16:12 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և […]
15:18 12.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Աբգար Ա-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ […]
12:30 12.09.2023
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ- Զորական բնակավայրերի միջանկյալ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած երկու քաղաքացու․ 32-ամյա Հրաչիկ Աբովյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:22 12.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողություն, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի […]
12:08 12.09.2023
Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի […]
08:56 12.09.2023
Արեւմտյան Սիբիրի տրանսպորտի դատախազությունը Telegram ալիքում հրապարակել է Նովոսիբիրսկի մարզում ինքնաթիռի առաջին տեսագրությունը դաշտում արտակարգ վայրէջքից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ural Airlines ավիաընկերության Airbus-A320 ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել նշանակման վայրում և վայրէջք է խնդրել Նովոսիբիրսկի օդանավակայանում։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկի շրջանի դաշտում, ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի […]
08:35 12.09.2023
Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության ներկայացուցիչը։ «Ուբինսկի թաղամասում մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Շրջանի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 159 մարդ։ «Ինքնաթիռը նախկինում շահագործել է «Բոինգ»-ը Սոչի-Օմսկ […]
08:07 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 94-րդ կմ-ին «Ford» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան […]
22:50 11.09.2023
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19:17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սատանի կամուրջ-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,որ Աղվանիի հենակետից Սատանի կամուրջ տանող […]
20:44 11.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևորներ, Արարատի […]
20:25 11.09.2023
Լիբիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, մի քանի հազար մարդ անհայտ կորած է համարվում, ասել է Լիբիայի Սիրտ քաղաքում տեղակայված խորհրդարանի կողմից նշանակված կառավարության ղեկավար Ուսամա Համադը: Ավելի վաղ Լիբիայի ազգային բանակի (LNA) ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լիբիայում երեք մարդ է զոհվել երկրի արևելյան հատվածը հարվածած «Դանիել» ցիկլոնի […]
20:15 11.09.2023
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի, ավելի քան 2,5 հազարը վիրավորվել են, հայտնում է Hespress թերթը՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները։ «Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2681-ի… Վիրավորների թիվը՝ 2501»,- գրում է թերթը։ Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 80 կմ […]
20:03 11.09.2023
Մոսկվայում 48-ամյա կինը մահացել է ձմերուկ ուտելուց հետո, երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, հայտնում է «112» Telegram ալիքը։ Ըստ աղբյուրի՝ ռուս կինը ձմերուկը գնել է մետրոյի «Սպորտիվնայա» կայարանի մոտից։ Տանն ուտելուց հետո կինը վատ է զգացել։ Նա սկսել է փսխել, սակայն շտապ օգնություն չի կանչել։ Որոշ ժամանակ անց կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել։ Մոսկվացու մայրը շտապօգնություն է […]
18:31 11.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 473 զանգ: Կանչերից 3-ը տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում հրդեհի 1 դեպք է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն իրականացրել են բաց տարածքում բռնկված հրդեհը և այն չի տարածվել հարակից շինություններում։ Նշված ժամանակահատվածում, […]
12:09 11.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության՝ 9, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 4-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
11:45 11.09.2023
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով 37-ամյա վարորդ Կարեն Թևանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
11:41 11.09.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։ Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով: ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ խոզանների և գյուղատնտեսական […]
10:36 11.09.2023
Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման […]
20:36 10.09.2023
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2122-ի, տուժել է ավելի քան 2400 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տարերային աղետից այս կամ այն կերպ տուժել է ավելի քան 300 […]
19:44 10.09.2023
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14։24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սադունց գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։01-ին, մարվել՝ 15։46-ին։ Այրվել են 2-րդ փողոցում գտնվող բնակելի վագոն-տնակի (18 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը:
19:31 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի, արմատախիլ արել այն և մասամբ հայտնվել քարերի վրա։Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր […]
16:47 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած […]
15:59 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր […]
14:03 10.09.2023
Ուկրաինայի արեւմուտքում գտնվող Տերնոպոլում գործարան է այրվում, հրդեհը ընդգրկել է 9 հազար քառակուսի մետր տարածք, հայտնում է Strana.ua հրատարակությունը։ «Տերնոպոլի ձեռնարկություններից մեկում լայնածավալ հրդեհ է։ Հաղորդվում է, որ այրվում է 9000 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի վայրի մոտակայքում գտնվող գազալցակայանները փակվել են»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրդեհի պատճառների մասին տվյալներ չկան։
23:45 09.09.2023
Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Տուժել է 1832 մարդ։ Նրանց կեսից ավելին ծայրահեղ ծանր վիճակում է, նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը […]
23:20 09.09.2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետ Ավետիսյան փողոց ընթանալիս բախվել են Ford և Peugeot մակնիշի ավտոմեքենաները: Peugeot-ն հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:13 09.09.2023
Թուրքիայի Ստամբուլ նահանգի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են կիրակի օրը սպասվող փոթորկի մասին։ «Օդերևութաբանները կանխատեսում են, որ կիրակի կեսօրից հետո Մարմարայի շրջանը կենթարկվի փոթորկի՝ ժամում մինչև 50-75 կիլոմետր արագությամբ», – ասվում է նահանգի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ: Քամին կնվազի միայն երկուշաբթի օրը։ Չորեքշաբթի գիշերը Ստամբուլում տեղացել են վերջին ամիսների առաջին տեղումները՝ հատկապես ազդելով հյուսիսում գտնվող Առնավութքոյ […]
22:22 09.09.2023
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։ Այս մասին ասվում է պալատի կոմյունիկեի մեջ։ Այս մասին որոշումը հրապարակվել է միապետի գլխավորությամբ երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են կառավարության որոշ անդամներ և ուժային կառույցների ղեկավարներ։ Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 […]