




09:56 10.10.2023
Ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում է նաև Հյուսիսային Մակեդոնիայի թիմը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը:
Վարժանաքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր Խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկեր երկրների միջազագային որողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ, գնահատողների խումբ: «HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանում։
Երեկ օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստան են ժամանել մոտ 250 փրկարարներից բաղկացած որոնողափրկարարական թիմեր: Լայնամասշտաբ վարժանքին հետևելու նպատակով Հայաստան են ժամանել նաև հատուկ VIP հյուրերից բաղկացած պատվիրակություններ. Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Հունաստանի պատվիրակությունների ղեկավարները և Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» PPRD -3 ծրագրի ղեկավար կազմը:
«HOPE FSX 2023» միջազգային լայնածավալ ուսումնավարժանքի անցկացման նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու հարցում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գործընկեր երկրների և կազմակերպությունների միջազգային թիմերին իրականացնելու քաղաքային որոնողափրկարարական աշխատանքներ բազմազգ միջավայրում՝ համապատասխանեցնելով միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ձևաչափին՝ միաժամանակ ակտիվացնելով նաև ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմը:
Վարժանքի ընթացքում կիրառվելու են քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ ժամանակակից տեխնիկական միջոցներ (փրկարարական գույք, տեխնիկա, հրշեջ-մեքենաներ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության 1 ուղղաթիռ), կինոլոգիական, առաջին բժշկական օգնության և հոգեբանական խմբեր՝ տուժածների փրկության և անվտանգ վայր տեղափոխելու համար: Իրականացվելու են նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներ և հաշմանդամություն ունեցող անձանց հետ առաջին օգնության և հոգեբանական աջակցության աշխատանքներ: Զուգահեռաբար իրականացվելու են նաև վարժանքի կառավարման, լոգիստիկայի, որոնողափրկարարական աշխատանքների, բժշկական և քիմիական նյութերի հայտնաբերմանն առնչվող գործողություններ:
Վարժանքի մեկնարկը տրվեց այսօր՝ ծրագրի ղեկավար կազմի մասնակցությամբ, ՓԾ տնօրենի մոտ աշխատանքային հանդիպում-քննարկումով, որին հաջորդեց վերջիններիս մասնակցությամբ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ծրագրի միջազգային և հայաստանյան պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները և պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Վարժանքի գործնական մասը նախատեսված է 36 ժամ տևողությամբ, որն անցկացվելու է հոկտեմբերի 10-ից 11-ը Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արզնի, Արգել բնակավայրերում: Միաժամանակ, լայնամասշտաբ վարժանքի ընթացքում Սյունիքի մարզում պայմանականորեն տեղի է ունենալու Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզում, որին արձագանքնելու են ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ուժերը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...