իր վարած ISUZU մակնիշի բեռնատարով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին […]

̰
Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ, 1  մարդ զոհվել է

14:09 07.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, սպանության, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. վարորդի դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

13:59 07.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Մադան ավտոճանապարհին ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել քարերին, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են […]

̰
Առնվազն 14 վենեսուելացի միգրանտ է զոհվել Չիլիում բռնկված հրդեհի հետևանքով

09:56 07.11.2023

Առնվազն 14 վենեսուելացի միգրանտ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել է Կորոնել քաղաքի տնակային թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են քաղաքի քաղաքապետարանից։ «Ցավով հայտնում ենք մեր համայնքի 14 բնակիչների մահվան մասին։ Երեք ընտանիք, այդ թվում՝ ութ անչափահաս և վեց մեծահասակ, զոհվել են հրդեհի հետևանքով», – AFP-ին ասել է հարավային քաղաքի փոխքաղաքապետ Խավիեր […]

̰
Էկվադորում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:46 07.11.2023

Երկուշաբթի Էկվադորում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լա Մանա քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ մոտ 16,4 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 16 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Թուրքիայում շրջված ավտոմեքենայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մայրն ու 5 երեխաները, հայրը վիրավոր է

09:17 07.11.2023

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, այրվել է ավտոմեքենայում, հայտնում է Yeni Akit թերթը։ «Սիիրթի Կուրթալան թաղամասում շրջված մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել են մայրն ու հինգ երեխաները, իսկ հայրը, ով վարորդն էր, վիրավորվել է»,- հայտնում է հրատարակությունը։ Հստակեցվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ, փրկարարական ծառայությունները […]

̰
Հաղարծին վանական համալիրին հարակից անտառում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

08:55 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական […]

̰
Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են 3 մեքենաներն ու մոտոցիկլետը. կա տուժած

08:03 07.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 02:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Շ.), […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. վիրավորներն են ընտանիքի հայրը, մայրը, անչափահաս երեխաներն ու տատն ու պապը

23:15 06.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. տուժածների թվում երեխաներ են

22:40 06.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալագյազ Արթիկ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արա Երիցյանի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Վարուժան Հակոբյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանը տեղափոխվել Է «Ծաղկահովիտ» […]

̰
«Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

19:51 06.11.2023

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։56-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է մոտ […]

̰
BACK_TO_TOP