08:20 08.09.2023
Հոնկոնգի իշխանությունները ուրբաթ օրը դադարեցրել են դասերը դպրոցներում՝ 1884 թվականից ի վեր ամենաուժեղ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Ավելի վաղ Հոնկոնգի օդերեւութաբանական աստղադիտարանը հայտնել էր, որ «Հայկուի» թայֆունի ազդեցության տակ Հոնկոնգում հորդառատ անձրևներ են տեղացել։ Աստղադիտարանի տվյալներով՝ հինգշաբթի ժամը 23.00-ից մինչև 00.00-ն ընկած ժամանակահատվածում մեգապոլիսում տեղացել է 158,1 միլիմետր տեղումներ, ինչը ռեկորդային է 1884 թվականից […]
23:20 07.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի […]
22:22 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի «Մովսես» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:15-ին: […]
21:56 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ։
20:55 07.09.2023
ԱՄՆ-ում 7 տարի առաջ ուկրաինական մանկատնից որդեգրված երիտասարդը սպանել է իր ամերիկացի որդեգրող ծնողներին, գրում է New York Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ուրբաթ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել Ֆլորիդայի հարավում գտնվող Նորթ Պորտ քաղաքի տներից մեկում վիճաբանության մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հատակին հայտնաբերել են Ռոբի և Ջենիֆեր Թաուերի արյունոտ մարմինները։ Ինչպես հայտնում է New York […]
19:49 07.09.2023
Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Ըստ տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Չհավաքված խաղողի, պտղատու այգիների և այլ մշակաբույսերի մի մասը կարկտահարվել է: Կաբալիում քամին քշել է մի քանի տների տանիքներ։ Լագոդեխի-Կղվարելի-Թելավին միացնող ճանապարհին արմատախիլ են եղել ծառեր, կտրվել էլեկտրալարերը։ […]
19:22 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ։
12:38 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս […]
12:08 07.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության ՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի՝ […]
11:54 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
09:44 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։43-ին։
22:45 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։15-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է որ հրդեհը բռնկվել է «Ղլնջներ» կոչվող հանդամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել են մոտ 4 […]
21:56 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է մոտ 51 հա խոտածածկույթ:
20:45 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Ամրակից ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարգառ և Ամրակից համայնքների միջնամասում գտնվող սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։39-ին։ […]
18:37 06.09.2023
Մի քանի թաղամասերի փողոցներ, ինչպես նաև Ստամբուլում մոտ 1,8 հազար բնակելի շենքեր, խանութներ և գրասենյակներ հեղեղվել են սեպտեմբերի 5-ի երեկոյան քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից հետո։ Տարերային աղետի հետեւանքները ֆիքսվել են ՏԱՍՍ-ի հրապարակած տեսանյութում։ Թուրքիայի մետրոպոլիայի նահանգապետարանի նախնական հաշվարկների համաձայն՝ ջրհեղեղից տուժել է 1754 բնակելի շենք և գրասենյակ։ Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, տարերքների ազդեցությունից ամենաշատը […]
17:12 06.09.2023
Սեպտեմբերի 9-ին` ժամը 16։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արաբկիր զբոսայգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։
16:56 06.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Mercedes AMG GT մակնիշի 55HS555 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 47-ամյա Մարտիրոս Մադոյանին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է […]
11:34 06.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, Երևանի Չեխովի և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուսը. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» 38-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով […]
11:29 06.09.2023
Ինդոնեզիայի Ayu Terra Resort հանգստավայրում 5 մարդ մահացել է ճոպանուղու վթարի հետևանքով. այն ընկել է մալուխի կտրվելու պատճառով։ Այս մասին հայտնում է VOI-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բալի կղզու Ուբուդ շրջանում։ Ոստիկանության տվյալներով՝ փոքրիկ հյուրանոցի հինգ աշխատակիցներ մտել են ճոպանուղի բարձրանալու համար, սակայն չեն կարողացել այնտեղ հասնել։ Երբ աղմուկին վազող զբոսաշրջիկները գտել […]
10:53 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Շ․ Շ․-ի ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։
10:29 06.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]
22:33 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, ով 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին […]
21:00 05.09.2023
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին: Այրվում է մարագում կուտակած մոտ 500 հակ անասնակեր:
20:35 05.09.2023
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 19։16-ին։ Այրվել են մոտ 48 հա խոտածածկույթ, թփուտներ և ծառեր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են […]
20:29 05.09.2023
Բուլղարիայի Ցարևո քաղաքում Սև ծովի ափերի մոտ ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Novinite-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Ոստիկանությունը նաև ավելի վաղ հայտնել էր քաղաքի տարածքում հորդառատ անձրևներից հետո երեք անհետ կորածների որոնումների մասին: Իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել, որին կմասնակցի վարչապետ Նիկոլայ Դենկովը։ «Ցարևոյում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
19:50 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի: Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Մինչ […]
17:30 05.09.2023
Կրասնոդարում կինն ընկել է վեցերորդ հարկից և ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքային ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ երիտասարդ կինը երկուշաբթի երեկոյան ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից, նրա անկումը դանդաղեցրել է շենքի առաջին հարկի օդորակիչն ու ճաշասենյակի տանիքը։ Համացանցում տեղեկություններ են հայտնվել նաև, որ տուժածի […]
14:29 05.09.2023
Երեքշաբթի օրը 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Չայայի շրջանում, հայտնել է կղզու Կենտրոնական եղանակային բյուրոն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.30-ին, դրա էպիկենտրոնը գտնվել է Չայայի կոմսությունում, օջախը՝ 8,5 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13:00 05.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.45-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իվեկո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
12:25 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 36-ամյա վարորդ Արարատ Պետրոսյանը մահացել է, իսկ 29-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: