14:37 13.11.2023
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.40-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլետը: 28-ամյա մոտոցիկլավար Ալեն Աֆրիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
14:21 13.11.2023
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ: «Լեքսուսի» 34-ամյա ուղևորուհին, «Նիսանի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 11-ին, ժամը 14.40-ին, Երևանի Սարյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
12:08 13.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 158 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 13, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, վստահված գույքը հափշտակելու, շորթման և խուլիգանության՝ 3-ական, […]
11:16 13.11.2023
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում նոյեմբերի 10-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Դիլիջանի թունելում բախվել են Վարդան Ապրեսյանի վարած Kia մակնիշի, Մհեր Մելքումյանի վարած Opel մակնիշի և Գոռ Առաքելյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է […]
10:55 13.11.2023
Նոյեմբերի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 408 դեպք, որից 174-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, բնական հրդեհի՝ 4, երկրաշարժի՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, կեղծ ահազանգի՝ 3-ական, ջրահեղձման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, օձի նկատման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, […]
10:20 13.11.2023
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Եշիլովայի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:28-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա։
00:05 13.11.2023
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 2 կմ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և այն դուրս բերել […]
23:58 12.11.2023
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ Միջերկրական ծովում հինգ ամերիկացի զինվորականները ավիավթարի են ենթարկվել և զոհվել ուղղաթիռով: Զինվորականները ավելի վաղ նշել էին, որ այն վթարի է ենթարկվել տեխնիկական պատճառներով՝ օդում լիցքավորման ժամանակ։ Միացյալ Նահանգները Միջերկրական ծովում տեղակայել է երկու ավիակիր հարվածային խումբ՝ պաշտպանելու Իսրայելին Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման հնարավոր դաշնակիցներից։ Պենտագոնի ղեկավարը իր […]
22:58 12.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի՝ Ամասիայի վարչական տարածքում՝ Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել է 2 Mercedes մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական […]
20:58 12.11.2023
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու փողոցում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են շրջված ծառը:
20:40 12.11.2023
Ամերիկացի հինգ զինծառայող է զոհվել Միջերկրական ծովում՝ օդում վառելիքով լիցքավորելիս ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը: «Մարտական վարժանքների շրջանակում սովորական օդային լիցքավորման ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է առաջացրել և այն ընկել է Միջերկրական ծովը: Ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են», – ասվում է մամուլի հաղորդագրությունում: Չի նշվում կործանված ինքնաթիռի տեսակը։ […]
17:17 12.11.2023
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում ծառի ճյուղերը պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են ծառի կախված ճյուղերը։
16:44 12.11.2023
Սանկտ Պետերբուրգի մանկական համալսարանի վիրաբույժները կարել են 17-ամյա տղայի մատը. դեռահասը ընթրիք պատրաստելիս պատահաբար կտրել էր ճկույթը։ Այս մասին հայտնում են բուժհաստատության մամուլի ծառայությունից։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Տուժածը հոսպիտալացվել է մանկական համալսարանական կլինիկա։ «Պատանու վիրահատությունը կատարել է մասնագետների խումբը։ Շտապ միջամտությունը տևել է վեց ժամ։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել արյան հոսքը վնասված […]
14:27 12.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել […]
13:50 12.11.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է BFMTV-ն։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան` McDonald’s արագ սննդի կետի կայանատեղիում: Հանցագործության վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկով ինքնաձիգից արձակված 24 պարկուճ։
12:14 12.11.2023
«Արմատա» ակումբի հարձակվող Միխայիլ Յանչիշինը մահացել է Մոսկվայում կայացած «Դարձիր հոկեյի լեգենդ» սիրողական լիգայի հանդիպման ժամանակ, հայտնում է մրցաշարի Telegram ալիքը։ Յանչիշինի ինքնազգացողությունը վատացել է Արմատա-Ֆավորիտ հանդիպման ժամանակ։ Հոկեյիստն ընկել է սառույցին և ավելի ուշ մահացել։ Յանչիշինը 61 տարեկան էր: Այս մրցաշրջանում հոկեյիստը վաստակել է 9 միավոր (5 գոլ և 4 գոլային փոխանցում)։
10:53 12.11.2023
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 00։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկին կից շինությունում: Հրդեհը մեկուսացվել […]
10:24 12.11.2023
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 4.51-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաբաուլ քաղաքից 112 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:14 12.11.2023
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ ընկել է Միջերկրական ծովը, հայտնել է Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նոյեմբերի 10-ի երեկոյան Միջերկրական ծովի արևելյան հատվածում վարժանքներ անցկացնող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրամանատարությունը տեղեկություն չի հայտնել ինքնաթիռի և անձնակազմի անդամների մասին, ինչպես նաև չի հայտնել […]
23:16 11.11.2023
Նոյեմբերի 11-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Գ․ Արշակյան փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Արշակյան փողոցի 1-ին փակուղում գտնվող չգործող մանկապարտեզի սենյակներից […]
22:53 11.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող […]
21:41 11.11.2023
Նոյեմբերի 11-ին, ժամը 18։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19։20-ին։ […]
20:58 11.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:35-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության սահման – Վանաձոր Մ6 միջպետական ավտոճանապարհի 35 կմ հատվածում Արցախի Հանրապետության քաղաքացի 51-ամյա Վահե Արզումանյանն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ծառերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական […]
19:05 11.11.2023
Նոյեմբերի 11-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, […]
17:44 11.11.2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով: Նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 31-ամյա Վաչագան Մ.-ից, ով հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 22:00-ից միչև նոյեմբերի 3-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց թաղամասում թալանել են 4 Nissan […]
15:14 11.11.2023
Թուրքիայի Ալանիա առողջարանային նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 22 կմ հարավ, օջախը 14 կմ խորության վրա է։ Ալանիան քաղաք է արևմտյան Թուրքիայի տարածքում՝ հայտնի հանգստավայր Միջերկրական ծովի ափին: Բնակչությունը կազմում է մոտ 360 հազար մարդ։
14:12 11.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 14-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: * Նոյեմբերի 9-ին, ժամը 14.35-ին, մայրաքաղաքի Տերյան փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Կատարվում է նախաքննություն: * Նոյեմբերի […]
13:12 11.11.2023
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Աբովյան-Արտաշատ խճուղում կորցնելով կառավարումը՝ 48-ամյա տղամարդու վարած «Շևրոլեն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։ Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ ուղևոր, 1990 թ․ ծնված Նելլի Մանուկյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
12:51 11.11.2023
Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին, ժամը 21-ին, պարզվել է, որ վրաերթից մահացած անձը Երևանի 31-ամյա բնակիչ Էլսիկ Դավթյանն է։ Կատարվում է նախաքննություն:
12:09 11.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում: Ինչպես դեպքի վայրից […]