17:54 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ննջասենյակներից մեկի բաղդադե առաստաղը՝ մոտ […]
12:21 25.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.34-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.15-ին, Երևան-Արմավիր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
11:51 25.10.2023
Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
11:27 25.10.2023
Բաքվի մոտակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվել է, հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի (TƏBİB) մամուլի ծառայությունը։ «Բինա գյուղում երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և շտապ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի շենքերից։ […]
11:12 25.10.2023
Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]
10:46 25.10.2023
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
08:17 25.10.2023
Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված […]
21:09 24.10.2023
Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը հայտնում է, որ երեքշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել երկրի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 19.32-ին Գանսու նահանգի Ջիուչուան քաղաքի Սուբեյ կոմսությունում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
20:31 24.10.2023
Տագանրոգում 18-ամյա աղջիկը տուժել է բեռնատար գնացքի հարվածից հետո։ Այս մասին այսօր հայտնել է Rostovgazeta.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տագանրոգ-Պասահիրսկի-Մորսկայա երկաթուղային հատվածում։ Տուժածը Ռոստովի մարզի Վարենովկա գյուղի բնակիչ էր։ Նա հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով, հայտնում է 360 հեռուստաալիքը։ Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է երկաթուղում գտնվելու ժամանակ անվտանգության կանոնների խախտումը, փոխանցում է […]
15:20 24.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն […]
14:55 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ […]
14:20 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Մ. Հ.) և […]
13:30 24.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, սեռական բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, շորթման, […]
12:12 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]
11:57 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և վթարի ենթարկվել: Վարորդը՝ 60-ամյա Մերուժան Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
11:46 24.10.2023
Հոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու […]
11:14 24.10.2023
Թուրքիայում շրջվել է Մուշ-Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսը. այս մասին հայտնում է Ihlas-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կայսերի-Մալաթիա ավտոճանապարհին։ Նախնական տեղեկություններով՝ ճանապարհի երկարության պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում տուժել է 38 մարդ։ Նրանցից ութի մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Հոսպիտալացման ենթակա տուժածները ուղարկվել են տեղի հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու հրշեջները։ Շրջված ավտոբուսը […]
10:54 24.10.2023
Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել՝ ինքնաթիռի թռիչքուղուց դուրս գալու պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով հետաձգվել է չվերթերի մեկնումը դեպի Բաքու, Սոչի, Մոսկվա, Անթալիա, Սանկտ Պետերբուրգ, Մախաչկալա, պարզաբանել են օդանավակայանից: Ավելի ուշ տեղեկացրել են, որ «Բոլշոյե Սավինո» օդանավակայանը վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու […]
10:18 24.10.2023
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունից հետո տարեց կին է մահացել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում։ Ըստ բժիշկների՝ պայթյունից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են իրենց կլինիկա, սակայն նա արդեն ծանր վիճակում է եղել։ Նա մի քանի ժամ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներին […]
09:56 24.10.2023
Առնվազն 13 մունիցիպալ ոստիկան է սպանվել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա հարձակման հետևանքով, հայտնում է Formula ռադիոն։ «Գերերոյում Կոյուկա քաղաքի մունիցիպալ ոստիկանության անդամների վրա հարձակման հետևանքով 13 ոստիկան է զոհվել: Հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Զիուատանեխո դաշնային մայրուղու վրա»,- ասվում է ռադիոկայանի կայքում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածների թվում կա մի կին սպա, ինչպես նաև մունիցիպալ ոստիկանության պետ, […]
09:25 24.10.2023
ԱՄՆ Լուիզիանա նահանգում թանձր մառախուղի պատճառով տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է NBC-ի տեղական մարմինը։ «Լուիզիանայի մայրուղիներից մեկում հարյուրավոր մեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասվում է զեկույցում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոճանապարհին մի շարք վթարներ են տեղի ունեցել, որոնցում […]
09:00 24.10.2023
Ճապոնիայի Յոնագունի կղզու մոտակայքում ծովում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 8.05-ին: Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ Վնասների մասին տեղեկություններ չկան։
19:26 23.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող տղամարդը մահացել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Range Rover […]
18:50 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
18:17 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։
15:19 23.10.2023
Հոկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 56, փլուզման, որոնողափրկարարական՝ 2-ական, պայթյունի, կայծակի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, […]
15:12 23.10.2023
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ: ՎԱԶ-2107»-ի 31-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մոսկվիչ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Մոսկվիչի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]
12:07 23.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ […]
10:39 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]
10:26 23.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ: […]