TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.9 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:19 19.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության՝ 3, ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, […]

̰
Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

19:34 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]

̰
Հրդեհ է բռնկվել չշահագործվող ավտոմեքենաներում

18:47 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սավոյան փողոցում գտնվող տնակներից (ոչ բնակելի) մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սավոյան փողոցի տնակներից մեկի բակում գտնվող չշահագործվող ավտոմեքենաներում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վրաերթ՝ Երևանում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

15:20 18.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Տիգրան Հ-.ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 20/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17–ամյա Բորիս Ա.-ին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել […]

̰
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

14:34 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին բախվել են […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:48 18.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.15-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]

̰
Վրաերթի ենթարկված 54-ամյա տղամարդը մահացել է

12:19 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Մուշեղ Մարգարյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկ օրում արձանագրվել է 9 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 18.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենք կրելու՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի […]

̰
Բառնաուլ թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել

10:48 18.10.2023

Մոսկվայից Բառնաուլ ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, կինը մահացել է, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական գլխավոր վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Շերեմետևո-Բառնաուլ չվերթի ուղեւորը վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։ «Թռիչքի ժամանակ կինը սկսել է խեղդվել, իսկ օդանավի հրամանատարը […]

̰
Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել Mercedes Vito-ն և Volkswagen Golf-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

10:34 18.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են […]

̰
Հրդեհ՝ անասնագոմի տանիքում

22:43 17.10.2023

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Արամ Խաչատրյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միքայել Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտակա […]

̰
Երևանում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը

20:41 17.10.2023

Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: Վյաչեսլավ Պոնոմարյովը 37 տարեկան էր։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժինը շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել 09:40-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

̰
Ավտովթար Արարատի մարզում. 14-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

19:21 17.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ Անուշ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ա.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել  դաշտում, իսկ […]

̰
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

16:38 17.10.2023

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13։57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս․ Կ․-ին (ծնված 1962 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

15:34 17.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆորդ», «Տոյոտա Քեմրի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 32-ամյա վարորդը […]

̰
«Տոյոտայի» 7-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

15:22 17.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտայի» 7-ամյա ուղևորուհին և 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 7-ամյա Նարինե Գրիգորյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մոպեդն ընկել է ձորը. 64-ամյա մոպեդավարը մահացել է

15:09 17.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ին, Գառնիի տաճարից ձոր տանող ճանապարհին մոպեդն ընկել է ձորը. 64-ամյա մոպեդավար Էդուարդ Հովհաննիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկ օրում արձանագրվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

14:59 17.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ վարժական հավաքից խուսափելու՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Nissan-ը, Volkswagen Jetta -ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

12:22 17.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Volkswagen Jetta, Nissan, և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատ ԲԿ-ի […]

̰
Բրյուսելում ահաբեկչության մեջ կասկածվողը մահացել է

11:42 17.10.2023

Բրյուսելում ահաբեկչության մեջ կասկածվողը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից, հաղորդում է LN24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի ոստիկանությունը շվեդ ֆուտբոլասերների դեմ ահաբեկչության մեջ կասկածվողին վնասազերծելուց հետո փնտրում է ևս երկու հոգու։ Բրյուսելի կենտրոնում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել, ոստիկաններն աշխատում են։

̰
Սլովենիային տրամադրած աջակցությունը խորհրդանշում է երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

11:28 17.10.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին. Հարց. Տեղեկացել ենք, որ Հայաստանը աջակցություն է տրամադրում Սլովենիային: Կմանրամասնե՞ք այդ որոշման մասին: Պատասխան. Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ […]

̰
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

09:30 17.10.2023

Տեղական ժամանակով ժամը 02:37-ին Շամախիի և Գոբուստանի շրջանների սահմանին գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են Ադրբեջանի ԳԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները չեն զգացվել:

̰
Վայոց ձորի մարզում հովիվը կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

08:31 17.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ […]

̰
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և տուֆով բեռնված բեռնատարը. 7-ամյա ուղևորը մահացել է

08:05 17.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 […]

̰
Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

20:22 16.10.2023

Հոկտեմբերի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Ալբերտ Վ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: […]

̰

17:55 16.10.2023

Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունն իր կայքում։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.35-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի Ադակ քաղաքից 65 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. բեռնատարը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին

15:50 16.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս […]

̰
Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի

13:10 16.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված […]

̰
Մեքենան բախվել է ծառին. 30-ամյա ուղևորը մահացել է

13:05 16.10.2023

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 30-ամյա ուղևորուհի Յուլիա Խաչատրյանը մահացել է, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Մահվան ելքով վրաերթ

12:17 16.10.2023

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ «Առինջ մոլ»-ի մոտ, «ՀՈՎՈ-336» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Աիդա Սեյրանյանին, որը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
BACK_TO_TOP