TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.23 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա մեկ զոհ

11:57 28.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում […]

̰
ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Մեյնում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողի դիակը

08:51 28.10.2023

ԱՄՆ Մեյն նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսը հաստատել է, որ Լյուիսթոնում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել։ «Պետական ​​ոստիկանությունը հայտնաբերել է Ռոբերտ Քարդի մարմինը Լիսաբոնի մոտակայքում: Նա մահացել է», – ասել է նա: Միլսը հավելել է, որ այս մասին արդեն տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ամերիկյան քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Հարձակվողը կրակ […]

̰
Երևանում տրակտորով բեռնված ավտոքարշակը բախվել է գազատար խողովակներին. սկսվել է գազի ուժեղ արտահոսք

08:33 28.10.2023

Երեկ ուշ երեկոյան Երևանում ավտոքարշակը Վ. Փափազյան Սահյան փողոցների խաչմերուկում բախվել է փողոցով անցնող գազատար խողովակին, ինչից խողովակը վնասվել է և սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանս […]

̰
Երևանում  բախվել են «Toyota», «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

08:28 28.10.2023

Հոկտեմբերի 28-ին, ժամը 06։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլավիկ Չիլոյան և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1994 թ․), […]

̰
Ղազախստանում` հանքավայրում, տեղի է ունեցել վթար` հրդեհի ուղեկցությամբ. կան ավելի քան մեկ տասնյակ զոհեր

08:13 28.10.2023

Ղազախստանի Կարագանդայի շրջանի Կոստենկոյի հանքավայրում տեղի է ունեցել վթար. զոհերի թիվը հասել է 11-ի, 18 վիրավոր հանքափոր հիվանդանոցում է, հայտնել է շրջանի նահանգապետ Էրմագանբեթ Բուլեկպաևը։ Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին: «Այսօր Կոստենկոյի հանքավայրում հրդեհ է տեղի ունեցել, որը ցավոք հանգեցրել է 11 մարդու մահվան, տարբեր աստիճանի վնասվածքներով 18 անձ հիվանդանոց է տեղափոխվել»,-ասել է […]

̰
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կան վիրավորներ

23:28 27.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 44-ամյա Նարեկ Զ.-ի վարած Isuzu մակնիշի, 34-ամյա Սմբատ Խ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 34-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 29-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

22:42 27.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով Թամանցիների փողոցից հիվանդանոց տեղափոխելիս է եղել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են […]

̰
Հոնկոնգի մետրոյում բախվել են երկու գնացքներ. կան տասնյակ տուժածներ

21:50 27.10.2023

Հոնկոնգի մետրոյում երկու գնացքներ են բախվել. այս մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է RTHK պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել Յունլոնգ կոմսության թեթև երկաթուղային գծի Han Mei Quan կայարանում: Ժամը 19:00-ին մի գնացքը մխրճվել է մյուսի մեջ: Արդյունքում տուժել է 25 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Երկու գնացքների ուղևորները տարհանվել են։ Մեքենավարներին աշխատանքից ազատել են: Երեկոյան […]

̰
Շղթայական ավտովթար` Իսակովի պողոտայում. բախվել են Honda-ն, Nissan-ը, 2 Mercedes ու Chevrolet-ը

20:03 27.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Լիաննա Ս.-ի վարած Honda, Արամ Խ.-ի վարած Mercedes, Արման Մ.-ի վարած Mercedes, Վահագն Խ.-ի վարած Nissan և Հովհաննես Տ.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի […]

̰
Ստամբուլում պայթյուն է որոտացել

13:31 27.10.2023

Ստամբուլի արևմուտքում գտնվող շենքի նկուղում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է DHA գործակալությունը։ Պայթյուն է տեղի ունեցել Բաղջըլար թաղամասում՝ եռահարկ շենքի նկուղում, որտեղ գտնվում է ինչ-որ ձեռնարկություն, հաղորդում է գործակալությունը։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ «Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ»,- հայտնում են լրատվամիջոցները։

̰
Երևանի պարեկները Տարոնի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել

12:58 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները հոկտեմբերի 26-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 33-ամյա Սուրեն Գ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
Գյումրիում բախվել են Ford-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ինքնաբերաբար հարվածել է 2 հետիոտնի

12:36 27.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:22 27.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Յամահա» մոտոցիկլը. 38-ամյա մոտոցիկլիստը և «Նիսաններից» մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Յամահա» մոպեդը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. 38-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 13 ՃՏՊ, 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:08 27.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, սառը զենք կրելու՝ 3, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, […]

̰
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:27 27.10.2023

Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բիրջանդ քաղաքից 94 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 196 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

̰
Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2121-ը

11:16 27.10.2023

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Ռուբիկ Հ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 41-ամյա Տիգրան Պ.-ի վարած Volkswagen մանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են […]

̰

10:47 27.10.2023

Գուսարի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։ Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:50-ին Գուսար սեյսմիկ կայանից 12 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

̰
Թուրքիայի հարավում բեռնատար նավի վրա պայթյուն է որոտացել

10:05 27.10.2023

Թուրքիայի հարավում՝ թուրքական Ֆեթհիյե ծոցում, հոկտեմբերի 26-ին բեռնատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ 75 մետրանոց Niue դրոշով Serenity Ac-ը խարսխված է եղել Ֆեթհիեի մոտ, երբ տեղի է ունեցել միջադեպը: Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։ Առափնյա պահպանությունը նավ է ուղարկել փրկարարական և ոստիկանական […]

̰

08:48 27.10.2023

6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Կոմանդորսկի արշիպելագի Բերինգ կղզու մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ «6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլսկոյե գյուղից 117 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Կոմանդեր արշիպելագի Բերինգ կղզում: Օջախի խորությունը 47 կիլոմետր էր», – հաղորդում է ծառայությունը: Նիկոլսկոյեում ցնցումը զգացվել է մինչև […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. թիվ 188 հիմնական դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի

08:29 27.10.2023

Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի […]

̰
Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1 տարեկան երեխայի վրա

23:02 26.10.2023

Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա, ով «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին […]

̰
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում բռնկված հրդեհի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են քաղաքացիները

20:30 26.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղում ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com-ը; Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի բնակիչ Գևորգ Ի.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:58 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին, Երևանի Նոր Արեշի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արծրունու և Փափազյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 24-ին, ժամը […]

̰
Վրաերթի ենթարկված 72-ամյա կինը մահացել է

12:30 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա Աստղիկ Հակոբյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկ օրում տեղի է ունեցել 13 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 26.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, երեխայի […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

10:38 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի, Ախուրյանի, Գյումրու, Ամասիայի, Աշոցքի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այցի նպատակն էր հանդիպել մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Տնօրենի տեղակալը շրջայց կատարեց հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքում, […]

̰
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողը ձերբակալվել է

09:50 26.10.2023

Ամերիկյան Մեն նահանգի իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով ենթադրաբար զանգվածային հրաձգություն է իրականացրել Լյուիսթոն քաղաքում, որի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը։ Ըստ աղբյուրի՝ հետաքննությանը միացել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։ Հետաքննությունը ղեկավարում է նահանգի ոստիկանությունը։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի ժամանակ կարող էր տուժել մոտ 60 մարդ։ Նախնական […]

̰
Հրդեհ ավտովերանորոգման կետում

08:12 26.10.2023

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել են կայանած […]

̰
ՃՏՊ Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում

08:04 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս.), «BMW», «Smart», «Toyota Camry» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ

23:11 25.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արայի լեռան լանջին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արայի լեռան լանջին հրդեհը բռնկվել է Սարալանջ գյուղի կողմից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, […]

̰
BACK_TO_TOP