18:16 06.11.2023
Նախորդ ընդամենը երկու օրվա ընթացքում մահվան ելքով երկու ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզում, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ անչափահաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում․ միմյանց […]
17:27 06.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի գլխավոր փողոցում բախվել են «ԿԱՄԱԶ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաները կողաշրջվել են: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության […]
17:16 06.11.2023
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։ […]
17:06 06.11.2023
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով՝ անտառի մոտակայքում՝ մոտ 1 հա տարածքում, այրվում է խոտածածկույթ և խաշամ։
12:50 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի տարածքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 63-ամյա վարորդ Ալբերտ Դալլաքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:36 06.11.2023
Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 73-ամյա Պերճանուշ Այվազյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:21 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա վարորդ Անդրանիկ Կարապետյանը և «Ֆորդ Տրանզիտի» 63-ամյա ուղևոր Կոլյա Կոնջորյանը մահացել են, իսկ «Ֆորդ Տրանզիտի» վարորդը, 32-ամյա ուղևորը և «Հոնդայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:08 06.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, խարդախության՝ 8, խուլիգանության՝ 5, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի որսի՝ 4-ական, թմրանյութի իրացման ու […]
11:34 06.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 06.45-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 133-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Անդրանիկ Շիրինյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:16 06.11.2023
Հուլիսի 2-ին Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար էին բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը, 39-ամյա և 34-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 34-ամյա Հարություն Հաջիբաբյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
10:28 06.11.2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 407 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի […]
10:21 06.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Ռուբիկ Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բետոնե հենասյուներին և, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրված հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է […]
08:50 06.11.2023
Նոյեմբերի 6-ին, ժամը 06։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.) դուրս է […]
08:34 06.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Շ. Բ.), «Ford», «Chevrolet» (վարորդ՝ Մ. Բ.) և […]
08:27 06.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 21։11-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ․ […]
08:10 06.11.2023
Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս […]
23:04 05.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը […]
22:08 05.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 19։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Subaru» […]
19:39 05.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է […]
17:58 05.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 14։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են տան բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը […]
12:07 05.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Խորեն Եփրեմյանի վարած BMW X 6 մակնիշի և 23-ամյա Արսեն Վարդանյանի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական […]
10:14 05.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 23։26-ին Տավուշ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցվել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել […]
21:57 04.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մի քանի ժամ շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Թումանյանի անտառտնտեսության Շնողի անտառպետության աշխատակիցներ պայքարում են «Գուլաբի» հանդամասում առաջացած կրակի դեմ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք և […]
21:22 04.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետի, Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական […]
21:05 04.11.2023
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 157 մարդ, ևս 168-ը վիրավորվել են, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Երկրաշարժերի մոնիտորինգի և հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ Ջաջարկոտի շրջանում էպիկենտրոնով ցնցումներ են գրանցվել ուրբաթ ժամը 23.47-ին: Ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի մայրաքաղաք Կատմանդուում և հարևան Հնդկաստանի քաղաքներում, այդ թվում՝ Նյու Դելիում։ Ավելի վաղ հաղորդվել էր 143 զոհի […]
16:20 04.11.2023
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:24-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Կ․ Մ․-ին (ծնված 1956 թ․) պատգարակով […]
16:00 04.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել […]
12:51 04.11.2023
Երեկ` նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 42-ամյա Վալերիկ Ղուկասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 26-ամյա Արթուր Մելքոնյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 25-ամյա Թելման Վարդանյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 32-ամյա Շանթ Քէշիշյանի վարած Mercedes A 160 մակնիշի և 53-ամյա Գոռ […]
12:25 04.11.2023
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Կիան» բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]
11:45 04.11.2023
Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել […]