TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեկ օրում գրանցվել է 17 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

14:21 12.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]

̰
Սպանություն՝ Հրազդան քաղաքում. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է

13:05 12.10.2023

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դիակը: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
1 զոհ, 6 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:45 12.10.2023

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա վարորդ Գոռ Միրզոյանը մահացել է, իսկ «Մերսեդես-Բենցի» 47-ամյա վարորդը և երեք ուղևորները, «ՎԱԶ-2105»-ի 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

̰
Հրդեհ Գյումրու ավտոտեխսպասարկման կետում. տուժածներ չկան

11:30 12.10.2023

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացքի անկման պատճառով չեղարկվել է մերձքաղաքային և միջազգային ուղևորագնացքների երթևեկությունը

10:49 12.10.2023

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում: Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, […]

̰
Դալարիկում 36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը՝ յուրաքանչյուր վագոնում մոտ 80 տոննա ցեմենտի հումքով, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

09:39 12.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 36 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բարեբախտաբար  տուժածներ չկան: Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։ Տեղում  […]

̰
Շնաձուկը պատառոտել է ձեռներեցին հարսանիքի հյուրերի աչքի առաջ

23:11 11.10.2023

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շնաձուկը կտոր-կտոր է արել Eniac Labs բիզնես ինկուբատորի ղեկավարին, ով եկել էր ընկերոջ հարսանիքին։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա գործարար Ֆելիքս Լուին հարսանիքի այլ հյուրերի հետ լողում էր օվկիանոսում: Հանկարծ հավաքվածների աչքի առաջ նա անհետացել է ջրի տակ։ Ինչպես հայտնում է The […]

̰
Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի և հայտնվել կանաչ գազոնում. վիրավորներից 3-ը երեխաներ են

21:47 11.10.2023

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է , որ բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա […]

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 Opel-ները և JCB տրակտորը

20:18 11.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 51-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Opel մակնիշի, 32-ամյա Տիգրան Թաթոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները և 45-ամյա Գևորգ Դանիելյանի վարած JCB տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ […]

̰
ՃՏՊ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին

18:43 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Mercedes-Benz» և «VAZ-2106» մակնիշների […]

̰
Գեղարքունիքում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել

16:57 11.10.2023

Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։

̰
Զոլաքար գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. 1 անձ էլեկտրահարվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել

13:25 11.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային […]

̰
Վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

12:42 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 02.26-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5,3-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ անձի, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Հրազդանում

12:35 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Վլադիմիր Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դանակահարել էր 35-ամյա համաքաղաքացուն

12:15 11.10.2023

Հոկտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.00-ին Գյումրիի Թամանյան փողոցի ավտովերանորոգման կետում տեղի ունեցած վիճաբանության […]

̰
Վերջին մեկ օրում արձանագրվել է 17 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:08 11.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]

̰
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

20:54 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի […]

̰
ՃՏՊ Ափնագյուղ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

17:12 10.10.2023

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։23-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ափնագյուղ գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1996 թ․) և «Opel […]

̰
Մահվան ելքով վրաերթ ու փախուստ՝ Հրազդան քաղաքում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

13:29 10.10.2023

Այսօր՝ հոկտմեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան […]

̰
Ուֆայում մայրը մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է իր դեռահաս դստեր մարմինը

13:01 10.10.2023

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայում մոր մեքենայի բեռնախցիկում 14-ամյա աղջկա դիակի հայտնաբերման փաստով։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Ուֆայի ոստիկանությունը հոկտեմբերի 10-ի առավոտյան հաղորդագրություն է ստացել տեղի բնակչից։ Նա ասել է, որ գտել է իր 14-ամյա դստերը մահացած։ Այս պահին դեպքի վայրում աշխատում […]

̰
«Մերսեդես-Բենց»-ը վրաերթի էր ենթարկել 5-ամյա տղայի. ՃՏՊ-ները՝ Հայաստանում

11:55 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ճանապարհին՝ Աղավնաձոր բնակավայրի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 36-ամյա վարորդին շտապօգնության կողմից ցուցաբերվել է բուժօգնություն: […]

̰
Վրաերթի ենթարկված 66-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

11:48 10.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 66-ամյա Էմմա Ղուկասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

11:32 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սիրանուշ Բաղրամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Սլովակիայում գրանցվել է վերջին 80 տարվա ամենաուժեղ երկրաշարժը

10:47 10.10.2023

Սլովակիայի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Քրիստիան Չիչայը զեկուցել է ամենաուժեղ երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել նախորդ օրը երկրում վերջին 80 տարվա ընթացքում: «Երկուշաբթի երեկոյան 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Սլովակիայում։ Դա բավականին ուժեղ երկրաշարժ էր տարածաշրջանի համար։ Վերջին անգամ նման երկրաշարժ այստեղ գրանցվել է 80 տարի առաջ»,-նշել է նա: Երկրաշարժի էպիկենտրոնը […]

̰
«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում» ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում է նաև Հյուսիսային Մակեդոնիայի թիմը

09:56 10.10.2023

Ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում է նաև Հյուսիսային Մակեդոնիայի թիմը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը: Վարժանաքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, […]

̰
Մյանմայում ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել է գրեթե 30 մարդ

09:18 10.10.2023

Գրեթե 30 մարդ է զոհվել, ավելի քան 50 մարդ վիրավորվել է Մյանմա-Չինաստան սահմանին տեղահանվածների ճամբարի վրա ռազմական հարվածի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Կաչին նահանգում անջատողական Կաչինի անկախության բանակի (KAN) ներկայացուցչին։ «Մենք գտել ենք 29 դի, այդ թվում՝ երեխաների և տարեցների: 56 մարդ վիրավորվել է»,- ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Նա հավելել է, որ հարձակման […]

̰
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածները հոսպիտալացվել են

08:21 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի շքամուտքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ […]

̰
«Volkswagen»-ը բախվել է արտաքին լուսավորության սյանը, կոտրել այն և գլորվել ձորը. կան տուժածներ

08:03 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Հովունի ավտոճանապարհի մոտ 2 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1999 […]

̰
Մահվան ելքով վրաերթ Մուսալեռում. Opel-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

23:37 09.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները […]

̰
Փլուզում՝ Լճաշեն գյուղում. քաղաքացին մնացել է փլատակների տակ

19:24 09.10.2023

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17։05-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակների տակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը (մոտ […]

̰
BACK_TO_TOP