16:47 10.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արամ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Պողոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Fusion-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...